ՈՐՍ ԵՊՀ-ՈՒՄ։ ՈՐՍԱՊԱՀՆԵՐԸ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀՐԱՑԱՆՆԵՐԸ
Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ամբողջ կրթական համակարգը պետք ա ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից, մինչև դպրոցական համակարգը»։ Ապա ինքն էլ հավելեց, որ «չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել»։ Այսինքն՝ «թող դռներից ճանկռեն, իրանց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրանք նոր Հայաստանում անելիք չունեն»։
«Հեղափոխությունը սկսել ա էս պահանջով և ավարտվելու ա էս պահանջով: Չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում ա, և էդ քաղաքական որոշումը մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ կիրագործվի»,- հայտարարեց վարչապետը, դրանով իսկ այլևս ոչ մի կասկած չթողնելով նրանում, որ երկրի գլխավոր բուհը արդեն ոչ մեկ ամիս ցնցող սկանդալները, կողմնակալ ստուգումները, չարաշահումների մեջ մեղադրանքները՝ փաստացի օդից վերցրած մերթ այս, մերթ այլ թվերի ծանուցումով (հակառակ դեպքում դրանք այդքան արագ չէին փոփոխվի) և այլն, պարզապես ամենաիսկական վհուկաորս են։ Ավելի ճիշտ, որս է մեկ «վհուկի»՝ ԵՊՀ-ի համառ ռեկտորի, գիտնականի, գիտության վաստակավոր գործչի, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Արամ Սիմոնյանի դեմ, որը փոխանակ կամովին լքի իր պաշտոնը և ընդհանրապես հեռանա «նոր Հայաստանից», ինչպես որ պարոն Փաշինյանն է ցանկանում, ոչ միայն չի անում դա, այլև հրապարակավ դիմակայության մեջ է մտնում, վկայակոչելով (օ, սարսա՜փ) ինչ-որ օրենքներ։ Ընդ որում այն հանգամանքը, որ երկրի կրթական համակարգի «ապաքաղաքականացումը» նոր իշխանություններն ակներևաբար որոշել են անցկացնել քաղաքական բռնաճնշումների (ինչպե՞ս այլ կերպ անվանել) և սպառնալիքների մեթոդով, առանձնակի ուշադրության չարժանացավ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ ամեն տեսակի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։ Բայց չէ՞ որ այն, ինչ կատարվում է, հրեշավոր է։ Ընդ որում՝ մի քանի կետերով։
Անցած տարվա ապրիլի 13-ին , «թավշե հեղափոխության» մեկնարկին հայրենի ԶԼՄ-ների հաղորդած տեղեկատվությունից. «Ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոտրելով Երևանի պետական համալսարանի դուռը, ներխուժել են ուսումնական հաստատություն և փորձել մտնել ռեկտորի աշխատասենյակ։ Նրանց գործողությունների արդյունքում անվտանգության երկու աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Երկար ժամանակ գտնվելով ուսումնական հաստատությունում, ակցիայի մասնակիցները խոչընդոտել են նրա գործունեությանը…»։
Ինքը՝ Փաշինյանն այն ժամանակ ասաց.«Մենք այստեղ մտել ենք ի նշանավորումն այն բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատելու ենք սերժահանրապետական ստրկությունից։ Ես կարծում եմ, որ այս դասը պարոն Սիմոնյանին հերիք է»։
Մինչդեռ, դատելով ԵՊՀ ռեկտորի դեմ կազմակերպված հալածանքից, «դասը» նա, հիմա արդեն վարչապետ Փաշինյանի կարծիքով, չի յուրացրել։ Բոլորովին վերջերս, անցած ամիս, որոշակի ուղղվածության ԶԼՄ-ներում հայտնվեցին հրապարակումներ հետևյալ ոգով. «ԵՊՀ-ն Արամ Սիմոնյանի գլխավորությամբ՝ հակահեղափոխության վերջին միջնաբերդն է», «ՀՀԿ դրածոն պետք է հեռացվի համալսարանից» և այլն։
Մեր վերջին հրապարակումներից մեկում արդեն գրել ենք այն մասին, որ եթե Արամ Սիմոնյանն ապացուցելիորեն մեղավոր է կոնկրետ զանցանքներում, հանցանքներում (ՀՀԿ անդամ լինելը, պետք է ենթադրել, հանցագործություն չէ), թող պատասխան տա ըստ օրենքի, ցանկացած այլ դեպքում խոսքը իշխանությունների կամայականության և երկրի գլխավոր բուհի ղեկավարին ու գիտնականին հալածելու մասին է։ Օրերս Նիկոլ Փաշինյանի ասածից ակնհայտ է դառնում, որ ԵՊՀ ռեկտորի դեմ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի սկսած և Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Ռեստարտ» շարժման կողմից մշտապես բորբոքվող հենց քաղաքական և ոչ որևէ այլ հատկանիշով հետապնդումն այժմ արդեն հրապարակավ խրախուսեց վարչապետը։ Եվ սա կոչվում է ժողովրդավարությո՞ւն, կրթական համակարգի «ապաքաղաքականացո՞ւմ»։
Հարցի բարոյաէթիկական կողմի մասին ընդհանրապես լռենք։ Դե, եթե իշխանությունը գնահատականներ է տալիս «ուսանողի առաջ դուռ փակած ռեկտորները թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն: Չի կարող ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել» ենթատեքստում, ապա համանման գնահատական ես ակնկալում նաև այն դեպքում, երբ ուսանողներն են դռները փակում ռեկտորի առջև։ Թե՞ կամքի ազատությունը նույնպես ընտրողական հասկացություն է «նոր Հայաստանի» համար։ Ուսանողներին զսպել չի կարելի, իսկ ռեկտորին՝ կարելի՞ է։ Եվ չէ՞ որ հայրենի կրթության ոլորտում ժողովրդավարության համար պայքարող ներկայիս ղեկավարներից ոչ մեկը ոչ միայն չդատապարտեց այդ զայրացուցիչ արարքը ԵՊՀ ռեկտորի նկատմամբ (երբ նրան բռնի պահել էին լսարանում՝ կողպելով դռները), այլև արդարացրեց՝ լիովին համապատասխան սորոսյան կասկածելի պատկերացումներին, թե ինչ բան են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։
