Последние новости

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԿԱԶՄ ԿՄՏՑՆԵ՞ՆԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ի՞նչ ցույց տվեցին նոր խորհրդարանի աշխատանքի առաջին երկու օրերը: Իշխող կուսակցությունը թեկուզ ոչ արագ, թեկուզ դժվարությամբ, բայց կարծես թե սկսում է ավելի սթափ մոտենալ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներին։ Եվ այն մտքի առաջացրած էյֆորիան, որ ընտրություններում հավաքել են ձայների մեծամասնություն, աստիճանաբար փոխարկվում է գիտակցման, որ ամեն ինչ բնավ միանշանակ չէ։ Ընդդիմության պատգամավորները համառորեն ու համոզիչ կերպով ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին իշխող թիմը երազել անգամ չի կարող. քաղաքական ճգնաժամը ինչպես որ կար, այնպես էլ պահպանվում է:

Ո՞ՐՆ Է ՃԳՆԱԺԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ: Այն, որ Հայաստանում իշխանության ղեկին էր քաղաքական թիմ, որի օրոք հայոց աշխարհը կորցրեց իր տարածքների զգալի մասը, գումարած երիտասարդ տղաների և վետերանների հազարավոր կոնկրետ կյանքեր... Եվ այդ գլխավոր տեսանկյունից ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ եթե օգտագործենք ամենամեղմ, քաղաքականապես ամենակոռեկտ ձևակերպումները, միևնույնն է, ոչ մի տեղ չես փախչի այն փաստից, որ Հայաստանում իշխանության ղեկին է մի թիմ, որի կառավարման օրոք, իշխանավարման երրորդ տարում, Հայաստանն ու Արցախը կորցրեցին իրենց տարածքների մի մասն ու հազարավոր կյանքեր։

Կարո՞ղ է արդյոք «Քաղաքացիական պայմանագրի» մանդատների քանակն ինչ-որ կերպ փոխել այդ փաստը։ Ամենևի՛ն։ Եվ վաղ թե ուշ, բայց ձախողված թիմը պատասխան է տալու այդ անվիճելի փաստի համար։ Ոչ միայն քաղաքական, այլև իրավական պատասխան։

Հենց դա է ընդդիմությունը համառորեն փորձում հասկացնել իշխող խմբակցությանը։ Այդ մասին, մասնավորապես, խոսեց նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, կոչ անելով իշխող խմբակցությանը չփորձել փախչել անխուսափելիից, այլ հետագա տխուր հետևանքներից խուսափելու համար ձևավորել 44-օրյա պատերազմի պատճառներն ու դրա արդյունքները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով, և այդ հանձնաժողովի նախագահությունը հանձնել ընդդիմությանը…

Տեսնենք, թե որքան ժամանակ անց իշխող թիմը կընդունի իրողությունները և քաղաքական ճգնաժամի հաղթահարման անխուսափելիությունը այս կամ այն ճանապարհով իշխանությունից իր հեռանալու միջոցով։ Կարծում ենք՝ դրա մի շարք երևելի ներկայացուցիչներ արդեն ամեն ինչ շատ լավ հասկանում են, ուստի փորձում են հնարավորինս հեռու մնալ ակտիվ քաղաքական գործունեությունից, աչքի չզարնվել... Քանզի եթե չսևեռվես բացառապես այն հանգամանքի վրա, որ իշխող թիմը պահպանել է իշխանությունը ընտրությունների արդյունքում, ապա այլ փաստերը վկայում են, որ դրանց արդյունքներով ամենամեծ առավելությունը ստացել է «Հայաստան» դաշինքը, որը նախքան ընտրությունները ոչ մի մանդատ չուներ, իսկ դաշինքում ընդգրկված «Դաշնակցությունը» 2018-ի ընտրությունների արդյունքներով ստացել էր ընտրողների ձայների 4%-ից էլ պակաս քանակ։ Այժմ «Հայաստան» դաշինքը խորհրդարանում ունի 29 ներկայացուցիչ, ընտրություններում հավաքելով ավելի քան 270 հազար ձայն։ Մինչդեռ իշխող կուսակցությունը 2,5 տարում կորցրել է 197 հազար ձայն։

Այո, չհաջողվեց միանգամից հեռացնել պարտվողական թիմին, բայց միտումներն ակներև են։ Դա հասկանում են իշխող թիմում առկա սթափ ուղեղները, իշխող խմբակցության պահվածքը նույնպես ցույց է տալիս, որ այնտեղ դժկամորեն, բայց հասկանում են իրողությունները. ընդդիմությանը «սիրաշահելու» ձգտումը՝ դրա ընտրված ներկայացուցիչների հասցեին ծափահարություններով, կառուցողականության կոչերը... Եվ այդ ամենը՝ այն թիմի անդամների կողմից, որի առաջնորդը վերջերս վազվզում էր հանրապետությունում չագուճը ձեռքին... Եվ, ըստ երևույթին, իշխող խմբակցության անդամներից շատերը հասկանում են, որ իրենց ներել ոչ ոք մտադիր չէ։

Գուցե հենց այդ վախո՞վ են պայմանավորված նոր խորհրդարանի աշխատանքն ապահովելու համար ձեռնարկված անվտանգության աննախադեպ միջոցները. ուժայինների բազմությունը, ընդ որում շատերը՝ զինվորական համազգեստով, ինչը առ այսօր չի եղել երբեք։ Մի՞թե իշխող թիմի առանձին ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ ընդհանուր հաշվարկով ընդդիմության 36 ներկայացուցիչները կարող են պարզապես քոթակել իշխող թիմին, որքան էլ որ հոխորտան վերջինիս առանձին անդամներ։ Այլապես ինչո՞վ բացատրել նման քանակի պահախմբի ներկայությունը խորհրդարանում։ Սոցիալական ցանցերում կատակում են. թերևս չկա միայն պաշտոնական դիմում Ռուսաստանին՝ հայոց օրենսդիր ժողովում խաղաղապահ զորակազմ տեղակայելու խնդրանքով։

