ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՈՉ ԻՐ ՀԱՄԱՐ
«Սա իրավունքի չարաշահում է, Հայաստանը պետություն է, և չի կարելի օրենքները վերածել շանտաժի գործիքի...»։ Գիտե՞ք, թե ովքեր են նման հայտարարությունների հեղինակները։ Իշխող խմբակցության պատգամավորները, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարն ու անդամները, որոնք հերթական՝ տասներորդ անգամ չընտրեցին Արթուր Ղազինյանին այդ հանձնաժողովի ղեկավարի տեղակալ: Իշխանության ներկայացուցիչները, որոնց պատեհ կլինի հարցնել. մի՞թե իրենք՝ ցանկացած հարցում անհիմն կերպով ընտրողական և սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերողներն են, որ պիտի խոսեն իրավունքի մասին։
Բառացիորեն անցած շաբաթ ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հաղորդեց, որ իրեն թույլ չեն տվել ծանոթանալ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նյութերին: Մերժումը պատճառաբանվել է նրանով, թե այդ նյութերը պետական գաղտնիք են պարունակում, մինչդեռ, ըստ Օհանյանի, գաղտնիության առումով ինքը ոչ մի խնդիր չունի։ Ավելին, հենց ինքն է առաջիններից մեկը փաստաթղթեր ներկայացրել, որպեսզի հնարավորություն ստանա ծնոթանալու նյութերին, բայց ... Բայց ներկայումս պատգամավորական մանդատով օժտված պաշտպանության նախկին նախարարը, որը, իր իսկ խոսքերով, տիրապետում է շատ ավելի մեծ ծավալի տեղեկատվության, քան կարող է տալ այդ նյութերին ծանոթանալու թույլտվությունը, լոկ իշխանություններին հայտնի ինչ-ինչ պատճառներով, մերժում է ստացել։
Ընդհանրապես անվտանգության, առաջնագծի, սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների տարբեր հարցումներից մերթ ՊՆ-ն, մերթ ԱԱԾ-ն, մերթ ԱԳՆ-ը տարօրինակ կերպով գլուխ են պրծացնում կա՛մ ձևական պատասխանով, կա՛մ մերժումով։ Դա արդեն այն աստիճան ակնհայտ է, որ ընդդիմության պատգամավորները համոզված են. այդպիսի հրահանգ է իջեցված «վերևից»։
Եվ դա մերկախոս հայտարարություն չէ։ Այն հաստատվում է, օրինակ, նրանով, որ իշխող խմբակցության պատգամավորները՝ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ու այդ հանձնաժողովի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանը, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը անցած շաբաթ այցելել են արևելյան սահմանի դիրքեր։ Այդ մասին հայտնեց ինքը՝ Քոչարյանը, հանձնաժողովում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Եվ դա՝ Պաշտպանության նախարարության կողմից «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով նույն հանձնաժողովի անդամ, նույն այդ հարցերով Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի համանման դիմումի մերժման խորապատկերին։
Հիշեցնենք, որ Աբրահամյանը գրություն էր ուղարկել Գլխավոր շտաբի պետին, պատասխանը մեծ ուշացումով եկավ պաշտպանության նախարարից։ «Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը: Չհանրայնացնելով փակ նիստում նախարարի ասածը, պատգամավորն այդուհանդերձ համարում է, որ «նույն «խնդիրները» ենթադրում է, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար»։ Տիգրան Աբրահամյանի խոսքերով՝ ինքը հերթական անգամ համոզվեց, որ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է իջեցված «վերևից»։
Ուրեմն այդ ի՞նչ «իրավունքի չարաշահման» և «օրենքները շանտաժի գործիքի վերածելու անթույլատրելիության» մասին են խոսում նույն այդ Քոչարյանն ու մյուս ՔՊ-ականները։
Ինչ վերաբերում է գաղտնիքին, ապա անցած շաբաթ ԱԺ փակ նիստը, որտեղ ընդդիմության նախաձեռնությամբ քննարկվել է իրավիճակը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, պատգամավորների վկայությամբ, նույնպես չի տվել ակնկալվող արդյունքները: Ընդդիմադիր խմբակցությունների անդամները պատասխանատու անձանցից չեն ստացել բազմաթիվ հարցերի լիարժեք պատասխաններ՝ պետական գաղտնիքի պատրվակով։ Եվ դա այն դեպքում, երբ պատգամավորները, որպես առաջնային մանդատ կրողներ, օժտված են այդ իրավունքով, ինչպես նաև այդ գաղտնիքը չբացահայտելու պարտավորությամբ։ Չէ՞ որ հենց այդ պատճառով էլ նիստն անցավ փակ ձևաչափով։ Սակայն իշխանությունը նույնիսկ դա է օգտագործում ընդդիմադիր պատգամավորների գործունեությանը խոչընդոտելու համար։ Եվ ընդ որում ՔՊ-ականները ընդդիմությա՞նն են մեղադրում իրավունքի չարաշահման մեջ։
Ի դեպ՝ իրավունքի մասին, որը չարաշահելն Անդրանիկ Քոչարյանը թույլատրելի համարեց 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Խոսքը նրա հետևյալ հայտարարության մասին է. «Հայտնի է, որ սահմանների երկարությունը և բովանդակությունը փոխվել են։ Զինված ուժերը միայնակ չեն կարող ամբողջ ծավալով ծառայություն իրականացնել և ինժեներական կառույցներում աշխատել։ Կարծում եմ՝ հասարակությունը որևէ ձևաչափով, հասարակության որոշ շերտեր՝ ուսանողներ… ասում ենք, որ բանակի կողքին ենք։ Լավ կլինի, որ դա լինի առարկայական։ Վերցնենք գործիքներ ու գնանք մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որպեսզի մեր զինծառայողները կարողանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանալ»:
Նա խոստացավ անհրաժեշտության դեպքում մանրամասնել փակ քննարկման ժամանակ։
Հնարավոր է, որ Քոչարյանի այս հայտարարությունն օրենքի տեսանկյունից խախտում չէ, բայց հրապարակավ նման բան հայտարարող ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարի բարոյական, էթիկական, պրոֆեսիոնալ «արգելակներն» ակնհայտորեն խափանվել են։ Չենք խոսում արդեն նման քայլի անթույլատրելիության մասին. որ ցանկացած ոք, ով ծանրաբեռնված չէ, բնականաբար, գաղտնիք չհրապարակելու պարտավորությամբ, «վերցնի գործիքներն ու գնա մասնակցի որոշակի ինժեներական աշխատանքների»։ Բայց այդ ամենը՝ ոչինչ, կարևորը ընդդիմադիրներին հեռու պահելն է առաջնագծի մեր դիրքերից…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-07-12 10:57
Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».
-
2023-05-12 10:20
Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…
-
2023-05-03 13:46
Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.
-
2023-03-13 10:49
Единственный представитель СА в совете старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.