ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԾՐԱԳՐՈՎ
Վարչապետի ընտանիքը կհանգստանա Սոչիո՞ւմ
Տիգրան Սարգսյանին իր վարչապետ եղած ժամանակ վերագրում էին այն արտահայտությունը, թե չարժե խոսել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին, որպեսզի այն չդիպչի Հայաստանին։
Նմանատիպ սկզբունքով է գործում Փաշինյանի կառավարությունը, ջանալով ուշադրություն չսևեռել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բռնազավթման փաստի վրա և շարունակելով ձևացնել, թե կյանքը երկրում ընթանում է իր հունով: Օրերս հաղորդագրություն տարածվեց, որ վարչապետի ընտանիքը պատրաստվում է հանգստանալ Սոչիում։ Եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի վարչապետը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն, որպես կառավարության առաջին ղեկավար, որն ընտանյոք հանդերձ հանգստի է մեկնել սեփական երկրի բռնազավթման պայմաններում։
Ասենք, Նիկոլից առաջ է անցել նախագահ Արմեն Սարգսյանը, որը, ըստ Սահմանադրության, պետության ղեկավարն է։ Նա մեկնել էր Տոկիո՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ, և հետևաբար՝ նույնպես կարող է տեղ գտնել ռեկորդների գրքում, բայց միայն որպես նախագահ, որը լքել է իր բռնազավթված հայրենիքը տարվա գլխավոր մարզական միջոցառումն ըմբոշխնելու համար։
Մեր ունեցած տեղեկություններով՝ վարչապետի ընտանիքն արձակուրդ կմեկնի օգոստոսի 26-ին։ Սոչիի բարձրակարգ հյուրանոցները համապատասխանում են համաշխարհային չափանիշներին, և գներն էլ այնտեղ աստղաբաշխական են, բայց Փաշինյանի համար դա խնդիր չէ։ Նիկոլ Վովայիչը, ինչպես հայտնի է, վաղուց արդեն ամենահարուստ մարդն է Հայաստանում, և դրա հետ պետք է հաշվի նստել։ Օգոստոսի 24-ին խորհրդարան է ուղարկվելու կառավարության ծրագիրը. դատելով ամենից, Փաշինյանը որոշել է մեկնել արձակուրդ, որպեսզի խուսափի խորհրդարանի ամբիոնում հայտնվելուց: Ախր բոլորովին չի ուզում պատասխանել խորհրդարանական ընդդիմության հարցերին. թեպետ, դեռ հույս կա, որ արձակուրդի մասին լուրերը չեն հաստատվի, և Փաշինյանն այնուամենայնիվ կգա խորհրդարան՝ իր աշխատակազմի ծրագիրը ներկայացնելու…
Տեղեկությունն այն մասին, որ վարչապետի ընտանիքը պատրաստվում է մեկնել հանգստի, ստացվեց Սյունիքի մարտական դիրքերից մեկում ժամկետային երեք զինծառայողների դիակների հայտնաբերման մասին հաղորդագրության հետ միաժամանակ: Ադրբեջանցիների կողմից դիվերսիայի վարկածը հերքում են միայն այն պատճառով, որ դիվերսանտները կսպանեին նաև այն զինվորին, որը 50 մետր հեռավորության վրա է եղել տնակից, որտեղ գտել են դիակները: Մյուս զինվորի խոստովանական ցուցմունքները (եթե բացառենք ինքնազրպարտումը) վկայում են հայկական դիրքերում կարգապահության բացակայության և ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության մասին:
Շարունակվում են համայնքների գնդակոծությունները գրավյալ տարածքներում, մի շարք գյուղերի բնակիչներ ապրում են ադրբեջանցիների ներխուժման մշտական վախի մեջ։ Օգոստոսի 16-17-ի սադրանքները բացահայտեցին երկրի խորք առաջանալու զավթիչների փորձը, իսկ վարչապետն ընտանիքով պատրաստվում է մեկնել հանգստի, ասես ոչինչ չի պատահել։ Մինչ ուրիշների երեխաները կզոհվեն զավթիչների գնդակներից, Փաշինյանի երեխաները չոփ-չոփ կանեն ծովում ու ձկնկիթ կուտեն. ասենք, ինչպես հայտնի է մի դատական գործի նյութերից, ձկնկիթ նրանք ուտում են կլոր տարին…
Իշխանությունը կավելացնի՞ պայմանագրային զինծառայողների թիվը
Կապիտուլյանտի տեսանկյունից ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի: Իսկ այն, որ երկրում չկա նրա ծրագրերին ու գործողություններին դիմադրող շարժում, բնավ իր մեղքը չէ։
