Последние новости

Դեսպան Կոպիրկին. Շարունակականությունը պահպանվել է

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարում, այսինքն` Հայաստանում տեղի ունեցած հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, պահպանվել է նույն դինամիկան։ Դրանք կայուն զարգանում են և կրում ռազմավարական դաշնակցության բնույթ։ Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով` կանոնավոր կերպով իրականացվում են շփումներ բարձր մակարդակում։ Վերջին անգամ երկու երկրների առաջնորդները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում` միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Դիվանագետը ընդգծեց նաև Եվրասիական տնտեսական միությունում իր նախագահությունն արժանի կերպով անցկացնելու Հայաստանի կառավարության ձգտումը։ Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար հոկտեմբերին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան։

«Շատ կարևոր է, որ դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանն առանց հապաղելու սկսել է կապեր հաստատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև», – հավելեց Կոպիրկինը։

Նրա խոսքով` այդ շրջանում ակտիվորեն զարգացել են նաև միջխորհրդարանական կապերը աշխատանքային մակարդակում։

Կոպիրկինը հավաստիացնում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերը։ 2018թ.–ին 2 երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով` հասնելով 2 միլիարդ դոլարի։ Դեկտեմբերի վերջին ռուսական ներդրումների ծավալը կազմել է 2 միլիարդ, իրական հատվածում մաքուր ներդրումների ծավալը` 125 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտներում գործում են ռուսական ընկերություններ։ Դեսպանը նշեց, որ այդ ընկերություններից շատերը ընդգրկված են երկրի խոշորագույն հարկ վճարողների ցուցակում։

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում նաև Հայաստան մտնող մասնավոր փոխանցումների ծավալով։ 2018թ.–ի տվյալներով` փոխանցումների հոսքը կազմել է ավելի քան 1 միլիարդ դոլար, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

    • ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐՑԱԽԸ
      2022-03-14 20:29

      Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:

    • ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ՍԻՐԵԼՈՎ
      2021-11-03 16:49

      2018-ին Հայաստանի գլխին եկավ Նիկոլը։ 2019-ի տարեվերջից, ինչպես հիմա արդեն պարզ է դառնում, աշխարհի գլխին եկավ կովիդը։ Փոքրիկ Հայաստանի համար դա արդեն ծայրահեղ էր։ Դժբախտությունը միայնակ չի գալիս. որպես այդ երկու պատուհասների հետևանք՝ 2020-ին Հայաստանի ու Արցախի գլխին եկավ պատերազմը։ 2021-ին սահմանները բացեցին, և կրկին պատուհաս. մարդիկ սկսեցին հեռանալ Հայաստանից։

    • ՈՏՔԴ ՔԱՐԻ՞Ն ԱՌԱՎ, ՑԱՏԿՈՏԱՆ
      2021-09-20 20:21

      Փաշինյանին քոթակեցին հերթական անգամ։ Այս անգամ հրապարակային ճիպոտահարման եղանակով դաստիարակչական այդ հաճելի առաքելությունը հանձն առավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ուղևորվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որտեղ մտադիր է հանդես գալ ճառով, Էրդողանը պատմեց լրագրողներին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է գաղտնի հանդիպման մասին: Էրդողանն ասաց, որ ինքը դեմ չէ հանդիպել և նույնիսկ բացել սահմանները, բայց դրա համար Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի, մասնավորապես՝ Ադրբեջանի համար միջանցք բացի դեպի Նախիջևան։ Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ լավություն չանել Փաշինյանին. հանդիպել և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ...