Последние новости

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ Ե՛Ս ԵՄ. ԱՅԴՊԻՍԻ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ

Արդեն գրեթե մեկ շաբաթ շարունակ հասարակությունն ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը փորձում են բովանդակալից պատասխան ստանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հունվարի 14-ին մեկնարկած գործընթացի և Մոսկվայում հատուկ պատվիրակների բանակցությունների վերաբերյալ հարցին: Անարդյունք։ Գուցե այդ հարցի վրա լույս սփռեն քննարկումները թուրքական կառավարությունում, որտեղից էլ, ըստ էության, արտահոսում է վերջին ժամանակներս տեղեկատվությունը, այնուհետ հաստատվելով Հայաստանի ԱԳՆ-ի կողմից որպես եղելություն։

Իսկ մինչ այդ ՀՀ իշխանություններն ու հատուկ պատվիրակ Ռուբինյանը, ձևացնելով, թե չեն լսում Թուրքիայից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները, համառորեն իրենցն են պնդում. պայմանավորվել ենք, իբր, շարունակել բանակցություններն առանց նախապայմանների։ «Երբ որ մենք ասում ենք, որ մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների, դա բառիս բուն իմաստով նշանակում է՝ առանց նախապայմանների, և մենք ակնկալում ենք, որ նույնանման մոտեցում պետք է լինի Թուրքիայից»,- այս կերպ ներկայացրեց Անկարայի պահվածքի իր ընկալումը Ռուբեն Ռուբինյանը: Համաձայնեք, բավական «համարձակ» հայտարարություն է այն երկրի ներկայացուցչի համար, որը համաձայնել է մտնել այդ կասկածելի գործընթացի մեջ՝ չնայած գոյաբանական ակնհայտ սպառնալիքներին։

Հատկապես հանդիպմանը մասնակցած հատուկ պատվիրակի պարագայում, որն ամեն ինչ գլխիվայր շրջելով՝ իրեն թույլ է տալիս պնդել, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը երբեք, ոչ մի իշխանության օրոք չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար հայկական կողմի ներկայացրած նախապայման։ Մանիպուլյացիաները, ի վերջո, նույնպես պետք է չափ ու սահման ունենան. այո, Հայաստանը նման նախապայման չի առաջադրել, բայց Հայաստանը անկախության շրջանում երբեք չի նահանջել Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Իսկ այ Թուրքիան միշտ, տարբեր ձևակերպումներով (օրինակ՝ պատմաբանների տխրահռչակ հանձնաժողովի ստեղծումով), իսկ այսօր արդեն շատ ավելի կոշտ ձևով առաջ է քաշում այդ հարցը։

Եվ նախկին նախապայմաններին (հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, հրաժարում Արցախից, սեփական սահմանների ճանաչում) դեռ մի բան էլ հավելում է նոր նախապայմաններ. հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի հետ (որի առաջնորդը գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես է գալիս սպառնալիքներով ու ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներով), այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի տրամադրում և այլն։ Ընդ որում, մտադիր է Ադրբեջանի հետ «սերտորեն համակարգել» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, ինչը, համաձայնեք, վկայությունն է այն բանի, որ մեկնարկած գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի նկատմամբ ճնշման և թուրք-ադրբեջանական տանդեմին հերթական զիջումներն անելու պարտադրանքի նոր փուլ, բայց բնավ ոչ միջպետական բանակցություններ: Ինչում փորձում է համոզել հայ հասարակությանը հայրենի իշխանությունը՝ պնդելով, թե նախապայմաններ չկան։

Ավելին, գործընթացի «սերտ համակարգումն» Ադրբեջանի հետ, թերևս, Հայաստանին պարտադրելու կարևորագույն գործոններից մեկն է։ Ստացվում է, որ գրեթե բոլոր հարցերը Թուրքիան պայմանավորելու է Բաքվի դիրքորոշմամբ, որը մտադիր է մինչև վերջ հագեցնել իր օրեցօր աճող ախորժակը, որից հետո միայն... Որից հետո, իբր, կտեսնենք, գուցեև համաձայնենք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։ Ինչի կարիքն այդ ժամանակ կարող է և արդեն չլինել

Մինչդեռ այն փաստը, որ Հայաստանի կողմից նախապայմաններ չկան, ինքնին զիջում է։ Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից նախապայմանների իբր բացակայությանը, ապա գուցեև որոշակի առումով (Փաշինյանի իշխանության տեսակետից) դա իրոք այդպես է։ Քանզի բոլոր այդ պահանջների կատարումը, ներկայիս իշխանության ջանքերով, ինչպես ասում են, արդեն ընթանում է հալած յուղի պես։ Օրինակ, միջազգային հարթակներում իրենց լռությամբ ու անգործությամբ սրանք փաստացի օգնում են Թուրքիային ու Ադրբեջանին խուսափել 44-օրյա պատերազմում վարձկանների ներգրավման համար պատասխանատվությունից։ Կամ իսպառ անտեսում են Թուրքիայի փոխնախագահի հրապարակային խոստովանությունը նույն պատերազմում թուրքական հատուկ ծառայությունների մասնակցության մասին։ Սահմանագծման և սահմանազատման գործընթացի նախապատրաստությամբ փաստացի ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հրաժարվելով Արցախից։

ՀՐԱԺԱՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԻ՞Ց։ Հեշտ ու հանգի՛ստ։ Ե՞րբ և քանի՞ անգամ է Փաշինյանը իր իշխանության գրեթե չորս տարիների ընթացքում բարձրացրել հայ ժողովրդի համար կարևորագույն այդ թեման միջազգային հարթակներում։ Սեփական անձի, այսպես կոչված՝ «հեղափոխության», «նախկինների» մասին նա խոսել է ինչքան ասես, իսկ այ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջի մասին՝ գործնականում ոչ մի անգամ։

Ի դեպ, երեկ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում նա երկու անգամ հրաժարվեց ԱԺ ամբիոնից հայտարարել ինչպես այդ, այնպես էլ այն մասին, որ Արցախը հայկական հող է և առանց Արցախի չկա Հայաստան։ Գլուխը պրծացրեց միայն կառավարության ծրագիրն աչքի անցկացնելու խորհրդով։ Փաստաթուղթ, որը բացարձակապես ոչինչ չի նշանակում ներկայիս իշխանության համար, թղթի կտոր, որն ամեն ինչ կհանդուրժի, որի վրա կարելի է գրել ինչ ասես, իսկ հետո անտեսել, ինչն այս թիմն արդեն ապացուցել է՝ ծայրեծայր չկատարելով 2019թ. իր ծրագիրը։

Հայ Դատի պատմական պայքարն ի չիք դարձնող այս իշխանության հարաբերությունները Սփյուռքի հետ, ըստ էության, փչացած են վերջնականապես. ի ուրախություն Անկարայի և Բաքվի։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի քայլ է արված նաև Կարսի պայմանագրի ճանաչման ուղղությամբ… Սա հենց այն է, ինչի մասին խոսում են ոչ միայն դաշնակցականները, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, որն օրերս հայտարարեց. «Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ՝ Հայաստանի նկատմամբ, հատկապես վերջին մի քանի տարիներին, Արցախի պատերազմից հետո։ Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր հավաքական կյանքից, մեր կառույցներից»:

Ինչ վերաբերում է « Զանգեզուրի միջանցքին», ապա այստեղ էլ, դատելով թուրքական մամուլից, հայկական իշխանությունների կողմից որոշակի քայլեր արդեն արվել են։ Ըստ այդ հրապարակումների՝ գոյություն ունի ինչ-որ ճանապարհային քարտեզ, որի համաձայն՝ մայիս-հունիս ամիսներին այդ միջանցքը կբացվի։ Թշնամական երկրի մամուլին հղում անելը գուցե այնքան էլ ճիշտ չէ, բայց տեղեկատվության այլ աղբյուր հայ հասարակայնությունն այսօր չունի, «ժողովրդավարության բաստիոնի» կառավարությունն իր բոլոր գործողությունները պատել է գաղտնիության շղարշով և ինչ-որ մութ գործեր է գլուխ բերում ժողովրդի թիկունքում։ Եվ ուրիշ ոչինչ արդեն չի մնում, քան հարց տալ. մնացե՞լ է արդյոք թուրքերի էլի ինչ-որ պահանջ, որ Հայաստանը չի կատարել։

Այլ հարց է, թե ինչու է ներկայիս իշխանությունը ձեռնամուխ եղել մեր երկրի համար կանխահայտ կորստաբեր և ակներևաբար հակահայկական գործընթացին, որը սպառնում է, ինչպես վստահ են հայրենի և օտարերկրյա բազմաթիվ փորձագետներ, Հայաստանի Հանրապետության կլանումով «Մեծ Թուրանի» նախագծի կողմից։ Այսպես, ռուս հայտնի քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Verelq.am-ին տված հարցազրույցում բաց տեքստով հայտարարեց. «Հայաստանի ներկայիս ղեկավարության որոշ ներկայացուցիչներ ներգրավված են թուրքական տարբեր բիզնես-կառույցներում, հետևաբար՝ փաստացի պատրաստ են Թուրքիային հանձնել հայկական շահերը։ Հարաբերությունների կարգավորումը փաստորեն քայլ կլինի դեպի Հայաստանի է՛լ ավելի մեծ կապիտուլյացիա, իսկ հեռանկարում՝ ողջ Արցախի, ինչպես նաև Իրանի հետ սահմանի կորուստ»:

