ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ. ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՊԱՏԳԱՄՆԵՐՈ՞Վ
Իրանի շուրջ ծավալվող գործընթացները մեր իշխանությունների բացարձակ անգործության պայմաններում Հայաստանին սպառնում են նոր կրիտիկական փորձություններով։ Իրանագետներն անդադար կոչ են անում Փաշինյանի կառավարությանը մտահոգվել վերջապես մեզ համար ռազմավարական այդ հարևան երկրի՝ դեպի արտաքին աշխարհ Հայաստանի ցամաքային ընդամենը երկու ելքերից մեկի հետ հարաբերություններով։
Այսպես, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը օրերս ընդգծեց, որ Վրաստանից հետո դեպի արտաքին աշխարհ մեր երկրորդ դարպասի հարցում հայկական իշխանությունների պասիվությունն ու անգործությունը Հայաստանի վրա կարող են անդրադառնալ լուրջ ապակայունացմամբ։ Մինչդեռ, նրա խոսքերով, «մենք վերջին շրջանում մշտապես կենտրոնացած ենք Հայաստանի ներսում ընթացող գործընթացների վրա, որոնց մի մասը, չեմ կարծում, որ այդքան կարևոր են»…
Ավարտին է մոտենում Իրանի հետ ԵԱՏՄ ժամանակավոր համաձայնագրի վավերացման ժամկետը, որն ուղղված է ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ձևավորման, ինչից մեծապես կշահի նաև Հայաստանը։ Բայց ինչն է զարմանալի. այդ խորապատկերին բուն Հայաստանում ձայներ են հնչում… պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ հարաբերությունները սահմանափակելու անհրաժեշտության մասին։ Կրկնենք. դրանք հնչում են իշխանությունների լիակատար թողտվությամբ, որոնք արդեն առկա երկու փակ սահմանների պայմաններում ջայլամի կեցվածք են ընդունել, փոխանակ ակտիվ, այդ թվում նաև դիվանագիտական աշխատանք վարեն հնարավոր սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ, հնարավոր բոլոր միջազգային հարթակներում պարզաբանեն մեր օտարերկրյա գործընկերներին այն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական իրավիճակի էությունը, որում հայտնվել է Հայաստանը։
Այս պայմաններում, պարզ երկնքում որոտացող ամպրոպի պես, հնչեց հայկական «Ինեկոբանկի» հայտարարությունը, որն արդեն ուղղակիորեն կոչ արեց իր հաճախորդներին ձեռնպահ մնալ իրանական ընկերությունների հետ գործարքներից։ Ընդ որում այս հայտարարությունը հնչեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի չարագուշակ մարգարեությունից մի քանի օր անց. այն առնչությամբ, որ ունենալով արդեն երկու փակ սահման, Հայաստանը շուտով կբախվի նաև երրորդին, նկատի ունենալով Իրանի հետ սահմանը։ Իսկ մեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք և չինովնիկները, գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն, շարունակում են օդ ցնցել «Հայաստանը Իրանի համար դուռ է դեպի եվրասիական շուկա», «հանդես է գալիս որպես կամուրջ Իրանի և ԵԱՏՄ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև» ոգով տեսական թեզիսներով։
Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Վերոնշյալ հայկական բանկը, որը, իմիջիայլոց, լավ համբավ ունի, նախազգուշացնում է հայկական ընկերություններին, որոնք օգտվում են իրանական բեռնափոխադրողների ծառայություններից կամ իրանական տարածքից՝ մեր երկիր ապրանքներ ներկրելու համար, որ նրանք ենթարկվում են իրենց բանկային հաշիվների սառեցման և/կամ Իրանի դեմ այդ գծով գործող ամերիկյան պատժամիջոցների հետևանքով գործարքների ձախողման սպառնալիքի։ Իսկ դա նշանակում է ոչ այլ ինչ, քան Իրանի հետ սահմանի ինքնուրույն փակում։ Դրանից էլ հեշտ բա՞ն։
Ընդ որում հայտնի է, որ հենց նույն Եվրամիության երկրները զբաղված են համապատասխան ֆինանսական սխեմաների և մեխանիզմների մշակումով՝ Իրանի հետ առևտրում ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար։ Ուրեմն ինչո՞ւ չմտածել պատժամիջոցային սպառնալիքների չեզոքացման համար համանման միջոցներ կիրառելու մասին։ Մինչդեռ մենք, հակառակը, ունենալով արդեն փակ ճանապարհներ արևմուտքից ու արևելքից, պարզապես բթամտորեն շարժվում ենք երրորդ երկրների թելադրանքով, ինչի արդյունքում ինքներս մեզ կարգելափակենք նաև հարավից, արտաքին աշխարհի հետ կապի համար թողնելով միայն հյուսիսային նեղլիկ պարանոցը Վրաստանի միջով, որը… դե, ինքներդ էլ գիտեք։
Եվ հազարապատիկ իրավացի են բազմաթիվ ձայները, որոնք կոչ են անում Հայաստանի իշխանությանը վերջապես մտահոգվել խնդրով և առնվազն քննարկումներ նախաձեռնել ֆինանսական շրջանակների ներկայացուցիչների հետ, մշակել ռիսկերի չեզոքացման ինչ-որ մեխանիզմներ, այլ ոչ թե անմտորեն շարժվել հարևան երկրի հետ առևտրատնտեսական ամեն տեսակի հարաբերությունների խզման ճանապարհով։ Մի՞թե դա անհասկանալի է։ Դրա փոխարեն լսում ես խորհրդարանում ընթացող քննարկումները և ապշում, երբ Հայաստանի սահմաններին ստեղծված լարված պայմաններում այնտեղ անվրդով քննարկում են, թե ինչպես օրենքի մեջ գրի առնեն, օրինակ, տարիքային սահմանափակումների անթույլատրելիությունը աշխատանքի ընդունելիս։ Կարելի է կարծել, թե գործատուն աշխատանքի ընդունելիս առաջնորդվելու է ամրագրված դրույթով, այլ ոչ թե ընկերության/կազմակերպության իրական պահանջմունքներով և անձնական նախապատվություններով։
Մինչդեռ Իրանի հետ այսօր աշխատող ձեռներեցները լրջորեն մտահոգված են սահմանի վրա ստեղծված իրավիճակով և սաստիկ անհանգստացած։ Ճիշտ ժամանակն է, որ կառավարությունը չեզոքացնի հայկական առևտրային բանկի անհեռատես կոչը, հստակ ազդանշանելով Իրանի հետ հարաբերությունների մակարդակը պահպանելու վճռականության մասին։ Այլապես «փակ դռների» և «քանդված կամուրջների» պայմաններում աշխատանքի ընդունման տարիքային սահմանափակումների հարցն ընդհանրապես կկորցնի արդիականությունը։ Հենց թեկուզ նույն այդ աշխատատեղերի բացակայության պատճառով…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 09:36
В провалах власти виноваты автоимпортеры, туристы из РФ, строители – все! Во вторник НС РА окончательно заслушает отчет об исполнении госбюджета 2024 года, но уже сегодня можно констатировать, что главный финансовый закон страны нарушен по многим ключевым параметрам, хотя власти вовсе не тяготятся этим обстоятельством. Если надо, сравнивают госбюджет прошлого года не с предыдущим, а с госбюджетом 7-летней давности. А когда дело доходит до явного несоответствия заложенных в бюджет прошлого года и фактических показателей, то отделываются какими-то оправданиями, особо не вдаваясь в детали. При этом речь не ведется, как можно было ожидать, о провалах и бездарных действиях некомпетентного правительства, а всего лишь бегло называются какие-то причины, которые, мол, сделали невозможным исполнение того или иного параметра бюджета. По сути правительство Пашиняна тем самым снимает с себя всякую ответственность за нарушение самими же принятого закона и, как всегда, находится в постоянном поиске причин невыполненных обещаний…
-
2025-06-17 09:21
Правительство Пашиняна беспомощно взирает на обрушенную логистику Абсолютная беспомощность и некомпетентность правительства Пашиняна продолжает разрушать экономику Армении. В высокий аграрный сезон экспортеры, в том числе сельскохозяйственной продукции, не могут вывезти товары на рынки сбыта – в первую очередь, в Россию. Производители несут колоссальные убытки… Долгое время правительство Армении не может уладить с грузинской таможней проблему вывоза армянских коньяков. Но этого мало. Как написал в ФБ оппозиционный депутат Гарник Даниелян, уже более 10 дней на границе с Грузией и Россией стоят загруженные абрикосом армянские фуры. В частности, 200 грузовиков не могут пересечь границу на грузинской стороне, а около 50 машин, которым удалось это сделать, уже несколько дней стоят на российской таможне. Никто ничего толком не объясняет, а скоропортящийся груз быстро приходит в негодность.
-
2025-06-16 09:38
«Революционные» крестьяне с родины Пашиняна поднимут аграрное производство… прямо у дома Потерпев крушение по всем направлениям аграрного развития, Пашинян на последнем заседании правительства объявил о том, что «старого сельского хозяйства не существует». Как и во всех случаях своих провалов из-за крайней некомпетентности, виновной объявлена вся сфера, долю которой в структуре ВВП Армении правительству удалось почти уполовинить, доведя ее с 15% в 2017 году до 7,9% в 2024-м…
-
2025-06-16 09:35
Удастся ли правительству плавно спустить «ипотечный пузырь» или он лопнет? Центральный банк Армении считает возможным замедление активности на рынке недвижимости республики, сказал глава финансового мегарегулятора Мартин Галстян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-02 08:48
Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…
-
2022-03-14 20:29
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:
-
2021-09-20 20:21
Փաշինյանին քոթակեցին հերթական անգամ։ Այս անգամ հրապարակային ճիպոտահարման եղանակով դաստիարակչական այդ հաճելի առաքելությունը հանձն առավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ուղևորվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որտեղ մտադիր է հանդես գալ ճառով, Էրդողանը պատմեց լրագրողներին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է գաղտնի հանդիպման մասին: Էրդողանն ասաց, որ ինքը դեմ չէ հանդիպել և նույնիսկ բացել սահմանները, բայց դրա համար Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի, մասնավորապես՝ Ադրբեջանի համար միջանցք բացի դեպի Նախիջևան։ Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ լավություն չանել Փաշինյանին. հանդիպել և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ...
-
2021-07-08 18:57
Փաշինյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները միանգամայն հասկանալի են։ Թե ինչպես է պետության մի ղեկավարը հրապարակավ շնորհավորում բարեկամ այլ պետության ղեկավարին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Հաջողություններ, բարգավաճում մաղթում բարեկամ ժողովրդին: Հույս է հայտնում խորացնելու երկու երկրների հարաբերությունները։ Համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների։ Դե, մոտավորապես այսպես։