ՉՈՐՍԻ ԱՔՑԱՆԻ ՄԵՋ
Հիշո՞ւմ եք, ժամանակին Հայաստանում կար մի մոդայիկ թրենդ. «Ինչպե՞ս դուրս գալ քաղաքական եռանկյունու սահմաններից»։ Նկատի էր առնվում, որ եռանկյունու անկյունները կազմում են երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը… Եվ երկրի քաղաքական կյանքը առավելապես նախորոշվում էր այդ երեք առաջնորդների համակրանքներով ու հակակրանքներով ։ Դե ինչ, այժմ մեզանում քառանկյուն է. երեք նախագահ և մեկ վարչապետ։ Իրավիճակը է՛լ ավելի է խճճվել…
Բայց վերադառնանք եռանկյունուն. մեկը բացահայտ սնոբ էր, մյուսը՝ ոտքից գլուխ պրագմատիկ, երրորդը՝ շախմատիստ… Սնոբը տանել չէր կարողանում պրագմատիկին, չնայած այն բանին, որ անձամբ մասնակից էր եղել վերջինիս Հայաստանի իշխանական կառույցներում ներգրավելուն։ Գուցե սնոբը համոզված էր, թե պրագմատիկը շռնդյունով կձախողվի՞։ Իսկ գուցե պարզապես ժամանակն էր այդպիսին, պրագմատիկները մյուսներից ավելի անհրաժեշտ էին, նույնիսկ սնոբն էր դա հասկանում։ Չէ՞ որ երբ պրագմատիկը իշխանության էր գալիս Հայաստանում, տնտեսական իրավիճակը ողբալի էր, և շատերը հոգու խորքում ցանկանում էին, որ ուրիշ ինչ-որ մեկն իր վրա վերցնի պտասխանատվությունը։
Պրագմատիկը ամենահարմար կերպարն էր. նա արդեն ցույց էր տվել վարչարարի իր կարողունակությունն Արցախում, բացի այդ, ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշն էր և, հետևաբար՝ կարող էր դառնալ հայկական աշխարհը միավորող կերպար, ինչը բավական կարևոր էր Հայաստանի և Սփյուռքի քաղաքական տարբեր կառույցների հետ սնոբի մշտական բախումների պայմաններում։ Բոլոր այդ գործոնները կատարեցին իրենց դերը, և պատահական չէ, որ երբ պրագմատիկը Հայաստանում առաջին անգամ ընտրվեց նախագահ, դա եզակի դեպք էր անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին։ Թեև պրագմատիկի գլխավոր մրցակիցն էր ոչ այլ ոք, քան Կարեն Դեմիրճյանը։
Ինչի՞ համար էր սնոբն այդչափ ատում պրագմատիկին։ Դժվար է միանշանակ պատասխանել։ Հավանաբար՝ այն բանի, որ պրագմատիկը ցույց տվեց, որ Սերգո Երիցյանն այնուամենայնիվ կարող է ավելի լավ ապրել, ըստ որում սկզբունքային զիջումներ չանելով Արցախի հարցում։ Իսկ գուցեև՝ այն բանի համար, որ պրագմատիկի օրոք Հայաստանում տնտեսություն հայտնվեց։ Կամ՝ որ կառուցվեցին Իրան-Հայաստան գազամուղը, Հյուսիսային պողոտան, Դավթաշենի կամուրջը և շարունակվեց սնոբի կողմից բոլոր ծրագրերից ջնջված աղետի գոտու վերականգնումը, ձևավորվեց ու օրենսդրաբար ձևակերպվեց բյուրոկրատական ապարատը, թույլատրվեց երկքաղաքացիությունը։
Դե, եվ իհարկե, սնոբը կարող էր ատել պրագմատիկին հենց թեկուզ նրա համար, որ, հակառակ սնոբի կանխատեսումների, պրագմատիկի օրոք Երևանն ու Ստեփանակերտը միջնորդներից չէին ստանում այնպիսի առաջարկություններ, որոնք ավելի վատը կլինեին, քան փուլ առ փուլ կարգավորման այն տարբերակը՝ առանց Արցախի կարգավիճակը ճշտելու, որն ընդունել սնոբը լիովին համաձայն էր։ Հակառակը, հետագա բոլոր առաջարկությունները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի կողմից ինքնորոշման իր իրավունքի իրականացում, նույնիսկ այն տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները, որոնք այսօր հասարակական մեծ խորշանք են առաջացնում։ Ընդ որում, չնայած նավթադոլարներին, Ադրբեջանը չէր գերազանցում Հայաստանին զարգացման մակարդակով կամ սպառազինությամբ։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը լիովին համադրելի էին։
Համաձայնեք, բոլոր այս հանգամանքները միասին վերցրած և դրանցից յուրաքանչյուրը՝ առանձին, ասենք, նաև բազմաթիվ այլ, չնշված բաներ կարող էին ծանրակշիռ առիթ դառնալ, որպեսզի սնոբն իր ողջ էությամբ ատեր պրագմատիկին… Եվ այդժամ սնոբը չկարողացավ ավելի լավ բան մտածել, քան անվանել այդ ամենը Հայաստանում «մոնղոլ-թաթարական լծի» հաստատում… Իբր՝ ինքը պատմաբան է, գիտի… Ստում էր, իհարկե. պատմաբանը չէր կարող չիմանալ, որ թաթար-մոնղոլները միմիայն ավերում էին, այլ ոչ թե կառուցում… Հավանաբար ենթագիտակցությունը սնոբին հուշեց այդ բնորոշումը, որպեսզի անձամբ խուսափի համանման կշտամբանքներից, օրինակ, բնակչությանը ցրտով ու խավարով դաժանաբար տանջելու համար։
Այդ ընթացքում պրագմատիկը վերականգնեց տնտեսությունն ու Հայաստանի խզված կապը Սփյուռքի հետ, միջազգային լավ կապեր հաստատեց Թեհրանի, Մոսկվայի, Փարիզի հետ։ Գուցե փոքր-ինչ չէր ստացվում Լոնդոնի հետ, բայց դա հասկանալի է. բրիտանացիները իրենց վաղուց ի վեր համարում են ադրբեջանական նավթի հսկիչներ։ Եվ արդյունքում պրագմատիկն իշխանությունը շախմատիստին փոխանցեց մի իրավիճակում, երբ Սերգոն սկսել էր անհամեմատ ավելի լավ ապրել։
Շախմատիստը ձգտում էր հսկողության տակ պահել ողջ խաղատախտակը, թեև նրա «բախտը բերեց». վրա հասավ համաշխարհային տնտեսական խորագույն ճգնաժամը։ Հաղթահարելով դաժան իրողությունները, Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ և Եվրամիության ասոցացված անդամ, Եվրոպայի պարտադրած «կամ-կամ» բանաձևը փոխարինելով «և՛, և՛»-ով։ Հայաստանը նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակտիվ ու նախաձեռնող անդամ էր, մի կողմից, մենք ստացանք բազմամիլիոնանոց ահռելի շուկա, մյուս կողմից՝ անվտանգության երաշխիքներ երկու ագրեսիվ հարևանների առկայության մեր բարդ իրավիճակում։
Հայաստանի և Արցախի կենսագործունեության ապահովման կայունությունը դարձավ հայկական երկու պետությունների զարգացման և 2016թ. ապրիլին Արբեջանի ագրեսիայի ձախողման գրավականը։
Շախմատիստը սիրում էր խաղալ և՛ սպիտակների, և՛ սևերի կողմից, երկու գույնով։ Բայց դա չափազանց դժվար խնդիր է. խաղալ միանգամից երկու գույնով ու հաղթել և՛ այստեղ, և՛ այնտեղ. շատ ու շատ դժվար է ղեկավարել միաժամանակ բոլոր խաղաքարերը, նույնիսկ եթե հանգամանորեն վերահսկում ես ողջ խաղատախտակը։ Չէ՞ որ խաղում ես ոչ միայն դու. կան նաև այլ խաղացողներ, որոնք նույնպես հաշվարկում են իրենց տարբերակները։
Ինչևէ, նախաձեռնելով սահմանադրական հանրաքվե, շախմատիստը մեկնարկ տվեց բարդ պարտիային։ Դա ծայրահեղ բարդ պարտիա էր և, ըստ երևույթին, ամեն ինչ չէ, որ ստացվեց տարբերակներում։ Արդյունքում շախմատիստն ընկավ ցուգցվանգի մեջ. ցանկացած քայլ վատթարացնում էր իրավիճակը խաղատախտակի վրա։ Այդժամ ուրիշ ոչինչ չի մնում, քան հանձնվել, հեռանալ խաղասեղանից, ինչն էլ արվեց։
Այդպես հայտնվեց պոպուլիստը, որն աչքի էր ընկնում սեփական անձի մասին չափազանցված կարծիքով, չնչին հոգսերով, անհեթեթ մղումներով ու համառ ատելությամբ նրանց նկատմամբ, ովքեր նման չեն իրեն՝ պոպուլիստին։ Բայց պոպուլիստը մի մեծ առավելություն ուներ. նա լավ գիտեր, թե ամենից շատ ինչ է ուզում ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը, նախ, պաշտում է կաթի գետեր ու շաքարի ափեր խոստացող շատախոսներին, և երկրորդ, ուզում է կոնկրետ պատասխան ստանալ այն հարցին, թե ո՞վ է մեղավոր իր դժբախտությունների համար։ Ո՞վ է մեղավոր, որ ինքը վատ է ապրում, կամ ապրում է ոչ այնպես, ինչպես կցանկանար իր երազանքներում։
Եվ պոպուլիստը շատ պարզ վարվեց, ինչպես արվում է ամեն հանճարեղը։ Եթե սնոբը պնդում էր, թե Սերգո Երիցյանը լավ չի ապրելու, քանի դեռ կա Արցախի չլուծված խնդիրը, ապա պոպուլիստը գտավ շատ ավելի պարզ բաղադրատոմս. նա ասաց ժողովրդին, որ երկիրը վատ է ապրում, որովհետև ողջ երկիրը թալանել է պրագմատիկը, որը նախագահ էր 1998-2008թթ.։ Պոպուլիստը սնոբից ավելի իմաստուն գտնվեց, ժողովուրդը դրան ավելի հաճույքով հավատաց, քան սնոբի առակներին, իսկ ողջ պատճառն այն է, որ հայկական քաղաքականության չորրորդ անկյունը զբաղեցրած վարչապետը գերազանց գլուխ էր հանում ամբոխի հոգեբանությունից և գիտեր, թե որ հեքիաթներին են ավելի հաճույքով հավատում։
Ըստ էության, երբ պոպուլիստը պրագմատիկին տալիս էր «հոշոտելու», նրա ընտրության հնարավորությունը մեծ չէր։ Հայտնի եռանկյունում սնոբին նա պարտական էր քաղաքական կարիերայով, իսկ շախմատիստն իր ռիսկային խաղով հարթել էր նրա ճանապարհը դեպի վարչապետի աթոռ։ Իսկ այ, պրագմատիկին պոպուլիստը ոչ մի բանով պարտական չէր… Ասենք, պրագմատիկը սովոր է իր վրա վերցնել հարվածը։ Այդպես էր Արցախում պատերազմի ժամանակ։ Այդպես էր Հայաստանում տնտեսությունը վերականգնելիս։ Հիմա նորից նրա դեմ է ուղղված գլխավոր հարվածը. իր կարողունակությունն ու անկախությունը պետք է ապացուցի դատական համակարգը։
…Իսկ այ, պոպուլիստը այլ խնդիրներ ունի։ Ողջ հարցն այն է, որ պոպուլիզմը լավ է ներքին քաղաքականության մեջ. միջազգային ասպարեզում դրանից ոչ մի օգուտ չկա, այնտեղ միամիտ երկրպագուներ չկան։ Ավելին, պոպուլիստներին չեն հարգում հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ գլխավոր (ասենք, և ոչ միայն գլխավոր) մայրաքաղաքներում բացարձակապես չեն հավատում հեքիաթների։ Չեն հավատում, ու վե՛րջ։ Առավելևս ուրիշի հեքիաթներին։ Դրա համար էլ պոպուլիստը լավ հարաբերություններ չունի ո՛չ Թեհրանում, ո՛չ Փարիզում, ո՛չ Մոսկվայում… Ո՛չ էլ նույնիսկ Ստեփանակերտում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.
-
2024-11-15 10:07
На обсуждениях в парламенте Пашинян грудью встал на защиту своей команды от "происков" оппозиции. В частности, очень однозначно ответил на вопрос, почему в здании парламента так много сотрудников Службы государственной охраны. Потому, пояснил Пашинян, чтобы оппозиция не поубивала правящую команду и правительство…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։