Последние новости

Արծվիկ Մինասյան. «Սա ուղղակի աբսուրդ է»

Կառավարության կառուցվածքի փոփոխության ներկայացված նախագիծը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ կառավարության փոփոխության փաթեթում չկա ներկայացված ազդեցության գնահատական. «Յուրաքանչյուր նման նախագիծ ներկայացնելիս կառավարությունը պարտավոր է տալ բյուջետային, սոցիալական, տնտեսական, բնապահպանական, հակակոռուպցիոն գնահատում, թե ինչպիսի դրական կամ բացասական ազդեցություն է թողում, որքան գործազուրկներ են առաջանում, ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվում, դուք այդ փաթեթում չեք տեսնի որևէ նման գնահատական։ Ավելին, կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ չեն կարող գնահատել դա։ Այդպիսի բան կլինի՞։ Դուք ներկայացնում եք կառավարման հսկայական համակարգի փոփոխության նախագիծ, սակայն ասում եք՝ չգիտենք, ինչ ազդեցություն է ունենալու։ Սա աբսուրդ է, անօրինական է»։

Պնդումներին, թե Ազգային ժողով կանոնակարգ օրենքը չի պահանջում ազդեցության գնահատական, նա պատասխանեց. «Այդպես չէ, Ազգային ժողով կանոնակարգ օրենքը, Աժ աշխատակարգը, կառավարության աշխատակարգը շղթայական բերում հանգեցնում են նրան, որ ցանկացած նման նախաձեռնության պետք է Ազգային ժողովիսեղանին ներկայացնի ազդեցության գնահատական։ Բացի այդ, ներկա կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է, որ ազդեցության գնահատականները պարտադիր են կառավարության ցանկացած որոշման համար։ Կառավարությունը արդյոք հրաժարվո՞ւմ է իր ստանձնած պարտավորությունից»։

Մինասյանն անդրադարձավ նաև նախագծի բովանդակությանը. «Երբ նախագծի բովանդակությանն ենք անդրադառնում, որը ներկայացված է, տեսնում ենք, որ այն կապ չունի Սահմանադրությամբ գործադիր իշխանության ստանձնած պարտավորությունների իրականացման հետ»։

Նա զարմանում է, որ միավորվել են նախարարություններ, որոնք բացարձակ կապ չունեն իրենց ֆունկցիոնալ տեսակետից. «Մեկը համակարգային նախարարություն է, մյուսը՝ ոլորտային, եթե վերլուծություն դրված լիներ տակը, կասեինք, գոնե, կա որոշակի վերլուծություն»։

Նա նշեց, թե այսպիսի կառուցվածքը չի կարող ապահովել ՀՀ գործադիր իշխանության արդյունավետ աշխատանքը. «Մենք ունենում ենք մի վիճակ, երբ անտեսվում է Սահմանադրությունը, անտեսվում է ազգային տնտեսության ձևավորման հնարավորությունը», տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ԱՅԼԵՎՍ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ
      2019-06-20 07:35

      Էլիտան ապրում է անցած քաղաքական ժամանակում Նիկոլ Փաշինյանի թիմը ռեկորդային ժամկետում ցույց տվեց քաղաքական վարկանիշի աննախադեպ անկում, և այդ տեսանկյունից, անկասկած, արդեն ողջ մոլորակի առջևում է։ Մինչ այդ քաղաքական ազդեցության կորստի առումով ռեկորդակիր էր համարվում Րաֆֆին, որը կարճագույն ժամկետում կորցրեց Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակցի և նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնողի համբավը։

    • ԴԱՏԱՐԿԱԽՈՍՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
      2019-03-28 21:11

      Դե, պարտվեցինք ու պարտվեցինք ֆուտբոլային երկու հանդիպումներում… Ինչո՞ւ պարտվեցինք։ Որովհետև մեր մրցակիցներն ավելի ուժեղ էին, ավելի լավ էին խաղում։ Ինչի՞ վրա էինք հույս դրել։ Փոքրիկ հրաշքի… Հրաշքներ իսկապես պատահում են։ Բայց հազվադեպ։

    • «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկությունները
      2019-03-28 11:08

      Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց կառավարության կառուցվածքի մասին օրինագծի իր հեղինակած տարբերակը, տեղեկացնում է azatutyun.am-ը։

    • ՀՈ՛ՒՊ ՏՈՒՐ ԳԱԶԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏ
      2019-03-25 16:30

      Կառավարությունը որոշել է խորհրդարան ուղարկել օրինագիծ, որպեսզի ապրիլի վերջին շաբաթ օրն այսուհետ նշվի որպես Քաղաքացու օր։ Հասկանալի է, Սերժ Սարգսյանի հրաժարականի պատվին։ Ամեն ինչ տրամաբանական է, «հաց և թամաշա» տրամաբանության շրջանականերում։ Եվ եթե «հացի» խնդրում առաջընթաց ապահովել չես կարող, ապա պետք է շեշտը դնել «թամաշայի» վրա։