ՈՉ ԹԵ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՔԻ, ԱՅԼ ԱՆԻՐԱՎ ԵՎ ԱՆՕՐԵՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
Մհեր Եղիազարյան անունն այսօր քչերին է ինչ-որ բան ասում։ Լրագրող Մհեր Եղիազարյանը մահացավ 2019-ի հունվարին բանտում՝ նախնական կալանքի տակ՝ 44 օրվա հացադուլի հետևանքով, թեև մահվան պահին նա արդեն դուրս էր եկել հացադուլից։ Նրա մեղավորությունն այդպես էլ չապացուցվեց, ու չնայած վատթարացող առողջական վիճակին՝ դատարանն այդպես էլ չփոխեց խափանման միջոցն ու նրան դատապարտեց դանդաղ մահվան։
Այդ ժամանակ իշխանափոխությունից դեռևս մեկ տարի էլ չէր անցել, Նիկոլ Փաշինյանը կոչ չէր արել շրջափակել դատարանների մուտքերը, վնգստացող դատավորների մասին չէր խոսել, դատական համակարգի կախյալությունն օրախնդիր հարց չէր, և Մհեր Եղիազարյանի դավադիր մահը պատշաճ գնահատականի չարժանացավ։ Առանց դատավճռի և ապացուցված մեղքի՝ բանտում մահացավ լրագրող, և հանրությունը նույնիսկ ուշադրություն չդարձրեց այդ փաստի վրա։
Արցախի հերոս, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը ևս այս իշխանության տևական հալածանքների և հետապնդումների զոհը դարձավ։ Նախ բարոյապես ոչնչացնելով, ապա ֆիզիկապես հյուծելով առաջին պատերազմի հաղթական հրամանատարներից մեկին՝ Փաշինյանի վարչախումբը նրան ևս դատապարտեց դանդաղ մահվան։ Կարևորը կալանավայրից գաղտնի արված լուսանկարը սեփական ընտանեկան թերթով տարածելն ու խառնամբոխի անասնական կրքերին հագուրդ տալն էր։ Բանտային և բարոյական զրկանքներին չդիմանալով՝ Գրիգորյանը մահացավ պարտությունից ընդամենը մի քանի օր անց։
Ամեն անգամ մոտալուտ վտանգի նույն զգացողությունը կարելի է ապրել կալանքի տակ գտնվող մեծահարգ բժիշկ, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի վատթարացման մասին լուրեր կարդալիս։ Պատգամավորի թեկնածուի, ապա ընտրված պատգամավորի ազատազրկման և նախնական կալանքի պատժիչ մեթոդը գործի դրվեց արտահերթ ընտրությունից երկու օր առաջ և չնչին ընդմիջմամբ՝ շարունակվում է առայսօր։ Այն դեպքում, երբ բժիշկը սրտային տագնապով մի քանի անգամ շտապօգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, և կալանավայրի ռեժիմը պարզապես հակացուցված է նրան։
Ցանկացած մեկի, անգամ ազնվագույն մարդու համար դժվար է սեփական արդարացման խոսք ասել կամ մեղայականով հանդես գալ, երբ հանրությանը տևականորեն տրամադրել են քո դեմ, թունավորել, արատավորել բարի համբավդ ու հեղինակությունդ։ Ո՞րն է այսօր մահամերձ պրոֆեսորին կալանքի տակ պահելու իմաստը, արդյոք նա պատասխան է տալիս օրենքի և արդարադատությա՞ն առաջ, թե՞ իշխանախմբի վայրի հրճվանքի և հետընտրական քհամաճույքների զոհն է։
Պատժի անխուսափելիությունի՞ց է խոսում այս իշխանությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ այդպես էլ անպատիժ մնաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որն ընտրություններից հետո դաժանաբար ծեծել էր Օձունի գյուղապետին, ինչ է, թե այնտեղ ընդդիմությունը նախատեսվածից շատ ձայներ էր հավաքել։ Ինչո՞ւ քրեական գործ չկա Շենգավիթի ՔՊ-ական թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հոր նկատմամբ, որն արտահերթ ընտրության քվեարկության օրը միտումնավոր ոչնչացնում էր այն քվեաթերթիկները, որոնք ՔՊ-ի օգտին չէին քվեարկված։
Ինչո՞ւ քրգործ չկա վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի նկատմամբ, որը կոպտորեն միջամտում է արդարադատության իրականացմանը, ինչը քրեորեն պատժելի է։ Վարչախմբին կարելի է անարգել տնօրինել մարդկանց ճակատագրե՞րը, դատավորների փոխարեն որոշումներ կայացնել քաղաքական հակառակորդների նկատմա՞մբ, ցուցումնե՞ր տալ դատական համակարգին։ Իշխանություն լինելու բերումով Փաշինյանին և յուր համախոհներին այս ամենը կարելի է և ներելի՞։
Արդարադատություն իրականացնելու, վենդետաներից և ինքնադատաստանից խուսափելու խոստումներով իշխանության եկած, ապա այդ խոստումները ոտնատակ տված ուժը պետք է գիտակցի՝ իշխանազրկման դեպքում իր հետ ևս կարող են այդպես վարվել, քանի որ իշխանությունը չարաշահելու գայթակղությունն անդիմադրելի է բոլորի համար։ Պատրա՞ստ են օրենքի և իրավունքի գերակայությամբ առաջնորդվել, թե՞ տարիներ անց քաղհալածյալի դիմակի տակ ներկայանալու հող են նախապատրաստում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.