ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՌԵԺԻՄՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Հայտարարությունների ու դրանց հաջորդող հերքումների անվերջանալի հեղեղը պետության՝ որպես այդպիսին, բացակայության ակնհայտ ապացույցն է։ Փորձելով ամեն գնով թաքցնել իրական պատկերը և ստեղծել զուգահեռ իրականություն, իշխանությունը տենդագին զբաղվում է ճշմարտության դեֆիցիտի և ճգնաժամի ստեղծմամբ ։ Դրա վերջին օրինակը հարձակումներն են երկրում այսօր գործող միակ կառույցի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և անձամբ Արման Թաթոյանի դեմ։ Կամ, իր իսկ խոսքերով ասած, «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարկաբեկմանն ուղղված արշավը»։
Ասենք, Թաթոյանի դեմ իշխանության գրոհը սկսվել է բնավ ոչ այսօր։ Բոլորն էլ շատ լավ հիշում են, թե ինչպես նախորդ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ներկայիս ՔՊ-ական կոչեցյալ անդամները մի ամբողջ ներկայացում կազմակերպեցին Թաթոյանից դժգոհության թեմայով, մեղադրելով նրան այն բանում, թե իբր՝ պաշտպանում է միայն ընդդիմադիրներին, իսկ այ հարձակումների ենթարկվող խեղճ իմքայլականները զրկված են Օմբուդսմենի պաշտպանությունից։ Այն ժամանակ հարձակումը ձախողվեց, բայց իշխանության վերաբերմունքը ազգային շահերի դաշտում ակտիվ և պրոֆեսիոնալ աշխատող Թաթոյանի նկատմամբ չի փոխվել։
Պաշտպանի նկատմամբ Փաշինյանի թիմի ակնհայտ հակակրանքը և ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա գործունեության հարուցած անթաքույց նյարդայնությունն աճում են աստղաբաշխական պրոգրեսիայով՝ Թաթոյանի լիազորությունների ժամկետի ավարտին մնացած ամիսներին զուգահեռ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը միշտ էլ աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալ եռանդուն աշխատանքով, իսկ պատերազմից հետո Օմբուդսմենի գրասենյակը դարձել է երկրում գործող միակ կառույցը, որի գործունեությունն առավելևս ակներև է իշխանությունների անգործության խորապատկերին:
Այս պայմաններում, մանավանդ հաշվի առնելով Թաթոյանի աճող հեղինակությունը ինչպես հայ հասարակության շրջանում, այնպես էլ նրա պրոֆեսիոնալիզմին մշտապես բարձր գնահատական տվող միջազգային կառույցներում, վաղուց արդեն լուրեր էին շրջում, որ իշխանությունը անհամբեր սպասում է այն պահին, երբ կկարողանա մեկ ուրիշով փոխարինել նրան Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Այս մտադրությունը օրերս հնչեցրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նշելով, որ 2022 թվականին, Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո, կառաջադրվի նոր թեկնածու։ Իսկ որ ամենակարևորն է, Գրիգորյանը հայտարարեց, որ Պաշտպանին համարում է ոչ անաչառ, քանի որ Թաթոյանը, իբր, օբյեկտիվ չէ և հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով:
Արժե՞ արդյոք նշել, թե ի՜նչ հրճվանքով ու ոգևորությամբ այդ լուրն անմիջապես տարածեցին ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչը միանգամայն հասկանալի է. վերջապես ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև հարևան թշնամական պետությունը կազատվեն Օմբուդսմենից, որը պրոֆեսիոնալ բարձր մակարդակով միջազգային ատյաններին է հասցնում ճշմարտությունը պատերազմական և խաղաղ ժամանակներում Ադրբեջանի գործած և շարունակվող ոճիրների մասին։
Երեկ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որն ապացուցում է Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի զինված ուժերի աճող ակտիվությունը, նրանց կողմից իրականացվող ինժեներա-ամրաշինական աշխատանքները: Այդ մասին, հիշեցնենք, նա հայտնել էր հոկտեմբերի 18-ին, որից հետո ՊՆ-ն հերքում էր հրապարակել, Օմբուդսմենի ներկայացրած փաստերն անվանելով չափազանցություն (!) և կոչ անելով նրան համագործակցել պաշտպանական գերատեսչության հետ:
Հրապարակված տեսանյութերի հետ մեկտեղ՝ Թաթոյանը ստիպված էր հիշեցնել Ադրբեջանի ԶՈՒ անօրինական գործողությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ առնող ՊՆ պաշտոնատար անձանց, որ ՀՀ Օմբուդսմենը երբեք չի անում չափազանցված կամ առավելևս անճշտություններ բովանդակող հայտարարություններ: Եվ եթե հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, ուրեմն ունի դրա հավաստի ապացույցները. ոչ թե մեկ, այլ առնվազն մի քանի ապացույց։
ՏԱՐՕՐԻՆԱԿ է, ՈՐ ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ, որոնք փորձում են ամեն կերպ, նույնիսկ իրականության սքողման ճանապարհով մեղմել Օմբուդսմենի հաղորդագրությունների հարուցած քաղաքական դժգոհությունը, չեն հասկանում, որ իրենք ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանը միտված հայտարարությունը, այլև գեներացնում ադրբեջանական քարոզչություն, հատկապես միջազգային ասպարեզում, ինչպես կոնկրետ հայտարարությունների, այնպես էլ առհասարակ ներկայացվող փաստերի հավաստիության դեմ։ Փաստեր, որոնք, ընդգծենք, ապացուցում են Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգի բացարձակ ակնհայտությունը։
Եվ այս ակներև ճշմարտությունը Թաթոյանը ստիպված է բացատրել երկրի պաշտպանական գերատեսչությանը, որը չի կարող չհասկանալ, որ իր հայտարարություններով ջուր է լցնում թշնամու ջրաղացին։ Որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները կազմվում և հրապարակվում են հատուկ սկզբունքներով, հաշվի առնելով միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները։ Որ Պաշտպանի ամեն խոսքը առանձնահատուկ կշիռ ունի, իսկ նրա գործունեությունը կոչված է պաշտպանելու ինչպես Հայաստանի քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինծառայողների իրավունքները և դրանով իսկ աջակցություն ցուցաբերելու ԶՈՒ-ին և պետությանը...
«ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումը հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել»,- գրել է Թաթոյանը։ Նա ՊՆ-ից պահանջել է այսուհետ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ։ Քանի որ ՄԻՊ զեկույցներն ու հայտարարությունները, անգամ եթե կարող են քաղաքական դժգոհության առիթ դառնալ, անկախ աշխատանքի արդյունք են և արժեքավոր աղբյուր՝ միջազգային կառույցներում, այդ թվում դատական ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։
Ասենք, արժե՞ արդյոք զարմանալ, եթե պետության երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանում իր մի ռեպլիկով, թե «ես էլ չհասկացա, թե այդ հնարած տեսարաններն ինչի էր պետք ԱԺ-ում հնչեցնել», կասկածի տակ դրեց Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հանրահայտ ու անհերքելի փաստերը։ Ընդգծենք, փաստեր, որոնք հաստատված և ապացուցված են ոչ միայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, այլև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։ Այդ ռեպլիկը, որն իր ցինիզմով ցնցեց մեր հասարակությանը, բնականաբար, անմիջապես հաճույքով տարածեցին ադրբեջանական լրատվամիջոցները։ Բացի ամենից՝ նաև այն պատճառով, որ դա հնչեց «առավել քան պատեհ պահի»՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների մասին Արման Թաթոյանի զեկույցի հրապարակումից հետո։
Անհնար է, որ Սիմոնյանը չհասկանար, թե ինչով է սպառնում իր՝ խորհրդարանի մի ամբողջ խոսնակի «հնարած տեսարաններ» գնահատականը Հայաստանի Օմբուդսմենի զեկույցում նկարագրված խոշտանգումներին ու կտտանքներին, որոնց ենթարկվում են մեր հայրենակիցները։ Նա չէր կարող չհասկանալ, թե դա ինչի կարող է հանգեցնել մեր երկրին առանց այդ էլ անտարբեր վերաբերվող միջազգային ատյաններում, ինչպես կանդրադառնա իր այդ հայտարարությունը հայ իրավապաշտպանների աշխատանքի վրա և ինչպես դա անպայման կօգտագործի Ադրբեջանը։
Այս իշխանությունը չգիտես ինչու մոռանում է, որ գործ ունի միջազգային դասակարգմամբ «Ա» կարգի Օմբուդսմենի հետ, ինչով իրապես ժողովրդավարական երկիրը կամ, ինչպես ասում են ՔՊ-ականները, «ժողովրդավարության բաստիոնը» պետք է միայն հպարտանար, այլ ոչ թե վայրահաչեր նրա հասցեին, փորձելով վարկաբեկել երկրում մնացած միակ հստակ աշխատող ինստիտուտը։ Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Արման Թաթոյանին անվանել է «բնակչությանը պաշտպանող միակ հայ պաշտոնյա»՝ կոչ անելով ավելի մեծ լիազորություններ տրամադրել նրան: Twitter-ի իր էջում Էվանսը աջակցել է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու և հայկական գյուղերի շրջակայքից ու ճանապարհներից ադրբեջանական ուժերն անհապաղ հեռացնելու Թաթոյանի կոչին:
Իր էջում զետեղելով Օմբուդսմենի համապատասխան հրապարակումը, Էվանսը գրել է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծես թե միակ հայ պաշտոնյան է, որը պաշտպանում է բնակչությանը։ Սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելն այս պահին լիովին արդարացված է։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գործում է որպես իսկական առաջնորդ։ Պետք է ավելի մեծ իշխանություն տալ նրան»։ Զարմանալի ոչինչ չկա, որ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի, նախկին դեսպան Էվանսի կողմից Արման Թաթոյանի գործունեությանն ու պրոֆեսիոնալիզմին տրված այդչափ բարձր գնահատականներից հետո իշխանության նյարդերը տեղի են տալիս։
Ի դեպ, հիշեցնենք, որ սահմանային անվտանգության գոտու վերաբերյալ Թաթոյանի դիրքորոշմանը հավանություն է տվել ԵԽԽՎ-ն։ Այսինքն նույնիսկ մինչև ուղնուծուծը խավիարով ներծծված Վեհաժողովը կարծես թե ավելի շատ է մտահոգված հայ քաղաքացիների անվտանգությամբ, քան բուն հայկական իշխանությունը, որը ոչ մի անգամ չարձագանքեց այդ առաջարկին։ Ինչպես նշել է Թաթոյանը, «պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Ադրբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է» :
Կարող էր, բայց չգիտես ինչու չաջակցեց... Հետաքրքիր է, ինչո՞ւ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-07-12 10:57
Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».
-
2023-05-12 10:20
Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…
-
2023-05-03 13:46
Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.
-
2023-03-13 10:49
Единственный представитель СА в совете старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.