ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ «ՄՏՔԻ ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄԸ», կամ՝ ՄԻ ՔԻՉ ՀՂԻ ԵՐԵՎԱԼՈՒ ՓՈՐՁ
Եվ այնուամենայնիվ զարմանալի փոխակերպումներ են տեղի ունենում այն մարդկանց հետ, որոնցից իշխող ուժը, ավելի ճիշտ՝ դրա առաջնորդը, որոշում է ազատվել օգտագործելուց հետո։ Նրանց մոտ հանկարծ ի հայտ են գալիս սեփական քթից հեռուն տեսնելու, վերլուծելու և քննադատելու ունակություններ, արթնանում է խիղճը, թարմանում հիշողությունը։ Ինչպես դա տեղի ունեցավ «հեղափոխական» քաղաքապետ Հայկ Մարությանի պարագայում, որն այսօր իր իմպիչմենտի հարցով ավագանու արտահերթ նիստի ժամանակ «սրտաճմլիկ» ճառ արտասանեց։ Իրականում գրոշ անգամ չարժեն բոլոր այդ ուշացած հայտնությունները…
Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ողջ այս ընթացքում նույն Մարությանը ջուր էր առել բերանը և ոչ մի անգամ հանդես չեկավ իշխանությանը հասցեագրված քննադատության նույնիսկ նշույլով։ Երեք տարի և երեք ամիս շարունակ նա լռություն էր պահպանում, ջանադրաբար կատարելով «հեղափոխության առաջնորդի» հրահանգները։ Իսկ այսօր ամբողջ 20-րոպեանոց «ցասումնալից» ճառ ասաց։
Մարությանը փաստորեն հաստատեց, որ 2018-ի սեպտեմբերի մայրաքաղաքային ընտրությունների նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախատիպ դառնալն էր։ Նույն այն ընտրությունների, որոնք Փաշինյանը խոստացել էր կազմակերպել մեկ տարվա ընթացքում, բայց դրժելով խոստումը՝ անցկացրեց դրանք մայրաքաղաքային ընտրություններից երեք ամիս անց։ Արդեն հոկտեմբերի 1-ին նա պաշարեց խորհրդարանի շենքը և ուժի կիրառման սպառնալիքով ստիպեց ԱԺ-ին ինքնալուծարվել։ Այն ժամանակ «հեղափոխական ժողովրդավարության» այդ խայտառակ դրվագն ամենևին չմտահոգեց Մարությանին։ Իսկ այսօր նա խոսում է ժողովրդավարության նկատմամբ ՔՊ-ականների անհարգալից վերաբերմունքի մասին...
Երևանի քաղաքապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը պնդում է, որ 2018-ի սեպտեմբերին ժողովուրդը ձայն է տվել ոչ թե կուսակցությանը, այլ ընդհանրապես «Իմ քայլը» դաշինքին և մասնավորապես դրա կազմում ընդգրկված անհատներին։ Եվ որ «Քաղաքացիական պայմանագիրը» յուրացնում է « հեղափոխությունն» ու դրա արժեքները, իսկ բուն կուսակցությունում առաջնորդվում են «ով ՔՊ-ից չէ, նա դեմ է հեղափոխությանը» սկզբունքով։ Որևէ մեկը հիշո՞ւմ է, որ Մարությանն այդ առնչությամբ գեթ մեկ ծպտուն հանած լինի նախկինում. օրինակ, երբ իշխանությունն ազատվում էր իշխող ուժի անդամ չհանդիսացող պրոֆեսիոնալներից և նրանց տեղում նշանակում աշխատանքային կենսագրությունից իսպառ զուրկ անփորձ «քայլականների»։ Կամ երբ ՔՊ-ի մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանը ԱԺ իշխանական խմբակցության անդամներին անվանեց Նիկոլի ուսապարկեր։ Չէ՞ որ ասվածը մեծ հաշվով վերաբերում էր նաև մայրաքաղաքային խմբակցությանը։
Մարությանի հրաժարականը պնդող «Իմ քայլը» դաշինքի գլխավոր փաստարկի՝ «հեղափոխության» արժեքներից շեղվելու վերաբերյալ նույնպես «Կարգին Հայկոն» ունի հակափաստարկներ։ Եվ նույնպես ուշացած, ընդ որում՝ առնվազն երկուսուկես տարով. ասել է թե ՝ տեսեք, թե ով է իրականում շեղվել «հեղափոխության» արժեքներից։ Մենք, իբր, մի օր հանկարծ իմացանք, որ կառավարության անդամները՝ գաղափարական հեղափոխականները, գաղտնի որոշմամբ բարձրացրել են իրենց աշխատավարձերը մինչև 1-1.5 մլն դրամի։ Ես, ասում է Հայկոն, կարծում էի, թե հեղափոխության գերնպատակը ուրիշների կյանքը բարելավելն է, իսկ իրականում նրանք եկան ու միանգամից սկսեցին բարելավել սեփական կյանքը, այն դեպքում, երբ երկրում աղքատությունը շարունակում է մնալ 30%-ի մակարդակում (իրականում՝ ավելի շատ-Ա.Մ.) ։
