ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ… ՆԱՎԹԱՌՈՒԲԼԻՆԵՐ
Օրինակը վարակիչ չդարձավ այլ նավթաթրեյդերների համար
Վերջին շրջանի նորությունը, որը գործնականում աննկատ մնաց հայկական ԶԼՄ-ների կողմից. «Գազպրոմ նեֆտ» ռուսաստանյան ընկերությունը այս տարի սկսել է ռուբլու դիմաց նավթամթերքի մատակարարումները Հայաստան։
«Մեր պայմանագրերը թույլ են տալիս ցանկացած պահի անցնել յուանով կամ եվրոյով հաշվարկների, և մենք ծրագրում ենք արդեն ամենամոտ ժամանակներս, ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, այդ երկրների մատակարարումներում անցնել ռուբլու»,- Պետերբուրգում վերջերս կայացած միջազգային տնտեսական ֆորումի կողասրահներում լրագրողներին ասաց ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը։
Հայաստանի նավթաթրեյդերներից «Գազպրոմ նեֆթի» հետ պայմանագրային պարտավորություններ ունի միայն «Սի-Փի-Էս» (CPS) ընկերությունը, ուստի մենք կապվեցինք այդ ընկերության փոխտնօրեն Արա Հովհաննիսյանի հետ, որը հաստատեց այդ տեղեկատվությունը։ «Մենք փորձում ենք բարձրացնել մեր ընկերության մրցունակությունը և համոզել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին ռուբլու դիմաց նավթամթերքի մատակարարումների անցնելու շահավետության մեջ»,- ասաց նա։ Իսկ այն հարցին, թե որքանով են պատկառելի այդ մատակարարումների ծավալները, պատասխանեց, որ «Գազպրոմ նեֆտի» համար դրանք գուցեև այնքան էլ նշանակալի չեն, բայց մեր ներքին շուկայի համար միանգամայն շոշափելի են։
Թե որն է «Գազպրոմ նեֆտի» շահը, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ ռուսաստանյան ընկերությունները սաստիկ կարիք ունեն հենց ԱՄՆ դոլարների (ՌԴ ռուբլիներ այդ երկրում իրենք էլ կարող են տպել)։ Այլապես, ասենք, Հայաստանին մատակարարվող բնական գազի համար վճարումներում ռուբլիների անցնելու հարցը (իսկ այդ մատակարարումներն իսկապես ահռելի են մեր երկրի ծախսերի տեսանկյունից) վաղուց լուծված կլիներ։ Եվ ամերիկյան դոլարը չափազանց «դյուրաշարժ», այսինքն կտրուկ տատանումների ենթակա ռուսաստանյան ռուբլիով փոխարինելը բավական ռիսկային գործ է թվում, մանավանդ որ նավթամթերքի միջազգային առևտրում գների ամրագրումն այսպես թե այնպես կատարվում է դոլարով, այնպես որ ինչ արժույթով էլ վճարես, միևնույնն է, ամերիկյան արժույթին կապվածությունից ոչ մի տեղ չես փախչի։
Այդ տեսանկյունից «Սի-Փի-Էս»-ի նորարարությունը առանձնապես չեն կարողանում բացատրել Հայաստանի նաև մյուս նավթաթրեյդերները։ Մասնավորապես, մեր աղբյուրը «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ում («Ռոսնեֆտ» ՆԸ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը), որը հանդես է գալիս որպես մեր երկրում ռուսաստանյան նավթամթերքի խոշորագույն մատակարար և որից գնում են մեր մյուս նավթաթրեյդերները, հաղորդեց «ԳԱ»-ի թղթակցին, որ իրենց մոտ վճարման կարգի մեջ ոչ մի փոփոխություն չկա և չի նախատեսվում։ Այնպես որ «Սի-Փի-Էս»-ի օրինակը վարակիչ չդարձավ մյուսների համար, իսկ, ինչպես հայտնի է, մեկ զինվորով չես մարտնչի։
Ինչևէ, նորարարությունը փոքր-ինչ նվազեցնում է ԱՄՆ դոլարի պահանջարկը Հայաստանում և, հակառակը, ստեղծում ռուսաստանյան ռուբլու լրացուցիչ պահանջարկ։ Իսկ դա մեր երկրի համար լավ է մակրոտնտեսական ֆինանսական կայունության տեսանկյունից, քանզի բազմարժութային «զամբյուղի» հաշվեկշիռը Հայաստանում դառնում է ավելի կայուն, ավելի անկախանում գերակշռող մեկ արժույթից։
…Ի դեպ, շուտով «ԳԱ»-ն ընթերցողի ուշադրությանը կներկայացնի հոդվածաշար նավթամթերքի մեր ներքին շուկայի վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Խոստանում ենք, հետաքրքիր կլինի. չէ՞ որ այդ շուկան վաղուց փակ է, և գործընթացներն այնտեղ սովորաբար ընթանում են հասարակության աչքից հեռու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 10:22
Гемблинг как угроза национальной безопасности Армении Пашинян любит сравнивать различные показатели с 2018 годом, когда он пришел к власти, хотя понятно, что за 7 лет тот же ВВП или объем госбюджета не могли оставаться на прежнем уровне и в значительной мере растут объективным образом. Однако одно сравнение он никогда не приводит, хотя именно оно не имеет под собой никаких объективных оснований…
