Последние новости

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Ակտուա՞լ է արդյոք դեռևս քննարկվող հարցադրումը՝ պատերազմում պարտությունն ապիկարությա՞ն, թե՞ ծրագրված դավադրության արդյունք էր, այն դեպքում, երբ հետևանքը նույնն է, թեև որևէ իրավական պատասխանատվություն մեղավորների համար չի առաջացել։ Ընդդիմությունը, որն սկզբնապես խոսում էր Փաշինյանի միտումնավոր դավաճանության մասին, այսօր զարմանալիորեն խուսափում է այդ պիտակից՝ հավանաբար զգուշանալով հնարավոր հետապնդումից կամ խոսափողի անջատվելուց։

Մյուս կողմից, ընդդիմության հանրահավաքային ակտիվություն, համազգային շարժում ևս չկա։ Ժամանակին քաղաքացիական անհնազանդության շարունակական ակցիաներ անող ընդդիմադիրներն այլևս խորհրդարանական են, անգամ ԱԺ կառավարման մարմիններում են ներգրավված, ու երևի կարիք չեն տեսնում լրացուցիչ ակտիվություն գեներացնելու։ Նույնիսկ պատերազմի կասկածելի ընթացքի մասին փաստեր այլևս չեն հրապարակվում՝ թերևս միամտորեն ենթադրելով, որ ժողովուրդը միևնույն է՝ լավ հասկանում է՝ ինչ է կատարվել, ով է մեղավոր։

Մեկ տարի առաջ Փաշինյանն իբրև ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ մտմտում էր իր երբեմնի գործարկած սցենարի՝ Երևանում արյուն հեղելու, քաղաքացիական բախումներ հրահրելու, ապա ռեպրեսիաների շարք սկսելու տարբերակը։ Այսօր դրա կարիքը բնավ չկա, քանի որ փաստացի բացակայում է հարթակային ընդդիմությունը, որն իր հետևից կտաներ բողոքավոր զանգվածներին։ Լավ է, իհարկե, որ արյուն հեղելու տարբերակը բացառվել է, սակայն վատ է, որ ընդդիմադիր տրամադրված հանրությունը ոչ խելամիտ հարթակային որոշումների արդյունքում չկարողացավ Փաշինյանին խաղաղ հեռացում պարտադրել։

ՀՓՇ-ի ղեկավարներից շատերը, որոնք այսօր խորհրդարանում են, Փաշինյանին պիտակավորում էին ամենավերջին խոսքերով՝ խելագար, ստախոս, դավաճան, թուրք, անգամ սյունյաց ողջույններ էին հղում։ Հանրահավաքներին խոսվում էր Արցախի տարածքների միտումնավոր կորսման, նահանջի դավադիր հրամանների մասին, հարթակից զինվորականներն ուրվագծում էին ի սկզբանե պարտված պատերազմի ընթացքը, պատմում, թե ինչպես էր նահանջը զորքերի շարքերում խուճապային տրամադրություն ստեղծում։ Իրեն գերագույն հրամանատար հռչակած անձն անմեղսունակ էր հռչակվում, մեղադրվում նավթամուղերի կամ Գանձակի ուղղությամբ չկրակելու համար, փնտրում էին ազգադավ հրամաններ տվողին և խոտանված զենքերի պատասխանատուին։

ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո ընդդիմության որոշ շրջանակներ դիֆերամբներ էին ձոնում նախագահ Արմեն Սարգսյանին, այն դեպքում, երբ նա հավասարապես պատասխանատու է հնարավոր դավադրության համար։ Եվ հանկարծ, նախագահի կեցվածքի հերթական կրավորական դրվագից հետո, ընդդիմադիրները հիշեցին, որ նա օտար շահերի սպասարկու և գործակալ է, անհայրենիք բուրժուա, որի մեջ ոչ մի հայկական բան չկա։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որակվում էր իբրև կործանարար և պետականաքանդ, լրջորեն քննադատվում էին խոսքի ազատության սահմանափակումները պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Զոհերի թիվն, ըստ ընդդիմադիրների, տատանվում էր հինգից յոթ հազարի սահմաններում, այդ թվում՝ հազարավոր անհետ կորածներ, որոնց գտնելու հույսն արդեն գրեթե մարել է։ Հայրենիքը տանուլ տալու հիմնական մեղավոր Փաշինյանի հետ գործակցության որևէ սցենար բացառվում էր, նա ներկայացվում էր որպես մեկը, որի հետ հարաբերվելիս պետք է հաշվի առնել վատագույն տարբերակը։

Պարզվեց՝ այդ վատագույն տարբերակը նախ իր կազմակերպած ընտրություններին մասնակցելու խայծը կուլ տալն էր, ապա և խորհրդարանական հարցուպատասխանում վաղուց մաշված ձայնապնակը դարձյալ պտտելը։ Մինչև պատերազմը Փաշինյանն ընդդիմության կողմից հետևողականորեն որպես խելագար էր ներկայացվում, մինչդեռ պարզվեց՝ նրան ընտրած ժողովուրդն է այդպիսին։ Եվ եթե տիտղոսային ընդդիմությունն արագորեն չվերանայի սեփական դիրքորոշումը մեղմացնելու և պայքարի իմիտացիայի մարտավարությունը, արագորեն լուսանցք կմղվի՝ տեղը զիջելով այլ ուժերի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