Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՏԱՊԱԼԵԼ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱԳՆ-ի փլուզումը Հայաստանի բռնազավթման ծրագրի մասն է

Բռնազավթած տարածքներում ադրբեջանցի զինվորականները կահավորում են դիրքերը, խրամատներ փորում, ճանապարհներ կառուցում ծանր տեխնիկայով և Ադրբեջանից պարբերաբար մատակարարվող շինանյութերով, ավտոմատներով սպառնալով՝ առևանգում անասուններին ու ձիերին, ծեծում հովիվներին:

Նախընտրական քարոզչության ընթացքում ամենից քիչ Փաշինյանը խոսում է Սյունիքի և Գեղարքունիքի սողացող բռնազավթման մասին, իսկ այդ առնչությամբ տրված հարցերին պատասխանում, թե խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Հարց. ո՞վ է վարելու այդ բանակցությունները: Պատասխան. բանակցող չկա, և բնավ պատահական չէ, որ պետական մեքենայի ոչնչացման գործընթացում առաջնությունը տրվել է արտաքին քաղաքական գերատեսչությանը, պետության կառույցից դե ֆակտո բացառել են ԱԳՆ-ը։

Այսօր Հայաստանում չի գործում այն ատյանը, որը կոչված է միջազգային հանրությանը ներկայացնելու երկրի դիրքորոշումը բռնազավթման վերաբերյալ։ Իսկ գուցե այդ կառույցը փաստացի չեզոքացվել է այն պատճառով, որ դավաճանը արտաքին աշխարհին որպես հայկական դիրքորոշում ներկայացնելու ոչինչ չունի՞։ Այլ կերպ ասած, կապիտուլյանտը բռնազավթման դեմ չի բողոքելու (չէ՞ որ չդիմեց ՄԱԿ-ի ԱԽ), և Արցախի կարգավիճակի հարցն էլ չի բարձրացնելու։ Այդ մասին նա ուղիղ կապով պայմանավորվել է Ալիևի հետ

Հայաստանին և Արցախին վերաբերող ամեն ինչ այսօր որոշում են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Ընդ որում Ալիևն ասում է, թե հայերին պետություն պետք չէ, հայերը չեն աճել պետություն ունենալու մակարդակի։ Դիվանագիտության և արտաքին քաղաքականության ոլորտում երկրի դիրքորոշումը ձևակերպելու համար պետք է ինչ-որ բան հասկանալ այդ հարցում։ Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ մատնանշեց, որ Ռուսաստանը բացահայտորեն շարադրում է Փաշինյանին իր ծրագրերը տարածաշրջանում, բայց Փաշինյանը չի հասկանում, թե ինչ են ասում իրեն։ Ուշադրություն դարձրեք, պարոնայք, Արցախի կարգավիճակի թեման քարոզչության ընթացքում գործնականում բացակայում է։ Փաշինյանը խոսում է կոնֆետի ու ելակի, պողպատե մանդատների ու ասֆալտի, կադրային ջարդերի և վենդետաների մասին։ ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը քարոզարշավի ընթացքում նշեց, որ ՊՆ-ն, ԱԱԾ-ն և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հերքել են այն լուրերը, թե զբաղվում են Հայաստանի տարածքում ադրբեջանցիների կողմից գերեվարված զինծառայողների խնդրով: ԱԳՆ-ի փլուզումից հետո այդ հարցով ոչ ոք չի զբաղվում։

Սադրանքները Հայաստանի հանձնման ծրագրի մասն են

Առաջադրվելով «Ապագա կա՛։ Կա՛ ապագա» կարգախոսով, Փաշինյանը խոսում է միայն անցյալի մասին, իսկ օրերս հարց տվեց. «Մտածում եմ, գուցե Աստված երե՞ս է թեքել մեզանից»։ Վտանգավոր հռետորաբանություն։ Վաղը կապիտուլյանտը Աստծուն կվերագրի պետականության կորուստը…

