«ՄՌԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ
Երկու ամիս առաջ հրապարակվեց հերթական՝ «Երջանկության համաշխարհային զեկույց-2019-ը» (World Happiness Report 2019)։ Սա արդեն յոթերորդ խմբագրումն է այն հետազոտության, որում 156 երկրներ գնահատվում են ըստ նրա, թե որքանով են երջանիկ իրենց քաղաքացիները։
Ահա ուրեմն, երջանկության այդ վարկանիշում Հայաստանն այս անգամ զբաղեցրեց 116-րդ հորիզոնականը։ Ասենք ուղղակի՝ ոչ այնքան պատվավոր տեղը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ նշյալ ցուցանիշով մեզանից առաջ են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուրկինա Ֆասոն, Նիգերը, Նամիբիան, Սոմալին… Ի դեպ, նախկին ԽՍՀՄ երկրներից առաջ ենք անցել միայն Վրաստանից և Ուկրաինայից։
Իհարկե, պետք է նշել, որ 2018 թվականի համեմատ այդ վարկանիշային աղյուսակում մի քանի հորիզոնականով առաջխաղացում ունենք։ Այսպես, անցած տարվա ցուցակում մեր երկիրը զբաղեցնում էր 124-րդ տեղը։ Բայց դա, ավա՜ղ, քիչ է մխիթարում, քանզի փոփոխությունը տեղի է ունեցել բնավ ոչ այն պատճառով, որ ավելի երջանիկ ենք դարձել։ Պարզապես այլ երկրներ են պակաս երջանիկ դարձել։ Իրականում մեկ տարվա ընթացքում երջանկությունը Հայաստանում նվազել է, ինչի մասին վկայում է երջանկության համեմատական ինդեքսը 10 միավորի սանդղակով, որը 2018 թվականի զեկույցով կազմում էր 4,586, իսկ 2019-ին՝ ավելի ցածր. 4,559։
Այո, առաջին հայացքից անկումն այնքան էլ լուրջ չէ։ Սակայն եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է իշխանափոխությանը նախորդած և հաջորդած ժամանակահատվածին, ապա հանգում ենք անմխիթարական եզրակացության. երկրի քաղաքացիներին «թավիշը» չբերեց խոստացված երջանկությունը, և դա արձանագրվում է տվյալ հեղինակավոր զեկույցով։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու։ Ասենք, այդ մասին՝ ավելի ուշ, իսկ առայժմ, վերադառնալով զեկույցին, նշենք, որ այն կազմվում է մի քանի չափորոշիչների հիման վրա։ Մասնավորապես, դա բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն է, կյանքի սպասելի տևողությունը, սոցիալական աջակցությունը, անձնական ազատությունը, վստահության մակարդակը։ Այս բնութագրիչներով իշխանափոխությունը Հայաստանի քաղաքացիներին, բնականաբար, երջանկություն չբերեց։ Թեև, կրկնում եմ, «հպարտ» քաղաքացիներին խոստացել էին երջանկության հրավառություն, պայթյուն …
Ամեն մարդ երջանիկ կյանքի իր մոդելն ունի։ Թվում է, դժվար թե շատ են նրանք, ում անձնական երջանկության մոդելում առանցքային տեղ է գրավում այլոց դժբախտությունը։ Բայց սկսում ես, ցավոք, կասկածել դրանում, դիտելով գործող իշխանության կողմից այսօր թելադրվող տեղեկատվական օրակարգը։ Հետհեղափոխական գրեթե յուրաքանչյուր օրվա նորությունների ժապավենը ամենաիսկական «մռայլաբանություն» է։ Ձերբակալություններ, սպանություններ, ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ, բողոքներ։ Համատարած նեգատիվ, համատարած քրեական ժամանակագրություն։
Այդ մռայլ դաշտում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ հարձակումների մանրամասների «ըմբոշխնումը» և ատելության մթնոլորտի ձևավորումն այն ամենի հանդեպ, ինչը դուր չի գալիս երկրի ղեկի մոտ հայտնված թիմին։