Ըստ երեվույթին, արտախորհրդարանական ընդդիմությունը նույնպես ապրում է հետևյալ սկզբունքով. բռնազավթումը՝ բռնազավթում, իսկ Մալդիվյան կղզիները՝ ըստ ժամանակացույցի: Փաշինյանը որոշել է չնկատել բռնազավթումը և նույնիսկ հայտարարել ժամկետային ծառայության տևողությունը կրճատելու մասին (և դա՝ բռնազավթման պայմաններում), պայմանագրային զինծառայողների թվաքանակի ավելացման հաշվին: Բանակները, որոնք հենվում են պայմանագրային զինծառայողների վրա, համարվում են միանգամայն գործունակ։ Սակայն մեկ հարց. ինչի՞ հաշվին է իշխանությունը մտադիր ավելացնել նրանց թվաքանակը զինված ուժերում։
Հայտնի է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի բանակներում պայմանագրային զինծառայողներն օգտվում են որոշակի արտոնություններից։ ՌԴ-ում 20 տարի ծառայելուց հետո պետությունը պայմանագրային զինծառայողին ապահովում է բնակտարածքով, ԱՄՆ-ում նրանք արտոնություններ ունեն աշխատանքի ընդունվելիս։ Թե ինչպես կարող է Հայաստանում գրավիչ դառնալ պայմանագրային ծառայությունը, իշխանությունը չբացատրեց, հետևաբար՝ խոսքը հերթական պոպուլիստական խոստման մասին է։
Գնալով ավելի հաճախ են զինվորներ զոհվում…
Առ այսօր պարզ չէ, թե ինչու զավթիչները որոշեցին սրել իրավիճակը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այն հայտնի հայտարարությունից անմիջապես հետո, թե Հայաստանի սահմանները խախտողները ենթակա են ոչնչացման:
ԴՐԱՆԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽԱԿԻ ԴԱՐՁԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՈՒՄՆԵՐԸ։ Եթե ռազմական փորձագետները ձևացնում են, թե կապ չեն տեսնում այդ իրադարձությունների միջև, ապա դա չի նշանակում, թե այդ կապը չկա։ Մեզանում հիմա ընդունված է ոչինչ չնկատել, այնպես որ պարբերությունից հղում կատարենք քաղաքագետի տեսակետին, որը բավական հստակ բնութագրել է ներկա իրավիճակը։
«Այսօր արդեն բոլորը, այդ թվում և՝ ընդդիմությունը, խոսում են այն մասին, որ Նիկոլը պատրաստվում է հողատվության երկրորդ արարին՝ համապատասխան պատերազմով ու փաստաթղթով, կամ առանց դրանց։ Հողատվության երկու արարների միջև ընտրություններ կոչված ընդմիջումն անհրաժեշտ էր Նիկոլի լեգիտիմությունը վերականգնելու համար, այլապես այն ժամանակ անգամ շունը Նիկոլի ձեռքից հաց չէր վերցնում, ուր մնաց, թե Ալիևը՝ նոր հողեր»,– հայտարարել է Աղասի Ենոքյանը։ Այն մասին, որ իշխանությունը պատրաստվում է մեծ դավաճանության երկրորդ փուլին, մեր լսարանին տեղեկացրել ենք բռնազավթված մարզերում իրավիճակի ահագնացումից դեռ շատ առաջ։
Խորհուրդ կտանք այնքան էլ չտարվել ասեկոսեներով, թե իբր՝ Եղցահողում (Արցախ) ադրբեջանցիները լքել են դիրքերը, որոնք այնուհետ զբաղեցրել են ռուս խաղաղապահները։ Այդ փոխատեղումը գլոբալ իրավիճակի մեջ ոչինչ չի փոխում. պայմանավորված պատերազմից և Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո կապիտուլյանտը պատրաստվում է հանձնել Հայաստանի տարածքի մի մասը։ Հենց այդ պատճառով են կալանավորվել Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարները, իսկ Ալիևը գրեթե բացահայտ հասկացնել տվեց, որ իր ձեռքերն անկաշկանդ են։
Տեղանունների և պատմական Զանգեզուրի մասին նրա արտահայտություններից անմիջապես հետո իշխանական քարոզչամեքենան սկսեց հավաստիացնել, թե չարժե արձագանքել Ադրբեջանի ղեկավարի խոսքերին, քանի որ նա փորձում է վախեցնել հայերին ու խուճապ առաջացնել։ Իրականում Ալիևը Սյունիքի պատմական պատկանելության մասին խոսում էր գլխավորապես իր ներքին լսարանի համար, իսկ հայկական իշխանությունները շարունակում են հետևել «եթե բռնազավթումը չես նկատում, ուրեմն այն գոյություն չունի» արատավոր սկզբունքին։ Միայն թե գնալով ավելի հաճախ են զինվորներ զոհվում, և նկատվում է բնակչության արտահոսք սահմանամերձ համայնքներից, իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ ընթանում է կապիտուլյանտի ծրագրով։ Գլխավորը՝ ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։