ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։
Նկարչի հոբելյանական ցուցադրությանն արվեստասեր հանրությունը սպասել է շուրջ երեք տարի․այն հետաձգվել էր պատերազմի և համավարակի պատճառով։ Ցուցադրվեց վարպետի վերջին տասը տարվա շուրջ 100 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը կարևորեց «Հոբելյանական» խորագիրը կրող ցուցադրությունը հենց Ազգային պատկերասրահում կազմակերպելու գաղափարը․ նկարիչը պատկերասրահի երկարամյա ղեկավարն է եղել, իսկ ներկայիս աշխատակիցների մեծ մասն աշխատանքի է անցել Փարավոն Միրզոյանի՝ աշխատանքի ընդունելու խիստ քննությամբ։ Պատկերասրահի աշխատակիցների կարծիքով՝ ցուցադրության համադրումը նկարչի հետ համագործակցության յուրատեսակ հնարավորություն էր, նրանից սովորելու ևս մեկ առիթ։
Թեև ներկայացված աշխատանքների թեմատիկան տարբեր է՝ հայրենասիրություն, պատերազմ և այլն, սակայն վարպետի ստեղծագործությունների կենտրոնում եղել և մնում է կինը, որին մշտապես սիրահարված է նկարիչը․«Նկարիչը միշտ պետք է սիրահարված լինի, առանց դրա բարձր արվեստ չի ստեղծվի»,-նշում է Փարավոն Միրզոյանն ու հավելում՝ հոգսերի մեծ մասը կանանց ուսերին է, և տղամարդիկ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն կանանց, սիրեն, հարգեն և գնահատեն։
«Հրաշալի գեղանկարիչ է՝ շատ խորը և հուզական։ Վարպետորեն է մոտենում նույնիսկ ամենահամարձակ թեմաներին, որոնցում չկա գռեհիկություն, կա միայն բարձր արվեստ։ Երկար ստեղծագործեք, Ձեր բարձր արվեստի կարիքն ունենք»,-նշեց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Նա հպարտությամբ է նշում՝ Փարավոն Միրզոյանի սանն է եղել և կարևորում, որ վարպետը մինչ օրս սովորեցնում է երիտասարդ ստեղծագործողներին։
Փարավոն Միրզոյանը մշտապես ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է։ Թեև իրականության մեջ կատարվող երևույթներն արտացոլվում են նրա ստեղծագործություններում, սակայն ստեղծագործելն օգնում է հաղթահարել համատարած դեպրեսիան ու ստեղծել բարձր արվեստ։
«Ո՞ր արվեստագետն է ինքն իրենից գոհ․ամեն ինչ դեռ առջևում է»,-նշում է անվանի նկարիչն ու վստահեցնում՝ հաջորդ ցուցադրությանը կներկայացնի առաջիկա տասը տարիների աշխատանքները:
Հավելենք, որ Հայաստանի ժողովրական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Հոբելյանական» խորագրով ցուցադրությունն Ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև ապրիլի 10-ը։
Հայաստանի Թեքեյան մշակութային միություն
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 10:28
Раскопки конца XX - начала XXI вв. показали, что переход к земледелию начался здесь еще в позднем мезолите и оформился в неолите. Теплое лето, умеренно-влажная весна и богатые вулканические почвы - идеальные условия для первобытных охотников-собирателей, пробовавших выращивать злаки.
-
2025-07-08 10:17
"Наезд Пашиняна на Армянскую Апостольскую Церковь не остался незамеченным в общей повестке новостей, - пишет на своей странице в соцсети "ВКонтакте" протоиерей Андрей Ткачёв. - Пашинян называет Церковь "сундуком с рухлядью", обвиняет епископов в организации госпереворота..., а эксперты говорят о кардинальной перекройке идентичности. Ибо что такое армянский народ без Армянской Церкви? Если к бесконечной череде исторических армянских унижений добавить еще и подкоп под ААЦ, то можно всерьез рассуждать о ползучем геноциде и культурном исчезновении.
-
2025-07-08 08:37
Одно из крупнейших технологических мероприятий года — Tech Week 2025 прошло 4-6 июля в Ванадзоре. Америабанк присоединился к трёхдневному празднику в качестве финтех-партнёра.
-
2025-07-07 09:53
На фоне скрытой паузы в вооруженном конфликте между Ираном и Израилем можно поразмышлять о последствиях в случае победы одной из сторон. Осознание того, что данное противостояние переросло рамки дипломатической напряженности и угроз и всё больше напоминает конфликт потенциально глобального масштаба, лишь удручает и не вызывает какого-либо оптимизма. Мы не можем игнорировать событие такого размаха, в котором участвуют не только Израиль с Ираном, но и их крупные союзники: Россия со стороны Ирана; США, Турция и Азербайджан - на стороне Израиля. Для Южного Кавказа, особенно Армении, этот конфликт может стать судьбоносным, поэтому давайте рассмотрим 2 возможных сценария развития событий.