ԹԱՆԿ ՆՍՏՈՂ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
2020 թվականի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմին վճարվել են 363 178 700 դրամի պարգևավճարներ: Ավելին, որոշ աշխատակիցների տրվել են իրենց աշխատավարձերը գերազանցող պարգևավճարներ, հաղորդում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով ՀՀ Հաշվեքննիչ պալատի տվյալները։
Այսպես, 2020 թվականին վարչապետի աշխատակազմին «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է 2 566 055 800 դրամ, որի մոտ կեսը՝ 1 234 181 400 դրամը որպես աշխատավարձ, 363 178 700 դրամը՝ պարգևավճար, մնացածը՝ եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ, սոցվճարներ և այլն:
Հետաքրքիր է, որ ամենախոշոր պարգևավճարները տրվել են դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 441 900 դրամ։ Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերին 504 աշխատակիցների վճարվել է 56 735 900 դրամ։ Դեկտեմբերյան պարգևավճարների հենց այդ գումարն էլ, ամենայն հավանականությամբ, գրավել է աուդիտորների ուշադրությունը։ Իսկ արդեն մանրակրկիտ հաշվարկով պարզվել է, որ վարչապետը որոշել է պարգևատրել որոշ աշխատակիցների նրանց աշխատավարձը գերազանցող գումարներով։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դեռևս երեք տարի առաջ այդ տեղեկատվությունը կարելի էր միանգամայն արդարացիորեն համարել սենսացիա։ Առնվազն՝ սկանդալ։ Հիմա դա նույնիսկ չի զարմացնում։ Թավիշի բոլոր երեք տարիներին հայկական գանձարանը դատարկվում է պարգևավճարային բոնուսներով, թավիշի բոլոր երեք տարիներին դա արվում է անթաքույց, ավելի ճիշտ՝ լկտի ձևով, և հիմա, ըստ էության, պետական միջոցների մսխման պարգևավճարային ձևաչափը դարձել է սովորական մի բան։
Թվում էր, թե 2020-ը այդ առումով պետք է բացառություն լիներ։ Ի վերջո, տարին, մեղմ ասած, ճգնաժամային էր. համավարակ՝ լոքդաունով, ահռելի կորուստներով պատերազմ։ Թվում էր, թե գոնե այդ ֆորսմաժորային իրավիճակում չինովնիկները պետք է ձգեին գոտիները։ Ամենևի՛ն։ Պատերազմը՝ պատերազմ, բայց պարգևավճարները թավիշի համար սրբություն են։ Այնպիսի սրբություն, որ պատերազմից անմիջապես հետո՝ դեկտեմբերին, պարգևավճարների համար հատկացվել է պարգևատրության տարեկան ֆոնդի գերակշիռ մասը։ Ոմանք կասեն, որ դա անբարոյականություն է, ոմանք՝ որ ցինիզմ է։ Իրականում դա ընդհանրապես թավիշի և մասնավորապես վարչապետի աշխատակազմի բնական վիճակն է։
Գործադիր իշխանության այդ ստորաբաժանման կողմից բյուջետային միջոցների ինքնամոռաց շռայլման պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ պարգևավճարներով բնավ չի սահմանափակվում, ըստ էության՝ գանձարանի թալանը։ Ընդ որում՝ հետպատերազմյան։ Դեռևս փետրվարին ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2021 թվականի պետական գնումների պլանը, որում նշված են վարչապետի աշխատակազմի պարզապես արտառոց հայտերը։ Հիշեցնեմ, որ ընթացիկ տարում աշխատակազմը մտադիր էր գնել, օրինակ, 232 փողկապ, կիսաշրջազգեստներ ու կիսավերարկուներ, 500 հատ ներարկիչ, 4 մուրճ, 5 կացին... Եվ դա պատերազմ վերապրած, համաճարակաբանական ճգնաժամի մեջ գտնվող երկրի վարչապետի աշխատակազմի գնումների ծրագիրն է։
Ասենք, պետական միջոցների փոշիացումն իրականացվում է ոչ միայն պարգևավճարներով ու պետգնումներով։ Ոչ պակաս ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ նույն այդ աշխատակազմում հաստիքավորված է ավելի քան 500 մարդ։ Ավելի քան 500 մարդ պարբերաբար աշխատավարձ է ստանում՝ պարգևավճարներով, նրանց կեսը նույնիսկ փողկապներ ու կիսաշրջազգեստներ է ստանում շարքային հարկատուի հաշվին։ Իսկ նրանց գործունեության արդյունքը այն անձի աշխատանքն է, որն իրեն անվանում է վարչապետի պաշտոնակատար։
Այդ աշխատանքի որակի մասին վկայում են նրա կառավարման շրջանում երկրի կրած հսկայական կորուստները։ Մարդկային կորուստներ, տարածքային կորուստներ, ֆինանսական կորուստներ, վերջապես՝ բարոյական կորուստներ։ Հենց այդ կորուստներն են Փաշինյանի եռամյա գործունեության գլխավոր արդյունքը, որին օգնում է նրա աշխատակազմը, որին էլ իր հերթին վճարում ու հավելավճարում, ոտքից գլուխ հագցնում, բուժում ու կերակրում է երկրի միջին վիճակագրական քաղաքացին։ Այն քաղաքացին, որը մեկ ամիս անց, հնարավոր է, պետք է ընտրություն կատարի։ Պարզ ընտրություն. կա՛մ հանդուրժել և շարունակել կերակրել գանձագողերին ու ձրիակերներին, կա՛մ ազատվել դրանցից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:42
То, что происходило вечером в четверг в Ереване, многие называли транспортным коллапсом. Отчасти это верное определение. Но только отчасти. На самом деле столица в очередной раз столкнулась с коллапсом системы управления, по сути приведшей к локдауну. Утром в пятницу практически не работал наземный транспорт, были отменены занятия в школах и вузах, работодателей власть призвала перейти на «удаленку». Разве не напоминает локдаун эпохи ковида? Только вот тогда в страну пришла глобальная проблема опасной пандемии, уносящей сотни тысяч человеческих жизней по всему миру, а сейчас просто выпал снег. Причем снег выпал зимой. Причем за несколько дней до этого все знали о грядущем изменении погоды…
-
2025-02-21 10:07
Правительство Армении одобрило законопроект, предлагающий увеличить допустимый лимит штрафных баллов для водителей с 9 до 13, передает Sputnik Армения.
-
2025-02-20 09:12
Чем больше представители правительства Армении и ее начальник пытаются продвигать идею всеобщей декларации доходов, тем меньше остается оснований считать внедрение этой системы разумным, актуальным, оправданным. Уж лучше бы совсем молчали, нежели пиарили новшество так, как это делают сейчас. Для них лучше - для тех, кто хочет навязать обществу очередной бредовый план. Тем не менее, они молчать не хотят и постоянно приводят какие-то аргументы в поддержку практики декларирования доходов населения, которые на самом деле становятся контраргументами.
-
2025-02-19 09:43
Министр экономики Армении Геворг Папоян опроверг распространяющуюся информацию о том, что внешний долг Республики Армения достиг $12 миллиардов. Как сообщает Арменпресс, об этом министр сказал в видео, опубликованном на его странице в Facebook, передает Арменпресс. «В последнее время я получаю от вас много писем, комментариев на страницах в социальных сетях и беспокойств по поводу того, что мы будем делать или как так получилось, что внешний долг Республики Армения составил $12 миллиардов. Уважаемые соотечественники, внешний долг Республики Армения составляет не $12 миллиардов, внешний долг Республики Армения составляет $5 миллиардов 962 миллиона. Люди, которые распространяют эту цифру в $12 миллиардов, либо не информированы, либо намеренно манипулируют, чтобы получить политические дивиденды, предоставляя вам неверную информацию», - сказал Папоян.