Последние новости

ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ որ դարձել է հաղթանակ, նույն կերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, ճակատագրին, մահվանը»։ Սա մի պարբերություն է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից։ Փաստորեն հերետիկոսության շքերթը, որի մեկնարկը տրվել է 2018-ին, շարունակվում է

ԱՆՄԻՋԱՊԵՍ ՄՏԱԲԵՐՈՒՄ ԵՍ ՆՐԱ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՒՅՆ ԱՅԴ ՇԱՐՔԻՑ: Առաջինը, թերևս, 2018-ի մայիսին նրա հնչեցրած հայտարարությունն էր այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այն ժամանակ իր էությամբ և գործնականում ապացուցված լոկ գեղեցիկ ձևակերպումը շոկի մեջ գցեց համընդհանուր էյֆորիայի մթնոլորտում սթափ դատելու ունակությունը պահպանած հասարակության փոքրաթիվ հատվածին։ Հասկանալու փորձերը, թե ինչ նկատի ունի Փաշինյանը, ապարդյուն էին։ Մինչդեռ Ադրբեջանը գտել էր այն լուծումը, որն ընդունելի էր իր ժողովրդի համար, բայց ոչ Հայաստանի և Արցախի ժողովուրդների

Այս տարի նախընտրական քարոզարշավի ընթացքում նման հայտարարությունների թիվն ավելացավ։ «Այս տարածաշրջանում մեր ապրելու կամ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, այդքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այդքան մեզ ընկալում են որպես թշնամի: Եվ նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսել է»,- մարտ ամսին ասաց Փաշինյանը Արագածոտնի բնակիչներին։ Եվ հետո կրկնեց այս տավտոլոգիան բազմիցս։ Հասարակայնության ողջախոհ մասը, որի թվաքանակը 2018-ից ի վեր ավելացել է բազմապատիկ, անմիջապես որակեց այդ հայտարարությունը որպես ազգային էության ոչնչացման փորձ։ Որպես երկու ցեղասպանական պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ մեր հանրապետության արդար պայքարը կասկածի տակ առնելու փորձ։ Որպես քայլեր, այն ժամանակ՝ դեռ երկչոտ, առ այսօր ֆաշիստական մոլեգնությամբ բռնված Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բարիդրացիական» հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Թեկուզև պարտվողական դիրքերից

Մայիսի վերջին նա համոզում էր լոռեցիներին. «Այս ժողովուրդն այստեղ է, որովհետև գիտե՝ նրանց (ընդդիմությանը – Ա.Մ.) պետք չէ լսել ձեզ ու իմանալ, մենք դավաճան ենք, թե չէ, նրանց պետք է մեր աչքերի մեջ նայել ու ամեն ինչ գիտեն: Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը, մենք այսօր հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»։ Եվ դարձյալ խելամիտ մարդիկ արձագանքեցին, որ Փաշինյանը ոչ միայն չպետք է վերընտրվի, այլև չպետք է այլևս հնարավորություն ունենա մասնակցելու երկրի հասարակական և քաղաքական կյանքին։ Իսկ նա արժանանանում էր գյուղացիների ծափահարություններին, և ձայների մեծամասնություն ստացավ

Այնուհետ հաջորդեց բնավ ոչ պատահական, այլ հստակ ծրագրված հայտարարությունը Հայաստանի անկախության 30-ամյակի «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին, «նվիրված Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»…

Դեռ ամիսներ առաջ զարմացնում էին ոչ միայն ու ոչ այնքան նրա հայտարարությունները, որքան նրանք, ովքեր ծափահարում են նրան։ Քանզի ի՞նչ պահանջես երկրում հնարավոր ու նույնիսկ անհնար ամեն ինչ տապալած մարդուց, որը փլուզեց մինչ իր իշխանության գալը քիչ թե շատ նորմալ գործող ինստիտուտները, պատերազմ բերեց երկրին ու հայ ժողովրդին, անասելի նվաստացում, դառնություն, ողբերգություններ, հանձնեց Արցախի 75%-ը, Հայաստանի տարածքները, և պատրաստվում է շարունակել սկսածը։ «Մասշտաբային ու գունագեղ» միջոցառման մասին հայտարարությունից հետո մենք հարց էինք տալիս, թե ինչպիսի՞ն է լինելու զանգվածներին նախրի վերածելու հաջորդ քայլը՝ անհամամիտների հանդարտ տրտունջի ներքո։ Հաջորդ քայլը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհի՞ն է։

Պատասխանը Փաշինյանը հնչեցրեց երեկ Հանրապետության հրապարակում. «Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ որ դարձել է հաղթանակ, նույն կերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, ճակատագրին, մահվանը»։ Ակնհայտ է, որ վերոնշյալ ամենը, որ մտաբերեցինք, ի դեպ, հանպատրաստից, տեղավորվում է մեկ ընդհանուր հունի մեջ։ Պե՞տք է արդյոք հասկանալ, որ Սյունիքի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներն անվանելով Էյվազլի և Չայզամ, Փաշինյանը հետևում է պարտությունը հաղթանակի վերածելու իր այլասերված հայեցակարգին։ Իսկ անկախ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողներին չվռնդելուվ ու թույլ տալով, որ նրանք պատրաստվեն արդեն ձմեռել մեր հողի վրա, առաջնորդվում է իր կողմից արդեն «փոխակերպված հաղթանակի բանաձևով»... 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «АВТОРИТЕТ» ИЗ-ПОД ПАЛКИ: УК В ПОМОЩЬ
    2023-07-12 10:57

    Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».

  • НЕ ГОВОРИТЕ, ЧТО ВАС НЕ ПРЕДУПРЕЖДАЛИ
    2023-05-12 10:20

    Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…

  • НАЗНАЧЕНИЯ ВИНОВНЫХ ПРОДОЛЖАТСЯ
    2023-05-03 13:46

    Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.

  • «КЛАССИКОВ» – НА ПОМОЙКУ!
    2023-03-13 10:49

    Единственный представитель СА в совете  старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