Քարոզչությունը փոխարինված է առաջին, երկրորդ և երրորդ նախագահների դեմ հարձակումներով։ «Դատե՛ք նրանց»,- կոչ արեց Փաշինյանը։ Որքան ավելի բարձր են հնչում հաշվեհարդարների ու բռնության կոչերը, այնքան ակնհայտ է դառնում կապիտուլյանտի վախը ընդդիմադիր դաշինքների հանդեպ, որոնք խորհրդարան են գնում բնավ ոչ մանդատների համար։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պայքարի մեջ են մտել, որպեսզի ողջ աշխարհում հնչեցնեն հայ ժողովրդի դիրքորոշումը Հայաստանի բռնազավթման վերաբերյալ։ Նրանց հաղթանակի դեպքում Հայաստանի օկուպացիան կավարտվի և կսկսվեն բանակցությունները Արցախի հայկական մասի կարգավիճակի շուրջ։

Առաջին նախագահի անունը թիվ 1-ն է ՀԱԿ-ի ընտրացուցակում, երկրորդ նախագահը գլխավորում է «Հայաստան» նախընտրական դաշինքը, երրորդ նախագահն ընդհանրապես չի առաջադրվել, բայց հարձակումների են ենթարկվում բոլոր երեքը։ Կապիտուլյանտը մեղավորներ է նշանակել (իր բոլոր ձախողումներում մեղավոր են նախկին նախագահները), և այժմ վրեժխնդրության կոչ է անում կողմնակիցներին։ Նա չի կարող խոսել ապագայի մասին, քանզի իր կուսակցության հաղթանակի դեպքում Հայաստանն ու Արցախը ապագա չեն ունենա։ Օրերս հնչեցված այն հայտարարությունը, թե հայերը ադրբեջանական գերության մեջ «պայքարում են մեր անկախության ու ինքնիշխանության համար», ուստի «գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար», նմանը չունի սրբապղծության աստիճանով: Եվ դա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո երկու տասնյակ հայեր գազանաբար խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական գերության մեջ։ Նիկոլն ի սկզբանե գիտեր, որ Ալիևը նման արկածախնդրության չի գնա։ Ռացիոնալիստական առաջարկ կա՝ փոխանակել հայ գերիներին Նիկոլի հետ, իսկ Աշոտիկը թող մնա մամայի հետ

Ադրբեջանցիները շարունակում են տիրանալ մեր հողին, իսկ Փաշինյանը խոսում է այն մասին, թե բանակցային գործընթացում անբարենպաստ դիրքեր է ժառանգել Սերժ Սարգսյանից։ Իրականում բանակցությունները փակուղի մտան այն բանից հետո, երբ Նիկոլը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ առանց սկզբնաղբյուրին հղում անելու վերարտադրեց Լեոնիդ Ազգալդյանի հայտնի արտահայտությունը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Նիկոլը դա արեց միտումնավոր, իմանալով, որ գործադիր իշխանության ղեկավարը, որը XXI դարում պատասխանատու է բանակցային գործընթացի համար, չի կարող իրեն թույլ տալ հայտարարություն, որը XX դարում հնչեցրել է Արցախի ազատագրման համար հերոսաբար զոհված դաշտային հրամանատարը։

Այն մասին, որ բանակցությունները փակուղի են մտել հայկական կողմի մեղքով, Նիկոլի հիշյալ ելույթից հետո թափանցիկ ակնարկեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում կայացած հանդիպման մասին Սերժ Սարգսյանի գաղտնազերծած ձայնագրությունը վկայում է, որ Փաշինյանը գիտակցաբար է տապալել բանակցությունները՝ լեգիտիմություն տալով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու Ալիևի ծրագրերին։ Ձայնագրությունը վկայում է այն մասին, որ Փաշինյանը դիմել է ամեն քայլի, որպեսզի զրոյացնի բանակցությունների բոլոր նախկին փաստաթղթերը, նույնիսկ գժի տեղ դրել իրեն

Հողերի հանձնման մասին նոյեմբերի 9-ին խայտառակ հայտարարության ստորագրումից հետո Նիկոլը անհամարժեք վիճակում ճղավում էր երկրով մեկ, թե «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»։ Այսօր նա դիվահարի պես ճղավում է ապագա ընտրողների հետ հանդիպումների ժամանակ։ Գուցե որոշել է նորի՞ց գիժ ձևանալ։ Նախընտրական քարոզչությունը թափ է հավաքում, զուգահեռաբար աճում է վստահությունը, որ կապիտուլյանտը հրահրում է հայ հասարակությանը եղբայրասպան պատերազմի։ Եվ այդ սուտ գժի հրահրումները Հայաստանի հանձնման ծրագրի մասն են։

