ՀՈ՛ՒՊ ՏՈՒՐ ԳԱԶԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏ
Կառավարությունը որոշել է խորհրդարան ուղարկել օրինագիծ, որպեսզի ապրիլի վերջին շաբաթ օրն այսուհետ նշվի որպես Քաղաքացու օր։ Հասկանալի է, Սերժ Սարգսյանի հրաժարականի պատվին։ Ամեն ինչ տրամաբանական է, «հաց և թամաշա» տրամաբանության շրջանականերում։ Եվ եթե «հացի» խնդրում առաջընթաց ապահովել չես կարող, ապա պետք է շեշտը դնել «թամաշայի» վրա։
Ճիշտ է, առանձնակի ինտելիգենտ որոշ մարդիկ խրտնում են, թե իբր՝ որտե՞ղ են լայն հասարակական քննարկումները, ինչո՞ւ հարց դրված չէ համաժողովրդական Ագորայի վճռին, ինչպես անցած ամռանը խոստացավ վարչապետը, իբր՝ պետք է հանրաքվե անցկացնել… Դատարկ բան է այդ ամենը. դըմփ-դըմփ-հուի նվիրյալները մեծամասնություն են կազմում, իսկ «գահընկեց արված թշնամուն» պետք է ժամանակ առ ժամանակ հարվածել, որ մտքով չանցնի աքացի տալ։ Թե չէ, հասկանում ես, արդեն խոսում է այն մասին, թե հենց որ ժամանակը գա, հանդես կգա հայտարարությամբ... Բացահայտ լկտիություն։ Ասվել է, չէ՞, հանգիստ նստեք տեղում Բայց չէ՜։ Դե ինչ, եթե չեք ուզում հանգիստ նստել տեղում, ուրեմն ականատես դարձեք, թե ինչ համաժողովրդական ձևով ենք նշելու Փաշինյանի հաղթանակը Սարգսյանի դեմ…
Ամեն ինչ ճիշտ է, կարիք չկա ձևականությունների հետևից ընկնել ու ինտելիգենտական փսլինքներ շաղ տալ։ Օրինակ վերցրեք Ղազախստանից։ Ոմանք, հասկանում ես, հեգնանքով են վերաբերվում այն բանին, որ Աստանան վերանվանվելու է Նուրսուլթան, հուշարձան են տեղադրելու Նազարբաևի պատվին և բոլոր քաղաքների կենտրոնական փողոցները նրա անունով են կոչելու։ Շատ էլ իզուր են հեգնում, ընդհակառակը, մեզ պետք է շտապ առաջ անցնել Ղազախստանից։ Թե չէ քայլող Նիկոլի պատվին ընդամենը մեկ արձան կա, այն էլ՝ ինչ-որ տեղ Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Ամոթ և խայտառակություն։ Թուքումո՛ւր։
Առհասարակ հասկանալ է պետք, որ արդեն ժամանակն է լուծել գեղեցիկ պատվանդանի խնդիրը, որի վրա նախկինում կանգնած էր Վլադիմիր Իլյիչը։ Ավելի հարմար առիթ չի կարող ներկայանալ, ուստիև, արձագանքելով տոնակատարության սցենարների առաջարկներ ներկայացնելու վարչապետի կոչին, մենք առաջարկում ենք, որ Քաղաքացու օրվա առաջին տոնակատարությանը այդ պատվանդանի վրա տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի հուշարձանի հանդիսավոր բացումը։
Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջին. որպեսզի շատ դեսուդեն չընկնենք, քանի որ մինչև ապրիլի վերջին շաբաթ քիչ ժամանակ է մնացել, պետք է պարզապես ձևափոխել Իլյիչի հուշարձանը։ Կեպին լիովին կարելի թողնել տեղում, միայն վրան մխել «դուխով» բառը։ Բարձրացրած ձեռքը նույնպես բոլորովին չի խանգարում։ Մի քիչ պետք է մարմնին ձև տալ, ուսապարկ ավելացնել, ու պը՛րծ։
Իսկ եթե ուզում ենք մեծ բովանդակություն հաղորդել հուշարձանին, ապա կարելի է փորձել երկրորդ տարբերակը. պատկերել վարչապետին Սուրբ Գևորգ Զորավարի տեսքով, որը նիզակով խոցում է երեքգլխանի վիշապին, որի գլուխները պետք է խորհրդանշեն Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին ու Ռոբերտ Քոչարյանին, ընդ որում Սերժ Սարգսյանի գլխի մոտ պետք լինի գրություն. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։ Երկրորդ տարբերակը նույնպես բարդ չէ կյանքի կոչել։ Կեպին և ուսապարկը չեն խանգարում, պարզապես բարձրացած ձեռքում պետք է նիզակ դնել… Ի դեպ, երեխաների և զբոսաշրջիկների համար երկրորդ տարբերակը հաստատ ավելի հրապուրիչ կլինի։
Դե, և ակնհայտ է, որ պատվանդանի վրա, անպայման շատ մեծ տառերով, պետք է փորագրել՝ ԴԸՄՓ-ԴԸՄՓ-ՀՈՒ։ Շատ-շա՜տ մեծ տառերով։ Չէ՞ որ այդ կարգախոսը նշանավորում է նոր դարաշրջանը հայ ժողովրդի պատմության մեջ։ Մոտավորապես այնպես, ինչպես որ չուչխեի գաղափարներն են մինչև օրս առաջատար և ուղղորդող դեր կատարում հյուսիսկորեական ժողովրդի կյանքում…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 10:28
В минувшие выходные в Рио-де-Жанейро прошел саммит БРИКС. С учетом проходящих в мире процессов решения саммита не могут не вызвать интерес. Ведь вот даже Ален Симонян говорит о том, что на внешнюю политику Армении влияет ситуация того геополитического разлома, который сейчас происходит в мире…
-
2025-07-04 09:34
Так ли уж случайна синхронизация по времени агрессивной антироссийской политики Баку с перманентными антироссийскими выпадами в Армении? В Баку закрывают «Спутник» и его журналистов. Азербайджанские СМИ пишут, что причиной задержания стала работа руководителей азербайджанского «Спутника» Игоря Картавых и Евгения Белоусова на ФСБ России. Затем отлавливают российских туристов, и угрожают прикрыть русские школы и обучение на русском, отменяют культурные мероприятия и сворачивают другие программы, связанные с Россией.
-
2025-07-04 09:25
Программа по обороне и безопасности представительства Transparency International (TI) Соединенного Королевства 30 июня объявила конкурс заявок на исследовательские услуги для проведения исследования Индекса целостности оборонного сектора Армении.
-
2025-07-03 09:37
Ах, как Арарат Мирзоян отчитал Лаврова за вмешательство во внутренние дела Армении! Дескать, пусть в дальнейшем тебе неповадно будет, и не только тебе, но и твоим соратникам в парламенте, политологам вашим и журналистам. Вслед за Мирзояном подтянулся хор осуждения Лаврова от провластных политологов, начиная от Армана Бабаджаняна, который потребовал, чтобы в ответ на слова Лаврова Армения официально покинула ОДКБ… Понятно, что слова Макрона о том, что Франция поддерживает Пашиняна в его борьбе против нападок на армянскую демократию никто из этой кампании вмешательством не посчитал.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-13 15:40
2019թ․-ի առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 19 իրավախախտում՝ գանձախուզություն, անօրինական թաղումներ, ինքնակամ շինություններ, հողաքանդման աշխատանքներ, վանդալիզմ։ Դրանից 5-ը` Սյունիքի մարզում է արձանագրվել: Տվյալները ներկայացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ ամփոփելով 2019 թ․ առաջին կիսամյակը։
-
2019-06-20 07:35
Էլիտան ապրում է անցած քաղաքական ժամանակում Նիկոլ Փաշինյանի թիմը ռեկորդային ժամկետում ցույց տվեց քաղաքական վարկանիշի աննախադեպ անկում, և այդ տեսանկյունից, անկասկած, արդեն ողջ մոլորակի առջևում է։ Մինչ այդ քաղաքական ազդեցության կորստի առումով ռեկորդակիր էր համարվում Րաֆֆին, որը կարճագույն ժամկետում կորցրեց Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակցի և նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնողի համբավը։
-
2019-04-18 10:52
Կառավարության կառուցվածքի փոփոխության ներկայացված նախագիծը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
-
2019-04-16 19:36
Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը վտանգված է: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: