Последние новости

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉՆ Է ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄԵԶ ՀԱՄԱՐ

ԵԱՀԿ Մինսկի խումբը և ողջ մնացյալ աշխարհը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մեկին ոչ մի տարածք չի վերադարձնի,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ։

-Պարոն Զաքարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որը որոշակիորեն տարբերվում է բոլոր նախորդներից։ Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը։

-Նախևառաջ, նախորդ բոլոր հայտարարությունները միշտ ունեին միջնորդության ոգի և փորձում էին պահպանել կողմերի հարաբերակցությունը։ Նրանք համարյա միշտ կողմերին կոչ էին անում հանդես բերել քաղաքական կամք և բանակցությունների սեղանի շուրջ գտնել խաղաղ լուծումներ։ Միշտ եղել են հավաստումներ համընդունելի ձևաչափի և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիմնական սկզբունքների, ուժ չկիրառելու և տարածքային ամբողջականության մասին։ Այդ մասին խոսվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների բոլոր հինգ համատեղ հայտարարություններում։ Վերջինում նորույթ է հանդիսանում կոչը՝ չփոխելու բանակցությունների ձևաչափը, ինչը կապված է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ ինքը լիազորված չէ բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից։ Փաշինյանն, իհարկե, փորձում է ղարաբաղյան կողմն ընդգրկել բանակցային գործընթացում, բայց հասկանալի է, որ դա այնպես է ընկալվում, թե բանակցությունները կարող են մտցվել փակուղի։ Մամուլի համար մարտի 9-ին արած հայտարարության մեջ համանախագահները փաստորեն անընդունելի են համարում դա, եթե համաձայնեցված չէ Ադրբեջանի հետ։ Գործից անտեղյակն էլ կհասկանա, որ Ադրբեջանը կմերժի նման ձևաչափը և անուղղակիորեն քաղաքական հնարավորություն կստանա ռազմական նո արկածախնդրությունների համար։

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք հետևյալ արտահայտությունը. «Միջնորդներն իրենց հայտարարության մեջ կողմերին կոչ արեցին ձեռնպահ մնալձևաչափը փոխելու պահանջներից՝ առանց հակառակ կողմի համաձայնության»։

-Դա նշանակում է՝ շարունակել բանակցություններն այն կետից, որտեղ դրանք կանգ էին առել և չմտցնել նոր պահանջներ, որոնք կարող են խանգարող հանգամանք դառնալ խաղաղ բանակցությունները շարունակելու համար։ Ես լիովին կողմ եմ այն գաղափարին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց՝ որպես հակամարտության լիիրավ կողմ, բայց որպես քաղաքական գործիչ հասկանում եմ, որ այս փուլում անհնար է դա իրագործել։ Նախ, պետք է համապատասխան աջակցություն գտնել ԵԱՀԿ ՄԽ երկրներում՝ Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում։ Դա հնարավորություն կտա «անհրաժեշտ կոնդիցիայի» բերել Ադրբեջանին՝ առանց ավելորդ կամակորությունների և առանց ռազմական լուծումների վրաբերյալ ամեն տեսակի դատարկ հույսերի։ Բանակցային գործընթացի հետ մեկտեղ պետք է դիվանագիտական ջանքեր գործադրել և նախապատրաստել Լեռնային Ղարաբաղի հետ միավորվելու գործընթացը։ Իսկ Փաշինյանի հենց այնպես արած հայտարարությունները կարող են մեծապես թուլացնել հայկական ամուր դիրքերը բանակցություններում։

-Համանախագահները հայտարարեցին, թե հակամարտության կարգավորումը պետք է ներառի «լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից 2009-2012 թվականներին. Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները, սահմանել ժամանակավոր կարգավիճակ՝ ապահովելով անվտանգությունն ու ինքնակառավարումը Լեռնային Ղարաբաղում, ապահովել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցքը, ապահովել փախստականների և հարկադրյալ վերաբնակների իրավունքը՝ վերադառնալու իրենց բնակության վայրեր, ապահովել անվտանգության միջազգային միջոցներ, որոնք ներառում են խաղաղարար գործողություններ»։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Մենք միշտ ենք ասել, որ բանակցային գործընթացում ոչինչ համաձայնեցված չէ, եթե համաձայնեցված չեն բոլոր մանրամասները։ Մեզ համար դա, առաջին հերթին, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ նրա անվտանգության լիակատար երաշխիքներով։ Մնացյալ ամենը բխում է դրանից։ ԵԱՀԿ Մինսկի խումբը և մնացած ողջ աշխարհը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի տարածք ոչ մեկին չի վերադարձնի։ Բոլորը հասկանում են, որ ոչ մի փախստական, այդ թվում նաև հայ փախստականները չեն կարող վերադառնալ առանց հարցի վերջնական լուծման։ Խաղաղ բանակցություններն անհրաժեշտ են խնդրի քաղաքական լուծման համար։ Հակառակ դեպքում Հայաստանը վաղուց կարող էր պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ը և գործընթացը փոխադրել մարտի դաշտ, եթե իհարկե Ադրբեջանը պատրաստ է պատերազմել։

-Բավական տհաճ է հնչում Արցախի «ժամանակավոր կարգավիճակ» արտահայտությունը, այդպես չե՞ք գտնում։ Չէ՞ որ հստակ և միանշանակ չի նշվում, որ խոսքն անկախ կարգավիճակի մասին է

-Ինչպես արդեն ասացի, համանախագահների ցուցակում ամենակարևոր տարրը դա Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) վերջնական իրավական կարգավիճակի սահմանումն է, և վե՛րջ։ Թե՛ նախագահ Քոչարյանը, թե՛ նախագահ Սարգսյանը բազմիցս հայտարարել են, որ վերադարձ դեպի անցյալ երբեք չի լինելու։ Ես չգիտեմ, թե ինչ ժամանակավոր կարգավիճակի մասին են խոսում համանախագահները, բայց ժամանակավոր կարգավիճակ ԼՂՀ-ն արդեն ունի. դա միջազգայնորեն չճանաչված, բայց փաստացի կայացած պետության կարգավիճակն է։

-Բազմիցս է արձանագրվել, որ Արցախի շուրջ «բուֆերային գոտին» նախևառաջ նրա ֆիզիկական անվտանգության պայմանն է, և «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողությանը», ինչի մասին խոսվում է համանախագահների հայտարարության մեջ, նշանակում է միայն մեկ բան՝ ճանապարհ բացել Ադրբեջանի համար դեպի նոր ռազմական ագրեսիա Արցախի և Հայաստանի դեմ

-Ոչ ոք իրավունք չունի ինչ-որ բան հանձնել, նույնիսկ մտովի։ Քանի դեռ այնտեղ կանգնած են ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները և ամուր պահպանում են խաղաղությունը, քանի դեռ հայ ժողովուրդն ի զորու է պաշտպանել իր անվտանգությունն ու ազատության իր իրավունքը, այդ հարցը զուտ տեսական է մնում ադրբեջանական ռոմանտիկների և քարոզիչների համար։ Ադրբեջանը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, և միայն դրանից հետո այդ թեման կարող է քննարկել միջազգայնորեն ճանաչված անկախ պետությունը՝ Արցախի Հանրապետությունը։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է և ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ բանակցությունների երաշխավորը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВСПЫХНЕТ ЛИ РЕГИОНАЛЬНЫЙ ПОЖАР?
      2021-10-15 10:04
      1378

      «Вероятность войны снижается, и основной игрок, ее снижающий – Россия», - отмечает в интервью «ГА» военный эксперт Айк НАГАПЕТЯН.

    • ЧЕМУ РАВНЯЕТСЯ "3+3"?
      2021-10-12 09:37
      1391

      Озвученный на днях посыл министра иностранных дел РФ Сергея Лаврова о том, что "обсуждается возможность создания формата "3+3" с участием Армении, Азербайджана, Грузии, Ирана, России и Турции", вызвал многочисленные комментарии в экспертной среде. Заявив о позитивном отношении Ирана к вышеупомянутой инициативе, Лавров добавил: "Работаем с нашими армянскими коллегами. Рассчитываем, что и Грузия, несмотря на все переживаемые ей проблемы, сможет увидеть свой коренной интерес в создании такого механизма консультаций и согласовании решений по ускоренному развитию региона Южного Кавказа, который долгое время сдерживал свое развитие из-за сохраняющихся здесь конфликтов".

    • НЕОБХОДИМО ОСТАНОВИТЬ ПРОЦЕСС ВИКТИМИЗАЦИИ
      2021-10-08 10:34
      2477

      "Нам надо понять реальность, выйти из образа жертвы", - отмечает в интервью "ГА" психолог Карине НАЛЧАДЖЯН.

    • «ВОЙНА ТЕНЕЙ» ПРОДОЛЖАЕТСЯ
      2021-10-06 13:13
      1439

      Представители режима Пашиняна периодически увлекаются тайными переговорами, которые в тот же или на следующий день становятся явными», - говорит в интервью «ГА» политолог Андраник ОВАННИСЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆԱ ՆՈՐԻՑ ԿՉՔՄԵՂԱՆԱ
      2021-10-13 21:42
      320

      Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում շարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու (Հայաստանի ու Ադրբեջանի) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց իրականում հսկայական քայլ է։ Հուսով ենք՝ նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն և կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք՝ ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ, գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»։

    • ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ՓՉՈՑՆԵՐԸ
      2021-10-08 18:13
      541

      Խորհրդարանում Նիկոլի վերջին հայտնությունները շատ բանի մասին են վկայում։ Մասնավորապես, թե Երևանից ստացվող ինչ դրական ազդանշանների մասին է խոսում Իլհամ Ալիևը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի առաջարկի կապակցությամբ։

    • ՁՈՂԻԿ-ՕԳՆՈՂԻԿ. ԱԼԻԵՎԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՀԱՆԴԻՊԵԼ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ
      2021-09-30 11:25
      348

      Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմակերպի նման հանդիպում: Իբր՝ միշտ պատրաստ եմ կառուցողական քննարկումների, հայտարարել Է նա France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ի՞նչ կնշանակի սա։

    • ԱԼԻԵՎԻ ԼԾԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
      2021-09-24 17:57
      591

      ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի անկախության օրվա նախաշեմին հարցազրույց տվեց Առաջին ալիքին, որում, մասնավորապես, կրկին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը դեռ պետք է լուծվի: Այս հայտարարությունը ոգևորություն առաջացրեց որոշակի շրջանակներում, բայց... Կարծում ենք՝ շատ իզուր։ Եվ խնդիրը բնավ Լին Թրեյսին չէ։ Խնդիրը Փաշինյանն է։