Последние новости

Ռուսական նավերը լքե՞լ են իրենց ռազմաբազան Սիրիայում

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Սիրիայում Բաշար Ասադի տապալումից հետո ռուսական ռազմանավերը լքել են սիրիական ափին տեղակայված Տարտուս ռազմածովային բազան: Դրանցից ոմանք խարիսխ են գցել ծովը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Լուսանկարը, որը Planet Labs ընկերությունն արել է դեկտեմբերի 9-ին, ցույց է տալիս առնվազն երեք ռուսական ռազմանավ, ներառյալ երկու կառավարվող հրթիռային ֆրեգատներ և լցանավ, խարսխված Տարտուսից մոտ 13 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Ռուսաստանի ռազմածովային ուժերի մնացած նավերը չի հաջողվել գտնել արբանյակային պատկերների վրա: Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեծ ավիաբազա ունի ծովափնյա Լաթաքիա քաղաքում և ռազմածովային բազա Տարտուսում։

Տարտուսի բազան Միջերկրական ծովում նավերի վերանորոգման և սպասարկման միակ ռուսական կենտրոնն է: Մոսկվան Սիրիայի տարածքն օգտագործում է աֆրիկյան երկրներ ռազմանավերի տարանցման համար։

Ըստ BlackSky-ի և Planet Labs-ի արբանյակային պատկերների վերլուծության՝ Տարտուսում նախկինում եղել է հինգ ռազմանավ և մեկ սուզանավ: Դեկտեմբերի 5-ին BlackSky-ի կողմից արված նկարը ցույց էր տալիս բազայում տեղակայված բոլոր վեց նավերը:

Դատելով արբանյակային պատկերներից՝ նավատորմը լքել է ռազմածովային բազան դեկտեմբերի 6-9-ն ընկած ժամանակահատվածում:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