-
2025-07-07 10:16
10 литров ядохимикатов хватает не на 50-100 гектаров, а на… 666 кв. метров Потерпев сокрушительное поражение на полях битвы за высокий урожай, правительство Пашиняна устами своего главаря и одновременно знаменитого «ученого-аграрника», сразу же после прихода к власти закрывшего «за ненадобностью» Минсельхоз, объявило о смерти «старого» сельского хозяйства и необходимости строительства нового – инновационного и базирующегося на цифровых технологиях. Правда, об этом забыли уведомить саранчовых вредителей, продолжающих как ни в чем не бывало уничтожать отечественное растениеводство…
-
2025-07-05 09:58
Трудовым мигрантам уже полтора года не возвращают переплату по налогам Обмен налоговыми данными в ЕАЭС привел к конфликту в Армении, который и спустя полтора года не разрешился. Напомним вкратце историю, к которой «ГА» за последнее время обращался несколько раз…
-
2025-07-05 09:52
Июньская инфляция, честно говоря, покоробила. И не столько официальным 12-месячным (июнь т.г. к июню 2024г.) уровнем в 3,9%, хотя и он уже существенно превысил действующий с этого года новый целевой показатель Центрального банка (3%), сколько реальным ростом цен, с которым граждане каждый день сталкиваются везде – в магазине, аптеке, на транспорте, при оплате коммунальных услуг и т.д. В Армении, как известно, реальная инфляция почему-то всегда расходится с официальной – той, что показывают и объясняют Центробанк, Armstat или Минфин…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-05-06 21:21
Գների վերաբերյալ հարցին նախարարի պաշտոնակատարը պատասխանեց իշուկի պես. իա՜ Ս.թ. մայիսի 5-ին իրենց դարն ապրող ԱԺ պատգամավորների հետ ՀՀ կառավարության անդամների պաշտոնակատարների հերթական հարցուպատասխանի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին կշտամբեցին, որ նա խոստացել էր տնտեսության երկնիշ աճ, բայց առայժմ աճի երկնիշ տեմպեր նկատվում են միայն առևտրի ցանցերում ապրանքների գնապիտակներին: Գիտե՞ք, թե ինչ պատասխանեց սկանդալային համբավ վայելող նախարարի պաշտոնակատարը։
-
2021-03-10 17:37
ՌԴ վարչապետ Միխայիլ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ հրամանագիր Է ստորագրել, համաձայն որի՝ գերատեսչություններին և նախարարություններին հանձնարարվում է իրականացնել կոնկրետ ապրանքների գների մշտադիտարկում։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը։ «Ռուսաստանում մտցվում է սպառողական ապրանքների և ծառայությունների գների մշտական մոնիտորինգ։ Այդ որոշումը հաստատվել է կառավարության կողմից։ Նոր գործիքը թույլ կտա կանոնավորապես իրականացնել շուկայի իրավիճակի համակարգային վերլուծություն, կանխատեսել նշանակալի արտադրանքի թանկացման ռիսկերը և յուրաժամանակ միջոցներ ձեռնարկել գների աճը զսպելու համար»,- ասված է հրամանագրում:
-
2021-01-21 19:37
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների գների փոփոխությունները, խորհրդարանում լրագրողներին ասել է գերատեսչության ղեկավար Գեղամ Գևորգյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ դեկտեմբերին փոփոխություններ են արձանագրվել մի քանի ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ արևածաղկի ձեթի և կարագի, ալյուրի, բենզինի և այլն: «Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում ունենք գների բարձրացում, բայց դրանք պատշաճ ձևով են մեզ մոտ արտացոլվել, թե՝ ոչ, ցույց կտա փորձաքննությունը»,– ասել է Գևորգյանը: Նա նշել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ ։
-
2020-07-04 08:27
Ընթացիկ տարվա հուլիսի 2-ին Հայաստանի կառավարության նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին, որի մասին խոսակցություններն ընթանում էին արդեն շատ վաղուց: