Последние новости

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊՎԱԾ 300 ԵՎ 300.1 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ

Երբ ճակատագրի կամքով լուսաբանում ես Երրորդ Հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր աղմկոտ դատավարությունները, ահռելի քանակի նյութ է կուտակվում (թղթապանակներով՝ ըստ տարիների), և ցանկացած պահի կարող ես փորփրել դրանք ու գտնել այն գլխավորը, որ 1995 թվականից ի վեր հնչել է դատարանի դահլիճներում, սկսած «Դրո» գործից։ Ցանկանում եմ որոշ մանրամասներ հիշեցնել յոթյակի նկատմամբ դատավարությունից, որոնք մեղադրվում էին 2008 թվականի «Մարտիի գործով, որի դատալսումը սկսվեց 2008 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի քրեական դատարանում (Շենգավիթ)։

Բոլոր յոթ անձանց (Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյան, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան (Լեդի), Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկանյան, Վանո Սիրադեղյանի պահախմբի նախկին պետ Սուրեն Սիրունյան, ինչպես նաև քաղաքական գործիչ Շանթ Հարությունյան) մեղադրանք էր ներկայացված 2 հոդվածներով։ Խոսքը «զանգվածային անկարգությունների (հ.225) և «պետական իշխանության բռնազավթման» (հ.300) մասին էր։

Դատավարությունը սկսվեց (կրկնում եմ) դեկտեմբերի 19-ին։ Սակայն շնորհիվ մեղադրյալների «անկաշկանդ» պահվածքի (մերթ ոտքի չէին կանգնում դատավորի մտնելու ժամանակ, մերթ չէին նստում, մերթ երգում էին, մերթ գոռում, մերթ վիրավորում դատավորին ու դատախազներին և այլն), հաջորդեց նիստերի հետաձգման, մեղադրյալներին դահլիճից հեռացման երկարատև շարանը։ Արդյունքում մեղադրական եզրակացությունը վերջիվերջո հրապարակվեց միայն 2009 թվականի ապրիլի 9-ին։ Սակայն դրան ևս նախորդել էր մեկ այլ հետաքրքրաշարժ դատական ընթացակարգ։

Բանն այն է, որ մեղադրյալների «անկաշկանդ» պահվածքի ընթացքում, որոնք չէին խորշում անարգալից արտահայտություններից (Արզումանյանը, օրինակ, ապուշ անվանեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին, իսկ դատախազ Փիլոյանի հասցեին ասաց. «Թող հաչա...»), փոփոխություններ տեղի ունեցան ՀՀ Քրեական օրենսգրքում, ուստիև դատախազները ստիպված եղան հաշվի առնել դրանք յոթյակին ներկայացված մեղադրանքների համատեքստում։ 300-րդ հոդվածի ձևաչափերը որոշակիորեն փոխվեցին, այդ իսկ պատճառով դատախազների խումբը գլխավորող Կ.Փիլոյանը նշեց, որ նոր մեկնաբանությամբ այդ հոդվածը դուրս է բերվում յոթյակին ներկայացվող մեղադրանքից, որովհետև նրանց գործողություններում (ըստ նոր տարբերակի) հանցակազմ չկար։

Այստեղ, իհարկե, միտք կարող էր ծագել ուշադրություն դարձնել 23.03.2009թ.-ին մտցված նոր՝ 300.1 հոդվածին Սահմանադրական կարգի տապալում»)։ Բայց այն ժամանակվա իշխանությունն այնուամենայնիվ հաշվի էր առնում նաև արդարադատության հիմնարար սկզբունքի (օրենքը հետադարձ ուժ չունի) խախտման անթույլատրելիությունը և երկրում տիրող ընդհանուր քաղաքական իրավիճակը։ Այն երկրում, որտեղ Երևանի սահմաններից դուրս (ասենք՝ նաև բազմաթիվ երևանցիներ) սպառիչ պատկերացում չունեին այն մասին, թե ինչպիսի լկտիությամբ, բոլոր իրավական նորմերի ինչպիսի ոտնահարումով էր նախագահ դառնալ ձգտում քաղաքականության մեջ ոչ բարի հետք թողած, բռնակալության փաստացի հավակնորդ Լ.Տեր-Պետրոսյանը, հայտարարելով իր հաղթանակի մասին և Թատերական հրապարակում 10-օրյա անօրինական գործողութունների ընթացքում պահանջելով, որ ժողովուրդն իրեն ձեռքերի վրա տանի Բաղրամյան պողոտա 26-ում գտնվող նախագահական պալատ։

