Последние новости

ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԴԴՈՒՄԸ ՎԵՐԱԾՎԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ…

Դատելով խորհրդարանի նիստից՝ ԳԿՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այդ կարգավիճակով չի տեղավորվում ապագա լուսավոր և բարգավաճ Հայաստանի պատկերում։ Եթե ավելի պարզ. խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են ԳԿՄՍՆ ղեկավարի հրաժարականը։

Իհարկե, պրն Հարությունյանին այդ աթոռին այլեվս չտեսնելը, և ընդհանրապես չտեսնելը վարդագույն հեռանկար է, թեև, ըստ երևույթին՝ գրեթե անիրագործելի։ Հարցն այնուամենայնիվ այլ է. նրա հետ, թե առանց նրա կշարունակի՞ արդյոք «քայլող» Հայաստանը պնդել, թե կրթության ու մշակույթի պետական հայեցակարգի բացակայությունը նույնպես հայեցակարգ է:

Դեռևս մի քանի ամիս առաջ Շառլ Պերրոյի հայտնի հեքիաթը նոր ընթերցում ստացավ։ «Մոխրոտիկի» այդ նորացված տարբերակի համաձայն՝ դդումը պետք է վերածվեր ոչ թե կառքի, այլ փոխվարչապետի։ Եթե խոսենք առանց փոխաբերությունների, սկսեցին լուրեր շրջել վարչապետի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջև ի հայտ եկած անհաշտ հակասությունների մասին, այն մասին, որ արտակարգ դրության ավարտից հետո Ավինյանը պաշտոնանկ կարվի, իսկ նրա տեղը կզբաղեցնի Արայիկ Հարությունյանը։ Որքա՜ն էին ուրախացել գիտության, կրթության ու մշակույթի մարդիկ։ Թող նշանակեն թեկուզ Հռոմի պապին, մեկը մյուսից բարձր շքանշաններ կախեն վրան, միայն թե հեռո՛ւ մեզանից։ Այն ոլորտներից, որոնք, ինչպես սվինին հավասարեցված գրիչը, վաղուց համարվում են ազգակերտ և ներակա, որտեղ կուտակվել են ահռելի քանակությամբ խնդիրներ, և որոնցից Արայիկ Հարությունյանը, դրսևորելով արտակարգ տաղանդ, նույնիսկ յոթ նոտայից չի գուշակել ոչ մի մեղեդի։

Բայց, մինչ տեղի կունենար պաշտոնի սպասվող և խոստումնալից բարձրացումը, ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունները պահանջեցին կտրել մեր ամենիքիս հայրենի գիտության, մշակույթի և նույնիսկ սպորտի ամենալուսավոր գլուխը։ Զայրացողների ուշադրության սևեռակետում, բնականաբար, հայտնվել է կրթությունը, որը վերջին ամիսներին դարձել է ամենից արդիական թեման, այնպես որ դրա վրա կանգ չենք առնի։ Բայց նախարարին հիշեցրին նաև տարփողումն այն առթիվ, որ Հայաստանի բուհերն այսուհետ ինքնակառավարելի են, պետությունը չի միջամտելու դրանց ղեկավարության ընտրություններին, և այնուհետ «յուրայիններին» խցկելը պետհամալսարան ու ժողտնտեսական, այն էլ օրենքի բազմաթիվ խախտումներով։

«Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել այդ բուհերի կառավարման ճգնաժամի առաջացման գործում»,- նշեց խորհրդարանականներից մեկը: Պարսավանքով հիշատակվեց նաև նախարարության Dasaran.am ծրագիրը, որը նույնպես իրականացվում էր շեփորների ցնծալից հնչյունների տակ (շեփորը Հարությունյանն անձամբ էր փչում), և որն արդյունքում կլանեց պետական ահռելի գումարներ ու հանկարծ իր իսկ կողմից հայտարարվեց կասկածելի։ Այժմ այդ հարթակը փոխարինելու ենք նորով, ինչը, բնականաբար, կպահանջի նոր ներդրումներ: Նախարարության և հասարակության միջև հաղորդակցության պակասը, որում նախարարը խնդիր է տեսնում, նույնպես հայտարարվեց ցանկացած այլախոհության հանդեպ նրա հիվանդագին անհանդուրժողականության արդյունք։ «Երբեք, որևէ ժամանակներում մենք չենք բախվել գերատեսչության ղեկավարի այնպիսի ցինիզմի և բացահայտ լպիրշության, ինչպիսին Հարությունյանի պարագայում է»,- ավելի ուշ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստանի» իր կուսակիցների անունից:

Նախարարի գլխում ընթացող մտավոր պրոցեսների ծայրահեղ դանդաղկոտության մասին տիկին Զոհրաբյանը լռեց. հավանաբար՝ չցանկանալով իջնել նրա մակարդակին և անցնել անձնական վիրավորանքների։ Նա նաև չընդգծեց, որ ոչ ոք այնքան խորապես չի մատնել դպրոցական բարեփոխումների պատվիրված լինելը, որքան գերատեսչության ղեկավարը: Այնինչ արժեր։ Չէ՞ որ նույնիսկ վատ բանախոսը, պաշտպանելով սեփական համոզմունքները, այնուամենայնիվ գտնում է անհրաժեշտ խոսքերը, որպեսզի ամրապնդի մտքով ու զգացողաբար ի հայտ եկող թեզերը։ Մինչդեռ Արայիկ Հարությունյանը, բարեփոխումների վերաբերյալ իր բազմաթիվ ելույթներում պատասխանելով այն հարցին, թե ինչու է պետք պատերազմ հայտարարել հայագիտությանը, անփոփոխ հայտարարում է նույն բանը. «Որպեսզի երիտասարդ սերնդի մտքով անգամ չանցնի քվեարկել հանրապետականների և «Բարգավաճ Հայաստանի» օգտին»։ Ինդպիսի՜ վսեմ նպատակ։ Եվ գլխավորը՝ աներևակայելի ընդգրուն։

Բայց որ ամենից ապշեցուցիչն է. խորհրդարանի պատերի ներսում հնչեց «մշակույթ» բառը։ Ճիշտ է, դրա մասին հիշեցին բացառապես նրա համար, որ հերթական ապտակը հասցնեն առայժմ դեռ նախարար Հարությունյանին, բայց ախր հիշեցի՛ն։

«Ո՞ւր է մեր մշակույթը- հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։- Ես տարբեր խնդիրների վերաբերյալ տարբեր հարցումներ եմ ուղարկում ձեր գերատեսչություն և ի պատասխան ստանում եմ ինչ-որ հղումներ օրենքներին, որոնք ամենևին էլ չեն պատասխանում գլխավոր հարցին. մենք առհասարակ մշակույթ ունենք, թե՞ չունենք, ի՞նչ ուղղությամբ է այն զարգանում»։

Մինչդեռ մշակույթ չկա, չկա դրա զարգացում և չկա այդ զարգացման ուղղություն։ Ջոկատը չի նկատել, թե երբ կորցրեց մարտիկին։ Ասենք, ի սկզբանե չի էլ նշմարել նրան: Կրթության «բարեփոխումը» գոնե հայտնվեց հասարակայնության ուշադրության սևեռակետում. գտավ իր մոլի հակառակորդներին և, դատելով ամենից, սակավաթիվ կողմնակիցներին։ Մշակույթի պարագայում ամեն ինչ շատ ավելի վատ է։ Հիմա արդեն վերջնականապես պարզ է, որ նախարարությունների օպտիմալացումը, որ ծանուցվում էր որպես պայքար պետական բյուջեն քամողը բազմաթիվ պորտաբույծների դեմ, աչքակապություն էր։ Պորտաբույծները, հիմա արդեն այլք, ինչպես քամել են պետական բյուջեն, այնպես էլ շարունակում են քամել կադրային նույն կազմով։

Օպտիմալացրեցին բնավ ոչ նրանց, օպտիմալացրեցին մշակույթը։ Ընդհուպ մինչև իսպառ, այսպես ասած, արմատախիլ անելը։ Եվ այն, որ մշակույթն օժտված է սեփական իմունիտետով, և տաղանդներ շարունակելու են ծնվել ու գրքեր գրել, սիմֆոնիաներ ու նկարներ ստեղծել, ներկայացումներ բեմադրել ու ֆիլմեր նկարահանել, թույլ մխիթարություն է։ Դա համակարգային զարգացում ամենևին չի երաշխավորում. այն զարգացումը, որը պետք է երկրին ու մարդկանց, բայց պետք չէ պետությանը։ Այն պետությանը, որին անհրաժեշտ է կրթության բարեփոխում՝ ուղղված ոչ թե հօգուտ մարդու, այլ մարդու դեմ։ Եվ որքան էլ հակակրելի ու ծանրամիտ լինի Արայիկ Հարությունյանը, խնդիրը նա չէ։ Թեև վերջերս մշակույթի մի գործիչ պատմում էր, թե ինչպես է իրեն իր հերթին պատմել գերնախարարի օգնականն ու ռեֆերենտը, որի հարսանիքին նա համատեղության կարգով քավոր է եղել. «Արայիկը դեռ ժամանակ չի ունենում զբաղվելու մշակույթի խնդիրներով, դրա համար էլ ես եմ ծանոթանում դրանց»... Ժամանակ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չի գտնվի։ Եվ ոչ այն պատճառով, որ Արայիկ Հարությունյանին կհեռացնեն պաշտոնից։

Եթե վերջին շրջանում գնալով ավելի հաճախ հնչող և մինչև Ազգային ժողով հասած «Արայիկ, հեռացի՛ր» կարգախոսը դիտարկենք որպես մի մեծ փոխաբերություն, ապա իմաստ կա։ Եթե Արայիկը հայոց ժողովրդավարության հայելին է, կրթության ու մշակույթի ոլորտում քաղաքական ուղեգծի մարմնացումը, ապա նրան փոխելու պահանջը կենսական է։ Սեփական ինքնությունը, դեմքը պահպանելու, այն ավելի խելացի, ավելի խորագիտակ, նուրբ, համբերատար դարձնելու պահանջը։ Այդ դեմքից ատելության ծամածռությունը ջնջելու և հայացքի մեջ խաղաղություն ու բարի հույզեր սերմանելու պահանջը։ Այլապես ի՞նչ տարբերություն, թե որ դդումը մեզ կտանի այլ ճանապարհով։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТРАДИЦИЯ ПЕРЕДАЧИ ОГНЯ
      2021-11-29 14:22
      4596

      Почему, казалось бы, сугубо театральное мероприятие - вечер памяти Мастера - вырвался из узких рамок арт-контекста? Почему сотни людей, в том числе огромное количество молодежи, реагировали на него так, как реагировали? Реагировали так, что закралась надежда: время разрушителей уходит. И еще вернется время строителей. Время профессионалов. Время тех, кто умеет отстаивать все, что ему важно и дорого, всем собой.

    • HIGHFEST - ТЕАТР КАК АТТРАКЦИОН
      2021-11-23 09:41
      2612

      Взял старт ереванский Международный фестиваль исполнительских искусств HIGH FEST. Начался не в срок. Потому что обстоятельства. В том числе уход из жизни художественного руководителя фестиваля Евгении Подпомоговой. Жеки. Которую можно характеризовать долго и с нежностью, а можно совсем коротко и точно - "ходячий креатив".

    • "МАКБЕТ" И ДРУГИЕ ГОСТИ ШЕКСПИРОВСКОГО ФЕСТИВАЛЯ
      2021-11-20 09:35
      3383

      В 1943 году, в разгар Великой отечественной войны, в Ереване состоялся фестиваль Шекспировских спектаклей. Концепция у него была одна - всем смертям назло!.. Нынешний Ереванский Шекспировский международный театральный фестиваль, давно ставший традиционным, также был призван доказать, что жизнь всегда сильнее смерти, выполнить некую функцию психотерапии. И трагическим образом театр вновь начал работать на фоне театра военных действий. И вновь состоялся!

    • ЕСЛИ ИЗЫДЕТ САТАНА...
      2021-11-15 09:26
      5701

      Его фильм о Первой Карабахской войне назывался "Если все...". Нынешний можно было бы назвать "Если изыдет Сатана...", но он называется иначе. Может ли в прямом и переносном смысле яма стать "ямой Возрождения", парадоксальной взлетной полосой? Может - если мы все вместе очень этого захотим. А до этого - многое осознаем. По крайней мере, на этом настаивает народный артист РА Микаэл Погосян, выпустивший на экраны свою новую картину "Հայ Հայը"․






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՏԽՈՒՐ ՁԵՌՆԱՐԿ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
      2021-12-03 19:53
      529

      «Արտաքին քաղաքականության ռացիոնալությունը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն։ Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում». Սա մեջբերում է Սերժ Սարգսյանի ելույթից՝ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային տեսակոնֆերանսում։

    • ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
      2021-12-03 18:24
      474

      Կապիտուլյանտն առանձնակի ատելություն է տածում հաղթանակի գեներալների նկատմամբ Լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին ցուցադրական սպանում էին, երկարաձգելով կալանքը, չնայած ծանրագույն ախտորոշումներին։ Հետո թույլ տվեցին տուն գնալ՝ մահանալու, բայց նա ձգտում էր հասնել Արցախ, որն այդ օրերին դիմակայում էր թուրք-ադրբեջանական ագրեսիային։

    • «ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
      2021-11-24 21:08
      332

      Խոշտանգում՝ ստով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին ստի 44 օրերը հիմնովին ու տևականորեն խարխլեցին հայ հասարակության վստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Մայիսի 12-ին Սյունիքի մարզ զավթիչների ներխուժման մասին հասարակությունը տեղեկացավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին մարզպետ Վահե Հակոբյանից: Նրա խոսքերից հայտնի դարձավ նաև զավթած դիրքերում օկուպանտների տեղակայման մասին։ Գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պնդում էր, թե ադրբեջանցիները «մոլորվել են»։ Ասենք, վերջինս մարզպետ է դարձել «հեղափոխությունից» հետո, իսկ մինչ 2018-ի ապրիլ ամիսը Մելիքսեթը հովիվ էր։

    • ՆԻԿՈԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ
      2021-11-24 16:55
      459

      Դա մամուլի ասուլիս անվանել չի կարելի։ Նույնիսկ հարցուպատասխան անվանելը սխալ կլինի։ Ավելի շատ հիշեցնում էր մեկ անձի մենախոսություն, որն իր տեղում չէ։ Բայց չի ուզում դա ընդունել։ Նա վախենում է դա ընդունել։