Последние новости

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ինչպես հետպատերազմյան իրականությունում մեր հանրային կյանքի մի շարք դրսևորումներ, այնպես էլ այլ, այդ թվում՝ բարեկամ պետությունների և միջազգային կառույցների նկատմամբ մեր հավաքական վերաբերմունքը լուրջ վերաիմաստավորման կարիք ունի։ Մասնավորապես, մարդասեր Եվրոպայի կամ ԱՄՆ-ի մասին լալահառաչ պնդումները, թե նրանք մեզ մարդու իրավունքներ են սովորեցնում, բայց չեն նկատում Արցախի դեմ կատարվածը, ծիծաղելի կլինեին, եթե այդքան ողբերգական չլինեին։

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունն էլ առանձնապես չի խոսում Ադրբեջանի հանցանքների մասին։ Պատերազմի օրերին՝ պաթետիկ հայրենասիրական տեքստերով շաղախված, իշխանությանը թերևս շահեկան էր ասել, թե Թուրքիան Ադրբեջան է ուղարկում վարձկան ահաբեկիչների, ընդ որում՝ ինքնախաբեությամբ էլ արդարանում էին, թե իբր նրանք արհեստավարժ մարտիկներ չեն, հավաքագրվում են փախստականների ճամբարներում։

Ինքնամխիթարվում էինք, թե իբր այդ ահաբեկիչները վախկոտ են, ոհմակներով են մարտի նետվում`թմրանյութերի ազդեցությամբ, անգամ ձայնագրություններ էին հրապարակվում։ Մինչդեռ նրանք, մեզ ասվում էր, մոտիկից զգացին հայ զինվորի բազկի ուժը և կոտորվեցին։ Որևէ միջազգային կառույց, բացի անդեմ կոչերից, գործուն քայլ չձեռնարկեց, ավելին՝ վարձկանների ներկայության ապացույցներ էին պահանջում։ Թվում էր՝ անտարբերության այս ցցուն օրինակը քաղաքական որոշակի փորձառություն ունեցող հայ ժողովրդին պետք է ստիպեր սեփական խնդիրները լուծելիս հույսը դնել բացառապես մեր ուժերի վրա։

Բայց ոչ, մեր հաշվարկը հավանաբար այն էր, որ եթե պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև Օսմանյան կայսրության մնացորդ Թուրքիայի դեմ, իսկ այդ երկրի սպառնալիքների իրագործումից կարող է այրվել մի ամբողջ տարածաշրջան, ուրեմն մեզ անվերապահորեն պիտի օգնեն: Հայաստանյան իշխանությունն ամեն ինչ արեց, որ անգամ միջպետական պայմանագրային պարտավորությունները կյանքի չկոչվեն, միջազգայնորեն մեկուսացրեց մեզ, բարեկամներին դարձրեց հակառակորդ, թշնամիներին էլ փորձում է բարեկամի վերածել։

Քանի դեռ ԱՄՆ-ն պայքարում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, վարձկանները Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ գործում էին Մերձավոր Արևելքի ամբողջ տարածքում՝ Սիրիայից ու Լիբիայից մինչև Ադրբեջան։ Վառոդի տակառի վրա հայտնվելու, Արաքսի հովտում ծայրահեղական տարրեր կենտրոնացնելու գինը, փաստորեն, Արևմուտքի լռության դիմաց Արցախն թյուրքական տարրի ենթակայության ներքո դնելն էր։

Հաղթանակից հետո Ադրբեջանի տարածաշրջանային ազդեցության աճն ուղիղ համեմատական է այդ երկրի նկատմամբ միջազգային հանրության ավելի ու ավելի լոյալ վերաբերմունքին։ Ոչ մի խոսք Արցախի հայության դեմ գործած ռազմական հանցանքների, Ալիևի բացարձակ և անվերահսկելի իշխանության, դեսպոտիզմի, ազգային փոքրամասնությունների լրջագույն խնդիրների մասին։ Նույն խնդիրները՝ շատ ավելի ցցուն և մեծամասշտաբ, առկա են նաև Թուրքիայում, սակայն ԱՄՆ-ի դաշնակից, ԵՄ-ի և ՌԴ-ի գործընկեր այդ երկիրը ևս, բնականաբար, որևէ հարթակում պատասխանատվության չի կանչվելու։

Եվ ուրեմն, հայկական շահերի իսպառ անտեսումը միայն և բացառապես հայաստանյան տապալված դիվանագիտական աշխատանքի, թշնամական օրակարգերը լուռ սպասարկող իշխանության մեղքն է։ Արցախի ճանաչման հասունացած պահը չօգտագործելը, միջազգային հարթակներում կարգավիճակի թեման վերջնականապես փակելը, Արցախում մնացած հայության գոյաբանական, անվտանգային, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, մշակութային հիմնահարցերն անտեսելը բացառապես մեր բացթողումն է։ Ոչ մի այլ ուժ, որքան էլ բարեկամ լինի և նույնիսկ ընդհանուր շահ ունենա, երբևէ չի սպասարկելու մեր ազգային շահերը, քանի դեռ ինքներս չենք ցանկացել։

Ֆրիդրիխ Նիցշեն պնդում էր, որ եթե որևէ ժողովուրդ ուզում է տառապել ազգային ջղագարությամբ ու քաղաքական պատվախնդրությամբ, նրա միտքը համակվում է զանազան խանգարումներով, այն պարուրվում է տարբեր ամպերով, բթացման կարճատև նոպաներով։ Ժամանակն է ազատվելու միջազգային հանրության մասին ուտոպիստական պատկերացումներից և ինքնուրույն գործելու։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
    2022-02-28 10:26

    Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

  • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
    2022-02-24 13:26

    Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

  • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
    2022-02-24 10:29

    Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

  • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
    2022-02-22 10:57

    Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