Իսկ ինչ վերաբերում է այն հիասթափությանը, որ ընդդիմությանը չհաջողվեց միանգամից խլել իշխանությունը կապիտուլյանտներից, ապա պետք է նկատի առնել. դա, ավա՜ղ, չէր վերադարձնի ո՛չ կորսված կյանքերը, ո՛չ էլ կորսված տարածքները։ Ամենալավատեսական ակնկալիքների դեպքում անգամ նման սցենարն անհնար էր, ուստի պետք է հանգիստ վերաբերվել խորհրդարանում ուժերի այսօրվա դասավորությանը. սա այն փուլն է, որը պետք է խոչընդոտի կապիտուլյաններին գնալ նոր խայտառակ զիջումների և որը թույլ կտա հետևողական աշխատանքով, քայլ առ քայլ, բայց հետ շրջել կապիտուլյանտային գործընթացը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОЗЫРЬ АЛИЕВА И ЭРДОГАНА
      2021-09-25 13:32
      1086

      То, что после 44-дневной войны международное давление на Алиева и Эрдогана начнет нарастать, было ожидаемо. Тем более, что коронавирус в целом несколько сдал позиции и нормальный ритм жизни в мире стал постепенно восстанавливаться.

    • РЫЧАГ АЛИЕВА - В ЕРЕВАНЕ
      2021-09-24 12:27
      1588

      Посол США Линн Трейси в преддверии Дня независимости Армении дала интервью Первому каналу, в котором, в частности, вновь заявила, что проблему статуса Нагорного Карабаха еще предстоит решить. Это заявление вызвало воодушевление в определенных кругах, но… На наш взгляд, оно того не стоит. И проблема не в Линн Трейси. Проблема в Пашиняне.

    • КАК НЕВЗЛЮБИЛИ В АРМЕНИИ АЛЕНА ДЕЛОНА И НИКОЛЬ КИДМАН
      2021-09-23 11:23
      1614

      Не знаем, совпадение или нет, но после "празднования" в Армении Дня независимости в Сети появились две довольно забавные новости на одну и ту же тему: применения принятого правящей фракцией парламента закона о криминализации оскорблений в адрес должностных лиц.

    • 30 ЛЕТ И ТРИ ГОДА
      2021-09-21 14:02
      1069

      30 лет назад народ Армении на референдуме проголосовал за независимость республики. Однако юридически Армения стала независимой только после того, как в конце 1991-го Ельцин, Кравчук и Шушкевич подписали договор, прекративший существование государства под названием Советский Союз. Но что гораздо важнее: понимаем, что построение нашего независимого государства фактически началось в 1988-ом - с движения за воссоединение Армении и Арцаха.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԳՈՒՆԱԳԵՂ ՊԱՐԱՆՈՅԱ
      2021-09-21 10:38
      262

      Նիկոլաթուրքերը հրավիրում են նշելու հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը Սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի ոստիկանական կետում ադրբեջանցիները կանգնեցրել են Արցախի Հանրապետության ֆուտբոլի մանկապատանեկան հավաքականի ավտոբուսը: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը ավտոբուսի կողային հատվածից դանակով քերում հայկական երկրորդ հանրապետության դրոշի պատկերը։

    • «ԴԱՎԵՍԿԱ»՝ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ
      2021-08-28 08:30
      700

      Սերժ Սարգսյանը կդիմի դատարան Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ մտադիր է դատի տալ զրպարտության և իր պատվի դեմ ոտնձգությունների համար: Փաստաբան Ամրամ Մակինյանն արդեն պատրաստում է համապատասխան փաստաթղթերը։

    • ՄԻԱՅՆ ԹԵ՝ ԱՌԱՆՑ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ»…
      2021-08-26 19:05
      183

      Անհասկանալի տարածքային զիջումներն Ադրբեջանին, որոնք արեց Նիկոլը, նոյեմբերի 9-ի համաձայնագրով ոչ մի կերպ չնախատեսված զիջումներն իրենց զգացնել են տալիս. ադրբեջանցիները երեկ կեսգիշերին մոտ փակել են Գորիս-Կապան ճանապարհահատվածը, թույլ չտալով անցնել մի քանի տասնյակ ավտոմեքենաների։ Ռուս և հայ սահմանապահների հետ բանակցություններից հետո մեքենաները բաց են թողել, սակայն ճանապարհի արգելափակումը հանել են միայն առավոտյան։ Այդպես է հաղորդվում, սակայն բացառված չէ, որ սադրանքները կշարունակվեն։

    • ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻ ՄԵՂՔԸ
      2021-08-25 08:09
      694

      Նիկոլն ու Ալենը չեն շնորհավորել Կաթողիկոսին հոբելյանի առթիվ։ Ողորմելի մարդկանց ողորմելի վրեժ՝ այն բանի համար, որ Եկեղեցին նույնպես համարում էր, որ Նիկոլը պետք է հրաժարական տա։ Այն բանի համար, որ Կաթողիկոսը չի սեղմել իշխող խմբակցության ներկայացուցչի ձեռքը՝ նոր գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը խորհրդարանից հեռանալիս։ Դրանով այդ մարդիկ հաստատեցին, որ հենց թեկուզ իրենց ողորմելիության պատճառով անկարող են պետություն կառավարել։ Կարող են միայն կործանել իրենցից առաջ ստեղծածը։ Ինչպես որ կործանեցին Արցախն ու բանակը։ Այսօր հերթը հասել է ԱԳՆ-ին։