ԱՐՏԵՐԿՐՅԱ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉև ԱՅԼ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐՆԵՐ. ՄԻԱՆԳԱՄԻՑ 3 ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
Ամերիաբանկը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հաճախորդներին, որոնց հավատարմության և վստահության շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները և պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական շուկայում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
Բանկն իր անկանխիկ գնումներն ու գործարքները նախընտրող քարտապաններին հնարավորություն է ընձեռում մասնակցելու միանգամից 3 գովազդային վիճակախաղի, շահել 300 նվեր քարտերից և ուղեգրերից մեկը։ Ստորև Բանկի կողմից անցկացվող վիճակախաղերն առավել մանրամասն․
«Ապրիˊր հայերեն»
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին հաղթելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ:
Մրցույթի մասնակից կարող են դառնալ Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրն առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Ապրիˊր անսահման»
Ամերիաբանկի բոլոր այն քարտապանները, ովքեր նախընտրում են օնլայն գնումներ կատարել, հնարավորություն ունեն դառնալու 1.5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 7 արտերկրյա ուղեգրերից մեկի հաղթողը: Վիճակահանության մասնակցության պայմանները պարզ են.
Դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը Visa վճարային քարտով արտերկրի օնլայն խանութներում կատարելով նվազագույնը 150,000դրամ և ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարք, հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող «Ապրիˊր անսահման» գովազդային վիճակախաղին։ Ի դեպ, հաղթող մասնակիցները իրենք կարող են ընտրել, թե որ երկրում են ցանկանում անցկացնել իրենց հանգիստը։ Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Ապրիˊր ժպիտով»
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում, որ Բանկի կողմից կազմակերպվող վիճակահանության մասնակիցը դառնան նաև նրանք, ովքեր դեռևս Ամերիաբանկի հաճախորդ չեն:
Անհրաժեշտ պայմաններն են, որպեսզի նոր հաճախորդները դեկտեմբերի 9-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում ընդամենը մեկ ժպիտով բացեն սմարթ հաշիվ, պատվիրեն անվճար քարտ և դառնան «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցը:
Այս վիճակահանության ընթացքում խաղարկվելու են «Վեստա» խանութ-սրահի 60.000 դրամ արժողությամբ 140 հատ նվեր քարտ, 100 հազար դրամ արժողությամբ 2 հատ նվեր քարտ, և մեկ հատ նվեր քարտ` 500.000 դրամ արժողությամբ: Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ի դեպ «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղին մասնակցող հաճախորդների հաղթելու հավանականությունը կրկնապատկվում է, եթե վերջիններս օգտվել են «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավից և մարտի 9-ի դրությամբ տվյալ ապառիկ ֆինանսավորումը գործող է: են «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեղեկացնենք, որ Ամերիաբանկի՝ վիճակահանություններին մասնակցող քարտապանները Բանկում նախապես գրանցված հեռախոսահամարին և/կամ էլ. փոստի հասցեին կստանան ծանուցում մասնակցության և վիճակահանության իրենց հերթական համարի վերաբերյալ:
Բոլոր 3 վիճակահանությունները տեղի կունենան 2022 թ. մարտի 20-ին` Երջանկության միջազգային օրվա առիթով։ Հաղթող մասնակիցները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Մանրամասներն այստեղ:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 11:16
Компания «Южно-кавказская железная дорога» в разгар летнего сезона пассажирских перевозок обновила ряд объектов пассажирской инфраструктуры, что направлено на повышение уровня предоставляемых услуг.
-
2025-07-28 10:34
Открытое письмо Чрезвычайному и Полномочному Послу Российской Федерации в Республике Армения господину Сергею Павловичу Копыркину
-
2025-07-28 10:31
Азербайджан абсолютно не намерен приходить к согласию с Арменией по вопросу транспортного сообщения, да и вообще по какому-либо вопросу, для Азербайджана любая подобная тема подчинена одной главной цели: полному подчинению Армении государственным стратегическим представлениям и установкам Азербайджана, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, комментируя интервью помощника президента Азербайджана Хикмета Гаджиева немецкому изданию. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-26 10:08
Когда нет ни содержания, ни четкой ориентации, некоторые «оппозиционные круги» свою неспособность разобраться в ситуации пытаются компенсировать самыми примитивными манипуляциями Главная цель подобных публикаций – не проанализировать реальность, а просто превратить Сержа Саргсяна в очередного «врага», на которого можно свалить собственные неудачи, бездействие и организационную некомпетентность, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-21 12:27
Euromoney առաջատար միջազգային պարբերականը, որը հայտնի է ֆինանսական ոլորտի հեղինակավոր վերլուծություններով, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «2025թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակը։ Ամերիաբանկը 2011թ․-ից ի վեր այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն 11-րդ անգամ։
-
2025-07-18 15:18
Ամերիաբանկի և Arca-ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay-ով կատարել վճարումներ նաև հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone-ի և թե Apple ապրանքանիշի մյուս սարքավորումների համար։
-
2025-07-18 08:56
Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ:
-
2025-07-08 08:39
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։