Տեր-Պետրոսյանի և իր մանկլավիկների պահվածքը՝ Ն.Փաշինյանի գլխավորությամբ, կրում էր հենց այդ գործողությունների հանցակազմը, որոնք 2009 թվականի մարտի 23-ին նախանշվել էին ՀՀ Քր.օր. 300.1 հոդվածում։ Բայց ելնելով օրենքի տառի ու ոգու հանդեպ հարգանքից, ոչ մեկին ձեռք չտվեցին, չպատժեցին։

Այն ժամանակ կառավարողները չէին շեփորում «սիրո և համերաշխության» մթնոլորտի մասին, կիսով չափ սերիալներին տրված հասարակության գլուխը չէին թլսորում հաշտության ու հանդուրժողականության գաղափարներով, այնպես որ պարզապես վերցրեցին ու ներեցին նրանց, ովքեր բանակին ու ոստիկանությանը կոչ էին անում զենքն ուղղել իշխանությունների դեմ, ինչը հավասար է պետական դավաճանության։

Անցավ ևս 10 տարի, ՀՀ բնակչությունը լիուլի կշտացավ սերիալներից, ուղեղը լվաց ինտերնետ-բեսպրեդելով ու հայտնվեց մի վիճակում, որը մոտ էր նրան, երբ կարելի էր փորձ կատարել այս կամ այն կողմ շրջելու քաղաքական ղեկը։ Այսպես ծագեց գաղափարը՝ վերախաղարկել «Մարտի 1»-ը, մուրը սրբել նրանց վրայից, ովքեր կրում են սահմանադրական կարգը տապալելու փորձի գլխավոր մեղքը, որ հանգեցրեց մարդկային զոհերի, զանգվածային անկարգությունների, խանութների թալանի, ունեցվածքի փչացման։ Ծայրը երկար չորոնեցին։ Իրավապահ մարմինները, որոնք ողջ ժողովրդավարական աշխարհով մեկ խայտառակվեցին սկանդալային գաղտնալսման նյութերի հրապարակմամբ, փորձում են մեղքը բարդել այն ժամանակվա ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա։

Արդեն նշվեց, որ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի իրավական դաշտում գոյություն չուներ ՀՀ Քր.օր. 300.1 հոդվածը։ Եվ դա առաջինն է, ինչի վրա ուշադրություն են դարձնում իրավաբանական կրթություն ունեցող մարդիկ։ Մյուս կողմից, մեղադրանքը է՛լ ավելի անհասկանալի տեսք է ստանում, երբ խորանում ես հոդվածի տեքստի մեջ։ Ինչպե՞ս կարող է գործող նախագահը, որի լիազորությունների ժամկետը դեռ չի լրացել, տապալել սահմանադրական կարգը։ Այդ ո՞ր մի ինքնակոչն է, որ կենդանի երկու նախագահների օրոք հանկարծ դարձավ սահմանադրական կարգի պահապան։ Ո՞վ էր նրան վստահել այդ կարգը։ Ի՞նչ իրավական հիմքով։

Մենք բոլորս գերազանց հիշում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ոչ մի կասկած չունեին Հայաստանում փետրվարյան նախագահական ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ, որից հետո սկսվեց իշխանության փոխանցման գործընթացը գործող նախագահից նորընտիր Սերժ Սարգսյանին։ Միայն մեկ դեպքում կարելի էր գործող նախագահին մեղադրել սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ. եթե նա հրաժարվեր իշխանությունը հանձնել նոր ընտրվածին։ Եվ այն էլ ոչ թե 300.1 հոդվածով (որն այն ժամանակ չկար), այլ 300-րդով։ Եվս մեկ անգամ բացատրեմ, թե ինչու։

Նախքան սահմանադրական կարգի տապալման մասին բարբառելը, եկեք գոնե հայացք գցենք այդ սահմանադրությանը։ Նախ՝ այն փոփոխությունների տեքստին, որոնք ընդունվել են 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով։ Այնտեղ 22-րդ հոդվածում ընդգծվում է. «Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել»։ Նույն հոդվածում կա նորմ. «Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»։ Հիշեցնեմ, որ Հայաստանում այդ սահմանադրությունը գործել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի հանրաքվեով իրականացված շտկումները (և ներառում է նաև 2008 թվականի մարտի 1-ը)։ Ուրեմն ինչ, նոր տեքստում ինչ-որ բա՞ն է կատարվել հետադարձ ուժի հետ։

Ամենևի՛ն։ 73-րդ հոդվածն ասում է. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Եվ ուրեմն ինչո՞ւմն է բանը։

Այստեղ մնում է հիշել խորհրդային ժամանակների անեկդոտը առաջնորդի լիազորությունների մասին։ Այնտեղ առաջին տողում գրված է. «Առաջնորդը միշտ իրավացի՛ է»։ Իսկ անեկդոտի տեքստից ստացում է, որ եթե ինչ-որ խնդիրներ կամ կասկածներ են ծագում, կարդա առաջին տողը։

Վերադառնալով «Մարտի 1»-ի գործով յոթնյակի վաղեմի դատավարությանը, հիշեցնեմ, որ ավելի ուշ գործը տրոհեցին մասերի, և ի վերջո դատավոր Մ.Մարտիրոսյանը 2009 թվականի հունիսի 22-ին իր վարույթում գտնվող Ա.Արզումանյանին դատապարտեց 5, իսկ Ս.Սիրունյանին 4 տարվա ժամկետի։ Բայց դա զուտ խորհրդանշական պատիժ էր, որովհետև հունիսի 19-ին խորհրդարանն ընդունեց համաներում, որը վերաբերում էր նաև 225 հոդվածին, և նշված երկուսն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից։

Դատավարության մասին վերջին ռեպորտաժում ասվում էր. «Ընտրազանգվածի օրինապաշտ մասը հայտնվեց աննախանձելի վիճակում։ Պարզվեց, որ կարելի է զավթել խաչմերուկը, տրանսպորտային միջոցները, ծեծել ոստիկաններին, ջարդել ձեռքի տակ ընկած ամեն ինչ, գոռալ, թե «հոգիս երգում է, տեսնելով, թե ի՛նչ տուր տվիք ոստիկանությանը»... Կարելի է անել այս ամենը, իսկ հետո միջազգային սրտացավ կազմակերպությունների երաշխավորությամբ խուսափել պատժից։ Կգնահատե՞ն արդյոք արմատականները մարդասիրության այդ դրսևորումը, թե այն կհամարեն թուլամորթություն»։

Այսօր մենք ականատես ենք մարտի 1-2-ի իրադարձությունների վերախաղարկման, դրանք հակառակ լույսի ներքո ներկայացնելու փորձին։ Ընդ որում շահարկվում են նաև տասը զոհերի ազգականների հույզերը, որոնց սիրտը ցանկանում են շահել այդ օրը զոհվածների պատվին հուշարձան դնելու գաղափարով։

Անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու մեր հայրենի փորձն առայժմ մեծ չէ։Այդ իսկ պատճառով հետաքրքիր կլիներ ֆրանսիացիներին հարցնել, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նախագահ Մակրոնը հուշարձան տեղադրել «դեղին ժիլետների» օրենքի խախտումներով անցկացվող ակցիաների այն մասնակիցների պատվին, որոնք զոհվել են ոստիկանների հետ բախումներում։

Ասելիքս այն չէ, թե մենք պիտի շարունակենք նայել Արևմուտքի, Հյուսիսի, Արևելքի կամ Հարավի բերաններին։ Վաղուց եկել է ժամանակը սեփական ուղեղով ապրելու։ Անկասկած, ծայրաստիճան վշտալի է, որ այն օրերին արյուն հեղվեց։

Բայց հիշենք, թե ո՛վ չբացեց դուռը Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև, որը եկել էր բորբոքված ամբոխին հանգստացնելու խնդրանքով։ Ո՛վ լկտիաբար խոստովանեց, թե այդ գիշեր հանգիստ քնած էր։ Եթե հուշարձան պիտի կանգնեցվի, ապա չի գտնվի ավելի լավ տեղ, քան առաջին նախագահի «սև տան» դիմաց։ Այստեղ արժե տեղադրել ծնկաչոք Կաթողիկոսի արձանը «առաջնորդի» շքամուտքի մոտ։

Դե, իսկ արդարադատության մեջ օրենքը հակադարձ ուժ չունի։ Եվ հետադարձ ուժի միջոցով պատմությունը վերաարտագրելու ցանկացած փորձ ծայրաստիճան բարդ բան է։ Պետք չէ հրացանով կրակել անցյալի վրա, պատասխանը կգա թնդանոթներից, եթե նույնիսկ մի որոշ ժամանակ «առաջնորդին» թվում է թե ինքը միշտ իրավացի է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • С НОВЫМ ГОДОМ, СТРАНА ГЕРОЕВ...
      2020-12-31 18:00
      3394

      Год кончается... На подходе к Новому принято сопоставлять позитив с негативом, подводить баланс и с утешительно-ободряющей интонацией убеждать друг друга, что следующий год будет лучше и обязательно принесет нам то, чего не хватало в уходящем. 2020-й выдался таким, что очень многие армяне с удовольствием выкинули бы его из жизни. Да еще заплатили бы десяток, другой лет, чтобы время перескочило из 2019-го сразу в 2021-й. Но временем распоряжаться мы с вами пока не научились.

    • ДЫМ КАРВАЧАРА, или ЭКСКЛЮЗИВ ОТ СИЛЬВЕРА
      2020-12-24 09:35
      1600

      У тех, кто постарше, не спрашиваю, помнят ли, потому что они, конечно, читали "Остров сокровищ" Стивенсона. Сегодняшней, не читающей книги молодежи сообщу, что в "Острове" был колоритный одноногий персонаж, пират по имени Сильвер. Мне на днях предложили сняться в его роли. Но с условием, что по сценарию Сильвер будет не одноногим, а одноглазым. Соблазн был велик, и я согласился. Съемки продлились 15 дней.

    • 6 СТАТЕЙ КАЛЛЕ КАСПЕРА
      2020-12-24 09:24
      2217

      Вышла в свет книга известного эстонского писателя, публициста Калле Каспера "Война в Карабахе". В сборник вошли 6 статей, написанных в ходе 44-дневной войны. Немногословный, глубокий, точный в деталях автор рассматривает тему в разных ракурсах - геополитического, исторического, философского.

    • О ДВУХ АРМЯНКАХ ИЗ ИМПЕРИИ ВЕЛИКИХ МОГОЛОВ
      2020-12-10 09:33
      1247

      Невозможно в нескольких словах представить многовековую историю отношений народов Армении и Индии. Об армяно-индийских связях упоминал еще древнегреческий историк и философ Ксенофонт (ок. 430 - ок. 355 гг. до н.э.).






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
      2020-09-29 20:08
      208

      Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է:

    • ՎԱՐՍԵՐՑԻ ՏԱՆԴԵՄՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ
      2020-09-24 19:44
      204

      Ո՞ւմ քաղաքական շահերն է սպասարկում ՍԴ դատավոր Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում կա մի գեղեցիկ գյուղ՝ Վարսեր ռոմանտիկ անունով։ Տեղացիներն այդ անվանումը կապում են լեռնային մարգագետինների շատ բարձր խոտի հետ։

    • ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԴԵՄԱՐՇԻՆ, կամ՝ ՆԻԿՈԼԸ ԴԱԴԱՐԵ՞Լ Է ՎՃԱՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ
      2020-09-11 21:29
      149

      Մարգարիտա Խաչատրյանին լսեց ողջ Հայաստանը Մարտի 1-ի զոհերի հարազատները դատավարությունն անվանել են «անբովանդակ միջոցառում» և որոշել այլևս չայցելել նիստեր, որոնք բաց չէին թողնում երկու տարի շարունակ։ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիսը, որը ժամանակ առ ժամանակ իրեն չափազանց ագրեսիվ էր պահում երկրորդ նախագահի փաստաբանների նկատմամբ, դատավարությունն անվանել է ֆարս։

    • ԾԱՆՐԱՑԱԾ Է ՆԻԿՈԼԻ ԽՂՃԻՆ
      2019-09-27 19:39
      674

      Վերսկսվա՞ծ է հանցախմբերի ստեղծումը «Սա առաջին զոհն է, այն վարչապետի, գլխավոր դատախազի և Հատուկ քննչական ծառայության պետի խղճին է»,- հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, մեկնաբանելով 64-ամյա գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը։