ՊԻԵՍ ԲԵՄԱԴՐԵԼ ԵՎ ԲԱՆՏ ՉԸՆԿՆԵԼ
Ինչպեսև հայտարարված էր, այս տարվա սկզբից, պետական մշակութային հաստատություններն իրենց ֆինանսական տնտեսությունը բանկերից տեղափոխեցին ՀՀ Գանձապետարան։ Չնայած բազմաթիվ խոստումներին, թե կյանքն այդ ռեժիմով ոչ միայն ավելի ուրախ, այլև ավելի լավը կլինի, հունվարն ավարտվեց աշխատավարձերի վճարման կես ամսվա ուշացումով։
Հարյուրավոր մարդիկ ընկան բանկերի սև ցուցակներ վարկերը չվճարելու պատճառով։ Սրանք դեռ ծաղիկներն են, և կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ մշակույթի պետական մասնահատվածը նոր «ֆինանսական համակարգի» նկատմամբ սեր է տածելու ոչ միայն դրա համար։
Վերջերս Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ինչպես նաև խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը հանդես եկան մշակույթի համար պայմանագրային պետական գնումների ոլորտում օրենսդրութունը փոփոխելու նախաձեռնությամբ։ «Ստեղծագործական աշխատանքի հետ կապված հարցերը չեն տեղավորվում գոյություն ունեցող օրենսդրության շրջանակներում, և այստեղ հաստատ անհրաժեշտ են փոփոխություններ մշակութի բոլոր ոլորտներում»,- ընդգծեց նախարարը։ Մեդինսկին որպես օրինակ բերեց Ռուսաստանի Պետական ակադեմիական Մեծ թատրոնի տնտեսական ծառայության աշխատանքը, որը հետևում է պետգնումների մասին օրենքի պահպանմանը, և որին պահելը թատրոնի վրա շատ ավելի թանկ է նստում, քան մրցույթ-աճուրդային ընթացակարգերի միջոցների ողջ հնարավոր տնտեսումը։
Իհարկե, կարելի է ասել՝ ուրիշ երկրները մեզ համար օրինակ չեն։ Բայց ժամանակին մենք այդ նույն օրենքն ընդունեցինք պատճենելով, իսկ ավելի պարզ ասած՝ ռուսերենից հայերենի թարգմանելով։ Ողջ աշխարհում մշակույթի նկատմամբ համանման ֆինանսական վերահսկողության այլ օրինակ, կարծես թե, չի դիտարկվում։ Այժմ դրանից պատրաստվում է հրաժարվել նաև Ռուսաստանը։ Եվ մենք մնում ենք արվեստում շրջող կոռուպցիայի ուրվականի դեմ պայքարի միակ ամրոցը։
Առաջին հացը կուտ գնաց ու մեծապես փչացրեց ՊՈԱԿ-ների տնօրենների նյարդերը. դրանք իրոք լոկ ծաղիկներն էին, քանի որ մատուցվեցին դեռևս «լայթ» ռեժիմով։ Փետրվարի 20-ից մշակութային հաստատությունները պետք է մշակույթի նախարարության հաստատմանը ներկայացնեն եռամսյակում ծրագրված գնումների ցանկը։ Հետո՝ վե՛րջ, մեկ քայլ աջ, մեկ քայլ ձախ՝ գնդակահարություն։ Նախարարությունն այսուհետ մշտապես մատ է թափ տալու վրադ. Աստված մի արասցե, որ փետրվարին կամ ապրիլին գնես այն, ինչ ծրագրված էր մարտի համար… Մենք քեզնից կխլե՛նք այդ փողերը։ Վերջին գրեթե 30 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց մշակույթի գլխավոր գերատեսչությանը հասկացնել, որ արվեստը անհնար է պլանավորել։
Բայց դա՝ մի կողմ։ Հիմա էլ պարզվում է, որ «գնել» ասելն ավելի հեշտ է, քան դա անելը։ Որպեսզի գանձապետարանը փող փոխանցի ՊՈԱԿ-ին, անհրաժեշտ է նախ… գործարքի ակտ ներկայացնել նրան առ այն, որ ապրանքը ստացված է և փողը՝ վճարված։ Մինչդեռ ապրանքը ստացված չէ, ու փողն էլ վճարված չէ։ Եվ եթե մշակութային հաստատության ղեկավարին այնուամենայնիվ մի կերպ հաջողվի համոզել վաճառողին, որ ձևակերպի գանձապետարանի պահանջած բոլոր թղթերը, ապա մեծ ռիսկեր են ծագում եթե ոչ կոռուպցիայի, ապա «քցումների» առումով։ Կարելի է ապրանքը չտալ, կամ էլ չվճարել. չէ՞ որ թղթի վրա այդ ամենն արդեն արված է։
«X խանութում հունվարին 70 տոկոս զեղչ էր. մենք շտապ վազեցինք այնտեղ, պայմանագիր կնքեցինք։ Թեև նրանք երկար ժամանակ չէին համաձայնվում, թե՝ ինչների՞ս է պետք այդ գլխացավանքը։ Ի վերջո մտան մեր դրության մեջ, մի կողմ դրեցին այն, ինչ ուզում էինք, մեկ ամիս էլ պահեցին… Մենք բախվել և բախվելու ենք այն բանին, որ խանութները մեզ կմերժեն։ Ո՞ւմ է պետք խրվել այդ ամենի մեջ։ Բացի այդ, թատրոններն ու նկարահանող խմբերը միշտ հայտարարություն են տվել, թե իրենց պետք է այսինչ-այնինչ բանը, հին, այլ դարաշրջանի. եղել է՝ արձագանքել են, գնել ենք Վերնիսաժից։ Հիմա դրանք կոչվում են չարդարացված ծախսեր, որոնց համար 40 տոկոս հարկավճար է սահմանված»,- հաստում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։
Երբ օրենքն անարդար է և տխմար, միշտ հնարավորություններ կգտնվեն այն ինչ-որ կերպ շրջանցելու։ Նորմալ հերոսներն, ինչպես հայտնի է, միշտ գնում են շրջանցիկ ճանապարհով։ Իսկ ներկայացում բեմադրել կամ ֆիլմ նկարահանել՝ առանց բանտ ընկնելու, ներկա իրողությունների պայմաններում բացարձակ հերոսություն է։ Բայց ինչո՞ւ շրջանցել, եթե կարելի է գնալ ուղիղ։ Եվ այդ ի՞նչ խոշոր կոռուպցիոն սխեմաներ են բացահայտվել գրադարանների, թատրոնների, թանգարանների աշխատանքում, որ անհրաժեշտություն է ծագել վերահսկել յուրաքանչյուր կոպեկը։
«Տենդերը կարծես թե ստեղծված է աջակցության համար։ Երբ այն դառնում է պարտադիր պայման, ապա անմիջապես ասպարեզ են ելնում աֆերիստները։ Ենթադրենք, լուսարձակների լամպեր են պետք. ֆիրմային, որպեսզի համապատասխանեն։ Չի՛ թույլատրվում նշել մակնիշը… Եվ անմիջապես հայտնվում են կազմակերպություններ, որոնք ինձ բերում են խոտան, որի տեխնիկական բնութագրերը լիովին համապատասխանում են անհրաժեշտ լամպին։ Խոտանը պայթում է և փչացնում սարքավորումը։ Ինձ ասում են՝ դատարան դիմեք։ Հետո՝ էլի դատարան, որովհետև տպիչի քարտրիջն էր անորակ։ Դարձյալ դատարան՝ տոմսերի տարածման տենդերը շահածների դեմ։ Վերջերս մենք դատարան դիմեցինք, այն որոշում ընդունեց բռնագանձել 400 հազար դրամը, որ նրանք թերավճարել էին մեզ։ Բայց փողերը չկան, գոլորշիացե՛լ են,- ասում է Բաբայանը։- Այդ ամենը պետք է բացատրել ֆինանսների նախարարությանը, և այդ բացատրությունը պետք է գնա ոչ թե մեր, այլ մշակույթի նախարարության մակարդակով։ Ինչո՞վ պետք է նա զբաղվի. մշակույթ ղեկավարի, թե՞ պաշտպանի այն»։
Վերջնական հարվածը մշակույթին հասցրեց ֆինանսների նախարարի ելույթը, որը գանգատվեց, թե անցած տարի իրենք դեն հասցրել ամեն ինչ օրենսդրորեն ձևակերպել, բայց 2020 թվականից «արտաբյուջետային միջոցներ» կատեգորիան անհետանալու է որպես դասակարգ։ Ներկայացում բեմադրեցիր, դահլիճ լցրեցիր, փող վաստակեցիր՝ հանձնիր պետությանը։ Եվ հետո արդեն ինքը կորոշի, թե երբ և ինչքան քեզ հատկացնել։ Այստեղ որպես դասակարգ կվերանա նաև «հովանավորում» կատեգորիան։ Եթե անգամ ինչ-որ մեկը որոշում էր իր վրա վերցնել արվեստի աջակցումը, ապա հիմա դժվար թե որևէ մեկի մտքով անցնի փոխանցել իր փողերը գանձապետարանին։ Մի խոսքով՝ ուղղակի ճնշում և ուղղակի հարկադրանք պետության կողմից։
«Սա Կաֆկայի «Դատավարություն» վեպի պես մի բան է, դատավարություն՝ հասկանալի չէ, թե ինչ մասին,- համարում է Ռուբեն Բաբայանը։- Ինչ է, ձեզ թվում է, թե ժողովրդավարացումն այն է, երբ ով ինչ ուզում, ասո՞ւմ է։ Ո՜չ։ Ժողովրդավարացումն այն է, երբ յուրաքանչյուրն աշխատում է առանց օրենքները խախտելու, իսկ մենք նրանից պահանջում ենք վերջնական արդյունքը։ Բայց վերջնական արդյունքը ոչ մեկին չի հետաքրքրում. ներիր, թանկագինս, դու ղեկավարում ես միայն նրա համար, որ գողանաս։ Դե ուրեմն գտե՛ք կոնկրետ գողին։ Գողանալ կարելի է ցանկացած համակարգում, միայն թե մտքին տեղ լինի։ Իսկ երբ դուք ապրիորի փակում եք ողջ թթվածինը, օրենք չխախտելու միակ հնարավորությունը գերեզմանոցում լուռ ու հանգիստ պառկելն է։ Չի՛ կարելի պահանջել մեռյալ վիճակ՝ հանուն ամեն ինչ վերահսկելու սեփական ցանկության բավարարման»։
Ռուբեն Բաբայանը հանդես է եկել մշակույթի հաստատությունների տնօրենների խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ, ինչն ակտիվ աջակցության է արժանացել գործընկերների կողմից։ Խորհուրդը պատրաստվում է իր առաջին նիստում մշակել ինչ-որ դիրքորոշումներ և ինչ-որ կերպ պաշտպանվել վրա հասնող «պարենամասնատրումից»։ Քանզի հակառակ դեպքում իրոք մեկ բան է մնում՝ պառկել ու մեռնել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 12:12
Ереванский Государственный театр музыкальной комедии им. А. Пароняна только что вернулся из поездки в Китай. Вернулся и сразу объявил о премьере мюзикла "Ереван 2024". Отыграют - и опять на фестиваль, на сей раз в Россию. Дальше вернутся и приступят к реализации большого международного проекта. И это не считая спектаклей, с завидной регулярностью выходящих на Малой сцене театра. Что самое удивительное: все это громадье работы театр осуществляет без получения грантов от государства. "Работай качественно, имей сто друзей и - жизнь удалась!", - считает директор театра Каро ШАХБАЗЯН.
-
2024-11-21 10:33
"Слепые блуждают ночью. Ночью намного проще перейти через площадь..." - написал когда-то Иосиф Бродский. Но стоит ли ради этого "намного проще" настаивать в преломлении к жизни на своей слепоте - вовсе не физической? В попытке найти ответ на этот вопрос и сделал режиссер, художественный руководитель гюмрийского театра Людвиг Арутюнян свой новый спектакль. Государственный Драматический театр им. В. Аджемяна представил на суд зрителя новый мегапрект - "АПОСТОЛЫ ТЬМЫ".
-
2024-11-20 10:25
Голоса разных музыкальных инструментов и песен на разных языках звучали в унисон. Юноши и девушки разных национальностей рассказывали одну на всех историю, одинаково радовались на одной большой свадьбе и одинаково уходили каждый на свою войну...
-
2024-10-29 10:55
С 28 октября по 5 ноября в Ереване будет проходить Международная Театральная Акустическая Школа - лаборатория, в которой примут участие молодые театральные деятели из России, Грузии, Узбекистана и Армении. Это новый проект Московской Международной конфедерации театральных союзов, осуществленный при поддержке Международного Фонда гуманитарного сотрудничества стран СНГ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-21 20:08
Դատելով խորհրդարանի նիստից՝ ԳԿՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այդ կարգավիճակով չի տեղավորվում ապագա լուսավոր և բարգավաճ Հայաստանի պատկերում։ Եթե ավելի պարզ. խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են ԳԿՄՍՆ ղեկավարի հրաժարականը։
-
2019-05-04 21:13
Պրոֆեսիոնալ արվեստագետներն ու Նազենի Ղարիբյանը՝ որպես հանճար և չարագործ Եթե դու կառավարական հանձնաժողովի անդամ ես և քեզ դադարել են կանչել դրա նիստերին, ապա գուշակիր մեղեդին առաջին նոտայից։ Ճի՛շտ է։ Նախ՝ դու այլևս այդ հանձնաժողովի անդամ չես, երկրորդ՝ դա Մշակույթի նախարարության ստեղծած հանձնաժողովն է, երրորդ՝ գերատեսչությունը ղեկավարում է Նազենի Ղարիբյանը։ Համապատասխանաբար՝ զայրույթի նոտաներ արձակել չարժե. միայն ուրախություն ու հրճվա՛նք…
-
2019-05-02 12:01
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին:
-
2019-04-27 11:15
Արդեն մի քանի օր է տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ ծանր տեխնիկայի գործադրմամբ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն արձագանքել էր, որ նշված աշխատանքներն իրականացվում են արգելոց-թանգարանից մոտ 100-150 մետր հեռավորության վրա՝ սեփականատիրոջ տարածքում, առկա են նաև համապատասխան թույլատրող փաստաթղթեր։