Նիկոլի արբանյակների մաքառող ռուսատյացությունը

2018-ից ի վեր կապիտուլյանտի դեմ այնքան ցուցմունքներ կան, որ կբավականացնեն քրեական գործի տասնյակ հատորների։ Իսկ քանի՜ մարդ դեռ կխոսի իշխանափոխությունից հետո։ Կանխատեսելով նման հանգուցալուծումը, Փաշինյանն անում է ամեն ինչ՝ հասարակական իրավիճակը եռման կետի հասցնելու համար։ Յուրաքանչյուր ելույթ քաղաքացիական պատերազմի հրահրում է, նա բացեիբաց վենդետայի կոչ է անում ժողովրդին, բացահայտ խոսում նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդարի մասին։ Այդ կոչերը հնչում են անթաքույց հակառուսական հռետորաբանության խորապատկերին։

Հանրային հեռուստաընկերության եթերում «ռուսական սապոգի» մասին դատողություններ է անում բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաթունդ ռուսատյացը՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը: Այդ գործիչը դեռևս անցած դարում հրաժարվում էր մեկնաբանություններ տալ «Գոլոս»-ին լոկ այն պատճառով, որ մեր պարբերականը ռուսալեզու է։ Նրա կուսակցությունն առաջացել է որպես ՀՀՇ-ի արբանյակ, իսկ այսօր առաջադրվում է ԱԺ՝ «Ազատ Հայրենիք» անվանումով դաշինքի կազմում։

Մեկ այլ հայտնի ռուսատյաց՝ «Հանուն հանրապետության» կուսակցության Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք) առաջնորդ Արման Բաբաջանյանն օրերս խոստացավ պատմել, թե դեմ առ դեմ ինչի մասին է զրուցել Նաիրի Հունանյանի հետ։ Ակնհայտ է, որ Բաբաջանյանը «բացահայտում» կանի 1999թ.հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մեջ «ռուսական հետքի» մասին: Բացահայտ ռուսատյացների շարքում է նաև ահաբեկիչների «Սասնա ծռեր» կուսակցությունը, որն առաջադրվել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» ցուցանակի ներքո, քարոզչությանը մասնակցում են Հայաստանի վաստակավոր ռուսատյաց Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը, ինչպես նաև «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Բռնազավթման խորապատկերին կապիտուլյանը փորձում է որպես թիվ 1 թշնամի ներկայացնել ոչ թե Ադրբեջանին, այլ Ռուսաստանին։ Ադրբեջանցիները կոխկրտում են մեր հողը, սպանում ու գերեվարում հայ զինվորականներին, ծեծում հովիվներին, առևանգում անասուններին, իսկ իշխանական քարոզչամեքենան հակառուսական տրամադրություններ է սերմանում այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն Արցախում են, իսկ ռուս սահմանապահները Հայաստանում խաղում են գլխավոր զսպող գործոնի դերը, որը խոչընդոտում է նոր ցեղասպանությանն ու Հայաստանի տոտալ բռնազավթմանը։

Ներկայիս քարոզչությունը գլխավոր ապացույցն է այն փաստի, որ Նիկոլի օրոք Հայաստանն ու Արցախը ապագա չունեն, կապիտուլյանտը հրահրում է եղբայրասպան պատերազմի. չի բացառվում, որ նրա սցենարն ամենայն մանրամասնությամբ արդեն համաձայնեցված է Ալիևի հետ։ Քաղաքացիական դիմակայության աղմուկի տակ Ադրբեջանը հեշտությամբ կլուծի Հայաստանի ամբողջական բռնազավթման և Մեղրիի ու Սիսիանի տարածքով երկու «միջանցքների» հարցը։ Այսպես թե այնպես, կրքերի ներկայիս շիկացումն ու ներքաղաքական իրավիճակի ահագնացման ուղղությամբ կապիտուլյանտի գործադրած ջանքերը ոչ մի լավ բան չեն խոստանում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։