Ազգային կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերն ու հայ առանձին գործիչներ համոզված են, որ այդ գործընթացի մեջ մտնելու որոշումը սխալ է ամեն տեսանկյունից, առավելևս պարտություն կրած իշխանության առկայությամբ, քանզի սպառնում է բազմաթիվ մարտահրավերներով. անվտանգային, աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքակրթական, հոգևոր-բարոյական և այլն, անկասկած հանգեցնելով հայ ժողովրդի ու պետականության համար անդառնալի հետևանքների։ Մինչդեռ ՔՊ-ի կոհորտայի օլիգարխները (հավանաբար՝ հենց նրանք, որոնց մասին խոսում է Լեպյոխինը) որպես արդարացում բերում են բացահայտ թուլամիտների և անգրագետ «պողոսների» համար նախատեսված փաստարկներ, ինչով էլ, ըստ էության, արտահայտում են իրենց իրական վերաբերմունքը սեփական ընտրազանգվածի նկատմամբ։

Նրանք դեմքի խելացի արտահայտությամբ ճամարտակում են Հոլոքոստի և Իսրայել-Գերմանիա մերօրյա հարաբերությունների մասին. ասել է թե՝ ինչո՞ւ մենք էլ, հետևելով նրանց օրինակին, չկարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Գուցե այն պատճառով, որ Գերմանիան և գերմանացի ժողովուրդը, ի տարբերություն Թուրքիայի, ընդունե՞լ են իրենց մեղքն ու պատասխանատվությունը հրեաների հանդեպ կատարած ոճրագործության համար և ապաշխարել։ Կամ այն պատճառով, որ Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը 1970 թվականին ծնկի է իջել Հոլոքոստի զոհերի հուշարձանի առջև։ Թե՞ թուրքերն արել են նման բան, բայց մենք պարզապես տեղյակ չենք, իսկ փաշինյանականները տեղյակ են, բայց լռում են։

Իշխանական օլիգարխը Թուրքիային հարգելու կոչ է անում ի նպաստ պետական, ազգային, թե՞ այնուամենայնիվ իր անձնական բիզնես շահերի։ Հարգելու այն երկրին, որը ոչ միայն չի ապաշխարել, ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հետևաբար՝ չի բացառում իր արածի կրկնության հնարավորությունը (ինչն, ընդհանուր առմամբ, ցույց տվեց 44-օրյա պատերազմը), այլև իր պաշտոնյաների շուրթերով պահանջում է ապամոնտաժել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը, որը «նվաստացնում է թուրքերի ազգային արժանապատվությունը»։

Իսկ ո՞վ է պաշտպանելու մեր նվաստացված ազգային արժանապատվությունը։ Համենայնդեպս՝ ոչ Փաշինյանի թիմը, իր հատուկ պատվիրակով, որն իրեն նույնացնում է պետության հետ, հայտարարելով իր շեֆի օրինակով. ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք։ Այդպիսի ևս մեկ փորձարարության մեր պետականությունը պարզապես չի դիմանա…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГЛУБОКО ДОЗИРОВАННЫЙ ЗЕЙНАЛЯН
      2022-06-29 09:26
      80

      Все, кто избирается правящим большинством в судьи или члены, будь то Кассационного, Конституционного суда или Высшего судебного совета, разумеется, обещают руководствоваться исключительно законом. Однако практика показывает, что потом далеко не все следуют этому обязательству: достаточно, образно говоря, звонка - и верховенство закона и принципиальность уступают место указанию сверху, ставя исполнителя в неловкое положение. Особенно когда эти «указания сверху» всплывают наружу, например, в виде прослушки.

    • ЗАЧЕМ ППА НОВЫЕ ВНЕОЧЕРЕДНЫЕ ВЫБОРЫ?
      2022-06-28 10:26
      760

      Целый год хранящая молчание ППА стала подавать признаки активизации. Причина банальная: замаячившая на горизонте возможность внеочередных парламентских выборов. Очевидно, что пропавшая на год ППА, лидер которой пытался занять народ идеей воздвижения статуи Иисуса Христа, на выборы пойдет.

    • ЧТО СКРЫВАЕТСЯ ЗА «АМНЕЗИЕЙ» ПРЕДСЕДАТЕЛЯ КОМИТЕТА КАДАСТРА?
      2022-06-18 10:55
      1956

      Руководитель Комитета кадастра Сурен ТОВМАСЯН не помнит, что Армения в декабре 2020 года сдала Азербайджану некоторые территории Сюникского марза, отдав, в частности, часть Шурнуха, Воротана. Об этом он заявил журналистам в ходе брифинга в правительстве. Почему у достаточно молодого министра, явно не страдающего старческим маразмом, подобные провалы в памяти, остается только догадываться. Однако на повторные уточняющие вопросы он весьма уверенно заявил: «Я не помню ничего подобного в том плане, что такого не было вообще».

    • Володя ОВАННИСЯН: ПАШИНЯН УНИЧТОЖИЛ СОСТАВЛЯЮЩИЕ НАШЕЙ НАЦБЕЗОПАСНОСТИ
      2022-06-08 09:48
      3640

      То, чего в течение трех веков не смогли добиться турки, сегодня осуществил Никол: он реализовал 300-летнюю мечту турок завладеть Арцахом и горами Сюника, заявил в клубе "Зеркало" полковник запаса, кандидат исторических наук Володя Ованнисян, отметив, что ущерб, нанесенный нынешней правящей силой армянской государственности, колоссальный.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