ՏԽՈՒՐ ՁԵՌՆԱՐԿ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Արտաքին քաղաքականության ռացիոնալությունը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն։ Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում». Սա մեջբերում է Սերժ Սարգսյանի ելույթից՝ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային տեսակոնֆերանսում։
Որպես այդ միտքը պարզաբանող օրինակ, երրորդ նախագահը խոսեց այն մասին, որ «դժվար է դյուրըմբռնելի բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ»:
Սերժ Սարգսյանը իրավացի է, բայց... Չէ՞ որ նա շատ լավ գիտի նման անհեթեթության գլխավոր պատճառը։ Եվ հենց ինքն է նշում դա նույն այդ ելույթում. Հայաստանը, կովիդի հետ մեկտեղ, ախտահարվել է մեկ այլ՝ շատ ավելի վտանգավոր վիրուսով. պոպուլիզմի վիրուսով։ Եվ Հայաստանն իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները։
Սերժ Սարգսյանն արձանագրում է, որ երեք տարվա ընթացքում բանակն ու դիվանագիտական կորպուսը հիմնովին փլուզվեցին պոպուլիստական ռեժիմի կողմից և դա նպաստեց Ադրբեջանի հաղթանակին 44-օրյա պատերազմում: Փոխարենը, հավելենք մեր կողմից, Նիկոլի անգլերենի ուսուցչուհի Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում դեսպան, Վիկտոր Ենգիբարյանը, ընդամենը 2004 թվականին Գերմանիայում ուսանած լինելու շնորհիվ, դեսպան է նշանակվել ԳՖՀ-ում, իսկ նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ Իսպանիայում։ Զինված ուժերում անցկացվող կադրային քաղաքականության մասին խոսելն անգամ արդեն պարկեշտ չէ։
Բայց մի՞թե միայն այդ ոլորտներում են աղաղակող անհեթեթությունները։ «Սիսական» ջոկատի հայտնի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման հետ կապված՝ փորձեցի մտաբերել. Նիկոլի ու իր թիմի իշխանության ահա արդեն երեքուկես տարվա ընթացքում եղե՞լ է նիկոլական դատախազների մեղադրական եզրակացությունը հաստատող գոնե մեկ դատավճիռ որևէ աղմկահարույց գործով։ Չհիշեցի…
Ըստ երևույթին, դատարանները Փաշինյանի ընկալմամբ գոյություն ունեն լոկ նրա համար, որ կալանավորեն ընդդիմախոսներին։ Ոմանց հասցնեն մահվան, ինչպես Մանվել Գրիգորյանին։ Իսկ այ, եթե հարուցված քրեական գործերը վարչապետի քաղաքական ընդդիմախոսների դեմ չեն, ապա կալանավորելն ամենևին էլ պարտադիր չէ. նման դեպքերում դատարանները մեծագույն մարդասիրություն են ցուցաբերում։ Այսինքն դատարանները Նիկոլի պատկերացմամբ ոչ այնքան վերջնական վճիռներ կայացնելու, այլ քաղաքական ընդդիմախոսներին ազատությունից զրկելու համար են։ Դասական օրինակը Ռոբերտ Քոչարյանի դեմ կարած ու քանդված գործն է։
Այսօր ճաղերի հետևում են «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի մի խումբ պատգամավորներ, գումարած Սյունիքի նախկին ու ներկա համայնքների մի խումբ ղեկավարներ, որոնց միացավ նաև Աշոտ Մինասյանը։ Նրանց դեմ սարքած գործերը, իհարկե, նույնպես կքանդվեն, բայց Գաճաճ Ցախեսի համար կարևոր է, որ այսօր նրանք կալանքի տակ լինեն։ Նկատենք, որ Հայաստանի ոչ մի այլ մարզից այդքան «նստածներ» չկան։ Միայն դա արդեն գերազանց վկայում է, այսպես կոչված, քրեական գործերի քաղաքական աստառի մասին, որոնք սարքվել են ընդամենը Սյունիքում Փաշինյանի վայելած առանձնահատուկ «համբավի» պատճառով։
Փոխարենը՝ վարչապետի ցուցումով մենք մաքսակետ ունենք Հայաստանն Իրանի հետ կապող երբեմնի գլխավոր միջպետական ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում։ Հատված, որն Ադրբեջանին է հանձնվել «սիրո և համերաշխության» թավշե հեղափոխության առաջնորդի կամքով։
Հետաքրքիր է, այդ մաքսակետն իր անհեթեթությամբ արդեն գրանցվե՞լ Է Գինեսի ռեկորդների գրքում , թե՞ դեռ գլխի չեն ընկել։ Քանզի, կարծում եմ, չկա աշխարհում այդքան զվարճալի մեկ այլ մաքսատուն. չէ՞ որ ճանապարհի այդ հատվածը և՛մի կողմից է սահմանակից Հայաստանին, և՛ մյուս կողմից է սահմանակից կրկին իսկ Հայաստանին։ Եվ ադրբեջանական մեքենան որևէ այլ կերպ չի կարող մտնել այդ հատված. Դե, թերևս միայն ուղղաթիռով բերեն դնեն այնտեղ, որպեսզի հետո հատի Հայաստանի հետ սահմանը…
Կամ էլ պատահաբար այնտեղ կարող է հայտնվել անտեղյակության պատճառով մոլորված իրանական բեռնատար, որն արդեն զննվել է հայ մաքսավորների կողմից հայ-իրանական սահմանին…
Եվս մեկ մեջբերում Սերժ Սարգսյանից. «Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները»։ Հավելենք. ոչ միայն կործանարար, այլև անհեթեթ։ Ըստ էության, զարմանալի ոչինչ չկա. ինչպիսին իշխանությունն է, նույնպիսին էլ հետևանքներն են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:08
Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։