Ուրեմն ինչո՞ւ էր Մարությանը լռում գրեթե երեք տարի շարունակ։ Ինքն անձամբ վստահեցնում է, թե բարձրացրել է այդ հարցը կուսակցության ներսում, արձագանքը զրոյական է եղել, ասես այդպես էլ պետք է լիներ։ Եվ այդուհանդերձ, ինչո՞ւ քաղաքապետը այն ժամանակ չէր տեսնում նահանջը, այսպես կոչված, հեղափոխության արժեքներից, իսկ հիմա հանկարծ աչքերը բացվեցի՞ն։ Կարելի է, ուրեմն, բարձրացնել հարցը, արժանանալ զրոյական արձագանքի և... շարունակել մնալ թիմում ու աշխատել նրա հետ։ Այսինքն Հայկոն այն ժամանակ համարել է, որ դա միանգամայն բավարա՞ր է։
Մի՞թե նա չի լսել Լենա Նազարյանի ասածը, թե՝ մենք այնպիսի նվիրյալներ չենք, որ չարքաշ աշխատենք կոպեկի դիմաց։ Չի լսել, թե ինչպես էր Փաշինյանը 2020թ. հունվարին Կապանում ասուլիսի ժամանակ ներկայացնում նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներն ու աշխատավարձերի բազմապատիկ բարձրացումը որպես դրական փաստ՝ «նոր Հայաստանի մասին հարյուր փաստերի» շարքում, և ընդ որում վրդովվում էր, որ մարդիկ չեն հասկանում այդ քայլի հեղափոխականությունը։ Իսկ հետո հայտարարեց. «Պաշտոնյաների աշխատավարձերի հարցը լուծվել է, որպեսզի նրանք 100 տոկոսով կենտրոնանան Հայաստանի քաղաքացիների, ժողովրդի կարիքները հոգալու վրա։ Եթե քաղաքապետի ու իր տեղակալների աշխատավարձերի բարձրացումը կառավարության իրավասության տակ լիներ, ես առանց վարանելու կկայացնեի էդպիսի որոշում։ Հուսով եմ, որ առաջիկայում Երևանի ավագանին կանի դա, որովհետև քաղաքապետի և նրա տեղակալների աշխատանքն արժանի է դրան»։
Չենք խոսում արդեն այն մասին, որ այս ողջ ընթացքում քաղաքապետարանում և համայնքապետարաններում նույնպես բավական շռայլորեն բաժանվել են տխրահռչակ պարգևավճարները։ Աղքատության 30%-անոց մակարդակի պայմաններում, ինչպես այսօր հեծեծում է Մարությանը։ Եվ ի՞նչ։ Ոչինչ. ինքը պարգևավճարներ չի վերցրել, փոխարենը մյուսները չեն հրաժարվել, իսկ Հայկոն շարունակում էր մնալ բարձր պաշտոնում ու ձայն-ծպտուն չհանել։
Քաղաքապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը դժգոհեց նաև «երկրի ֆեյսբուքյան կառավարումից», ստերից, մանիպուլյացիաներից, շանտաժից, «Իմ քայլը» դաշինքի անդամների նկատմամբ գործադրված ճնշումից՝ իրեն անվստահություն հայտնելու համար։ Գանգատվեց և՛ նրանից, որ նեղ խմբային շահերը իշխանությունն ավելի վեր է դասում հանրայինից, և՛ «ինչ-որ տեղից» ստացվող զանգերից՝ այսինչ մեկնաբանությունը ջնջելու պահանջներով կամ ծաղկի տաղավարի, շինարարության, հողահատկացումների թույլտվություն տալու խնդրանքով... Այդ ամենը, ինչպես պարզվում է, տհաճ ու անսպասելի էր Մարությանի համար, բայց այդուհանդերձ նա... շարունակում էր աշխատել այդ թիմում։
Լռում էր։ Իսկ հիմա աչքերը բացվել են ու զարմանում է, որ ԱԺ նախագահի համար արտասահմանյան թանկարժեք մեքենա են գնել։ Իսկ ընդամենը երկու տարի առաջ նույն ինքը «չնկատեց», որ վարչապետի համար գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա գնեցին ու նոր ջիպն էլ վրադիր՝ Փաշինյան ընտանիքին սպասարկելու համար։ Աղքատության մակարդակն այն ժամանակ նույնպես բարձր էր։ Եվ արդարացումն էլ նույնն էր, ինչ որ այսօր. այդ շքեղ մեքենաներից հետագայում կօգտվեն երկրի հաջորդ ղեկավարներն ու նրանց ընտանիքները։
Իսկ լռում էր Հայկոն, ինչպես պարզվում է, այն պատճառով, որ չէր ուզում թեժացնել ներքաղաքական իրավիճակը։ Համաձայնեք, շատ հարմար, և որ ամենակարևորն է՝ համապիտանի, կյանքի բոլոր առիթների դեպքում կիրառելի արդարացում է։ Բայց մի՞թե հիմա թեժ կրքերը մարել են և արդեն կարելի է խոսել այդ մասին, թե՞ պարզապես թիմակիցները խլում են իրենից քաղաքապետի աթոռը, և առհասարակ ձեռնարկել են մի գործընթաց, որը Մարությանը, գուցեև արդարացիորեն, անվանում է հեղաշրջման փորձ քաղաքապետարանում։
Այն Հայկ Մարությանը, որը մի բառ անգամ չասաց, երբ մարզերում իր ՏԻՄ գործընկերներին մտացածին պատրվակներով հեռացնում էին պաշտոնից, քրեական գործեր հարուցում, ժամանակավոր պաշտոնակատար նշանակում յուրայիններին, արհեստականորեն խոշորացնում համայնքները, իսկ հետո արտահերթ ընտրություններ անցկացնում այնտեղ։ Եվ անում են դա առ այսօր։ Մի՞թե դա հեղաշրջման փորձ չէր առանձին վերցրած քաղաքային կամ գյուղական համայնքապետարանում։
ԱՅՍ ԲՈԼՈՐ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԿ ԽՈՍՔԵՐ ԵՆ։ Եվ սա հենց այն դեպքն է, երբ անհնար է մի քիչ հղի լինել։
Տարօրինակն այն է, որ «հեղափոխության արժեքների» հետևորդն իր մտքի պայծառացման մեջ մի բառ անգամ չասաց հեղափոխական ալիքի վրա իր առաջադրած թեզերից ամենասկանդալայինի մասին։ Խոսքը հասարակությանը «սևերի ու սպիտակների», հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանելու մասին է։ Հենց Մարությանը 2018-ի սեպտեմբերին առաջին անգամ հնչեցրեց Հայաստանի համար ծայրաստիճան վտանգավոր այդ կոնցեպտը։
Ինքնուրույն էր հորինել, թե ինչ-որ մեկի հուշումով, առանձնապես կարևոր չէ: Փաստը մնում է փաստ. ավելի քան երեք տարի այդ թիմում աշխատած մարդը, որն այսօր մեղադրում է դրա անդամներին «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» սկզբունքով առաջնորդվելու համար, 2018-ին ինքն է բարձրաձայն հնչեցրել դա, առաջնորդվել այդ մտքով ու ակտիվորեն ներշնչել դա բնակչության զոմբիացված հատվածին, հասնելով այդ ոլորտում շոշափելի արդյունքների. ընտրողների ձայների ամբողջ 82%-ի։
Բնականաբար, Մարությանի սրտով չէ իմքայլականների այն փաստարկը, որ հանձնելով կուսակցական տոմսը՝ ինքը պետք է հեռանա նաև քաղաքապետի պաշտոնից։ Թեպետ, մի առումով չի կարելի չհամաձայնել նրա հետ. իշխանության նախաձեռնած ողջ այս գործընթացը անհարգալից վերաբերմունք է ժողովրդավարության ու երևանցու ձայնի նկատմամբ։ Բայց ի՞նչ հարգանքի կամ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, երբ գործ ունես մարդկանց հետ, որոնց համար նման կատեգորիաներ պարզապես գոյություն չունեն։ Եվ նրանք ապացուցում են դա ամենօրյա ռեժիմով՝ արդեն չորրորդ տարին շարունակ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-07-12 10:57
Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».
-
2023-05-12 10:20
Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…
-
2023-05-03 13:46
Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.
-
2023-03-13 10:49
Единственный представитель СА в совете старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.