Արդեն ավելի քան մեկ տարի հասարակությանը հրամցվում է հենց այդ սև մրաջուրը, որի խորապատկերին, իհարկե, ավելի հեշտ է առանց առանձնակի ջանքերի «սպիտակ» երևալ։ Արդեն մեկ տարուց ավելի հասարակությունը, մանավանդ ժամանակին էյֆորիայի մեջ ընկած դրա մասը, սպասում է երկրում դրական փոփոխությունների, իսկ նրան դեմ են տալիս ինտրիգող փաթեթավորմամբ սկանդալներ, հետաքննություններ ու հետապնդումներ։ Երբեմն, իհարկե, հասարակական գիտակցության մեջ հարց է ծագում. իսկ մի՞թե հենց սա է հեղափոխությամբ խոստացված երջանկության գագաթնակետը։ Բայց հարցը անմիջապես խլանում է մռայլ տեղեկատվական ներարկման հերթական չափաբաժնից։
Բոլորովին էլ զարմանալի չէ, որ Հայաստանը 2019 թվականի երջանկության ինդեքսի վերաբերյալ զեկույցում վատթարացրել է իր ցուցանիշը։ Չեն կարող իրենց երջանիկ զգալ նրանք, ում հույսերը խորտակված են, նրանք, ովքեր հուսալով պայծառ ապագա, բախվեցին մութ իրականությանը, նրանք, ովքեր իրենց խաբված են զգում։
Հաջորդ տարվա գարնանը լույս կտեսնի նոր զեկույցը։ Հիմա, իհարկե, բարդ է կանխագուշակել մեր երկրի տեղը «երջանիկ» ցուցակում։ Պարզապես ցանկանում ենք հուսալ, որ Հայաստանը չի հայտնվի ամենադժբախտների թվում. Աֆղանստանի, Ռուանդայի, Տանզանիայի, Հարավային Սուդանի կողքին։ Ավա՜ղ, նման հարևանության հավանականությունը մեծ է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 10:09
Благодаря бдительности инспекторов отдела пограничного контроля Гогаван-Привольное Инспекционного органа безопасности продуктов питания на пограничном пункте пропуска Гогаван был выявлен и приостановлен ввоз в Армению живых животных неизвестного происхождения, сообщает пресс-служба регулятора, передает АРКА. Проверка сопроводительных документов партии перевозимых животных, в частности ветеринарных сертификатов, вызвала подозрения в том, что они фальшивые. Россельхознадзор подтвердил, что никаких документов на данную партию телят (205 голов) структура не предоставляла. В ведомстве указали, что непосредственной функцией регулятора является проверка сопроводительных документов всех импортируемых и экспортируемых животных: животные неизвестного происхождения подлежат возврату или уничтожению. Особенно с учетом официально подтвержденных фактов вспышки ящура SAT2 в соседних странах ввоз любой партии животных неизвестного происхождения в Армению будет приостановлен.
-
2025-05-31 09:46
В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.
-
2025-05-30 10:34
По данным системы «Аргус-Фито», с начала 2025 года по 7 мая увеличился импорт в Россию молодого продовольственного картофеля, передает NEWS.am. Ввоз свежего картофеля вырос в 3,5 раза по сравнению с аналогичным периодом прошлого года – с 124,8 до 432,2 тысячи тонн, передает Россельхознадзор. За указанный период импортировано 5,1 тыс. тонн картофеля из Армении. При этом за тот же период 2024 года (с начала 2024 года по май прошлого года) импорт из Армении составил всего 490 тонн. Это говорит о том, что Армения увеличила поставки картошки в Россию более чем в 10 раз.
-
2025-05-29 09:51
Армянская экономика медленно, но верно продолжает идти ко дну. Когда и как это дно она нащупает, сказать сложно. Но факт в том, что после пары лет относительного позитива, связанного с эффектом от российско-украинского военного конфликта, антироссийскими экономическими санкциями со стороны коллективного Запада, ставшими своеобразным спасательным кругом для армянской экономики, теперь ей не на чем держаться на плаву.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։