Եվ թույլ տվեք հետաքրքրվել. այդ ո՞ր օրվանից է վարչապետը որոշում, թե ով կարող է մնալ Հայաստանում, իսկ ով տեղ չունի այստեղ։ Այն, որ տվյալ դեպքում խոսքը հասցեագրված էր հայտնի գիտնական-պատմագետին, պրոֆեսորին, ԳԱ թղթակից-անդամին, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչին, է՛լ ավելի ճչացող է դարձնում փաստը։ Եվ եթե այսօր գիտական հանրությունը համարժեք չարձագանքի դրան, ապա վաղը ոչ մի գիտնական չի կարող ապահովագրված լինել, որ իրեն պարզապես չեն ստիպի հեռանալ Հայաստանից։ Ելնելով քաղաքական կոնյունկտուրայի, հեղափոխության, հակաների դեմ պայքարի կամ էլի չգիտես ինչի պահանջներից։ Որովհետև ներկայիս ղեկավարները կորոշեն. «նոր Հայաստանին» պետք չեն գիտնականներ, մանկավարժներ, իրավագետներ, տնտեսագետներ, լրագրողներ և այլն, եթե նրանց գլխներին «դուխով» կեպիներ չեն եղել, կամ եթե նրանց շուրթերից քննադատություն է հնչում իշխանության հասցեին։ Կամ էլ պարզապես նրանց դեմքը հաճելի չէ իրենց։ Ի դեպ, օրերս վարչապետի հրամանով աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանը . ոչ այն պատճառով, թե վատ էին աշխատում, այլ «քաղաքական որոշմամբ»։ Առանց մեկնաբանությունների…
« Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա անհրաժեշտ գիտական, մարդկային ներուժ, անհրաժեշտ մտավոր և բարոյական ներուժ, որպեսզի մենք ամեն օր ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը: Այդ արդյունքները իրենց հետևից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետև փողը ամենևին էլ առաջնային չէ: Առաջնայինը գաղափարն է, և գաղափարը հաղթել է, հաղթում է և պիտի հաղթի»,-հայտարարեց վարչապետ Փաշինյանը մարտի 26-ին Գիտությունների ազգային ակադեմիայի ամենամյա ընդհանուր ժողովում։ Պաթետիկ է։ Բայց իշխանությունների կողմից այսպիսի ճչացող և, մեղմ ասած՝ ընտրողական-քաղաքականացված վերաբերմունքի պայմաններում առանց այն էլ արդեն բավական նոսրացած այդ ներուժից շուտով ոչինչ չի մնա։
Չէինք ցանկանա հիշեցնել Գերմանիայի տխուր փորձը, որտեղ, օրինակ, համալսարանական համակարգը, որը սերունդեսերունդ համարվել էր բարձրագույն կրթության նմուշ ողջ աշխարհի համար, անցած հարյուրամյակի 30-ական թվականներին փլուզվեց ռեկորդային կարճ ժամկետում, ընդ որում դասավանդող կազմի զտումների արդյունքում երկրին հասցված վնասը առավել քան շահեկան գտնվեց մնացյալ ողջ աշխարհի համար։ Որովհետև հազարավոր տաղանդավոր գիտնականներ ու դասախոսներ իրենց գործունեությունը շարունակեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների համալսարաններում ու լաբորատորիաներում, ինչն արդյունքում աղետի վերածվեց Գերմանիայի համար։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես հայրենիք վերադարձնենք հայերին, այլ ոչ թե հարազատ երկրում ապրողներին ու աշխատողներին ասենք, թե իրենք այստեղ անելիք չունեն։
Հ.Գ.-Ապրիլի 15-ին տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում լինելու է մեկ հարց. վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քաղաքական որոշման» կատարումը, այն է՝ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը,- հաղորդում է «Ժամանակ» թերթը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 10:09
Никол Пашинян, отправившись в Ватикан с семьей, встретился с Папой Римским. «В рамках визита в Святой Престол состоялась моя отдельная беседа с Папой Римским Франциском, - написал Пашинян на своей странице в «Facebook». О чем они говорили? Судя по заявлению Пашиняна, о том, что он подтвердил полное содействие Святому престолу в вопросе поддержания мира на мировых площадках, речь шла все о том же припеве под названием «перекресток мира», который армянские власти не устают повторять, выдавая желаемое за действительное.
-
«ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»2024-11-16 09:42
«Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.
-
2024-11-12 10:11
Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.
-
2024-11-12 10:09
«На Западе это уже давно работает - частные организации в сговоре с властями изымают детей из семей, получая за это деньги», - говорит в интервью «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։