Աննա Նաղդալյան. Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվում է 3 սկզբունքի վրա
Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հարցազրույցը՝ NEWS.am-ին:
-Օրերս քննարկման առիթ էին դարձել ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վիճակագրական տվյալները, և Դուք արդեն այս հարցում հայկական կողմի տեսակետը հայտնելեք: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է վտանգավոր համանման վիճակագրականմոտեցումը և որքանո՞վ է արտացոլում իրական արտաքին քաղաքականվեկտորները:
-Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն, հայակենտրոն է, ուստի նաև զարմանալի չի լինի մի հիմնական պատասխանն այս հարցին, որ ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից։
Իրականում չեմ ցանկանա անդրադառնալ լրատվամիջոցի նյութին, որի նպատակը բոլորովին այլ էր, և նյութն արվել էր ԱՄՆ վարչակազմի կողմից օտարերկրյա պետություններին տրամադրվելիք աջակցության վերադիտարկման վերաբերյալ հայտարարված նոր մոտեցման համատեքստում: Անհասկանալի է, թե վիճակագրական վերլուծության ինչպիսի մեթոդ է կիրառվել «Ամերիկայի ձայնի» նյութը նախապատրաստելիս, արդյո՞ք հաշվի են առնվել քանակական և որակական բոլոր տվյալները՝ քանի՞ երկիր է քվեարկել, ե՞րբ, ի՞նչ հարցով, ինչպե՞ս, արդյո՞ք հաշվի են առնվել միայն «այո» կամ «ոչ» քվեները, ինչպե՞ս է հաշվառվել «ձեռնպահ» քվեն և բացակայությունները, և այլն։ Իսկ տվյալ հրապարակումը շահարկողները բնավ հաշվի չեն առել ո՛չ նյութի տրամաբանությունը, ո՛չ էլ առավել ևս ՄԱԿ-ում դրվող բանաձևերի բովանդակությունը, դրանց՝ Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահերից բխելը:
ՄԱԿ բանաձևերը բազմաբովանդակ և բազմաբնույթ են, և, ինչպես արդեն իսկ նշեցի, Հայաստանը դրանք դիտարկում է՝ ելնելով իր ազգային շահերից: Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն արտացոլված են կառավարության ծրագրում և ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները հիմնված են հենց այդ առաջնահերթությունների վրա:
-Կարելի՞ է արդյոք ասել, որ Հայաստանը շարունակում է կոմպլեմենտարիզմ իքաղաքականությունը, և որքանո՞վ է դա հաջողվում՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող գործընթացները:
-Շատ լավ հարց եք տալիս: Առաջ ընկնելով՝ մեկ հայտարարություն անեմ, որ օգոստոսի վերջին Երևանում մեկնարկելու է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ավանդական հավաքը, որն այս տարի հանդես է գալու նոր ձևաչափով: Այն ներառելու է ՀՀ պետական գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ մի քանի օր տևող ակտիվ և փակ քննարկում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և այդ տրամաբանության ներքո ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Վերաամրագրվելու են արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, որոնք երեքն են:
Որպես արտաքին քաղաքականության առանցքային սկզբունք առանձնացվել է ինքնիշխանությունը, որի պրիզմայից էլ մենք դիտարկում ենք մեր քայլերը՝ ի նպաստ մեր պետական շահերի: Սա այն է, ինչ կառավարությունը, մասնավորապես՝ ԱԳ նախարարը բազմիցս ներկայացրել է որպես հայաստանակենտրոն քաղաքականություն:
Երկրորդ սկզբունքը համահայկականությունն է: Սա արտահայտում է մեր հավաքական ներուժը լավագույնս օգտագործելու մեր նպատակը՝ մեր հավաքական շահերի, ազգային ինքնության, քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների և պետության ամրապնդման ու զարգացման նպատակների առաջմղման համար:
Փոխգործակցությունը երրորդ հիմնարար սկզբունքն է, որն իր մեջ ներառում է իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն միջազգային հանրության հետ՝ ի նպաստ խաղաղության, անվտանգության և զարգացման:
Այսպիսով, ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունն են ձևավորում արտաքին քաղաքական ոլորտում մեր գործունեության տրամաբանության շրջանակը, դրանք են մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ ուղերձը ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին, նաևդրան հաջորդած «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»՝ կապված Հայաստանի վարչապետի և ԱԳ նախարարի հայտարարությունների հետ:
-Միջազգային հանրության յուրաքանչյուր սուբյեկտի սուվերեն իրավունքն է՝ դիմելու միջազգային և տարածաշրջանային կառույցներին, սակայն առավել նախընտրելի կլիներ, եթե Ադրբեջանը, թեկուզ միջնորդավորված, քաղաքակիրթ երկխոսություն վարեր Հայաստանի և Արցախի հետ:
-Ակտիվ քննարկումների և տարբեր տեսակետներ հայտնելու առիթ էշարունակում մնալ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ ֆինանսական օգնության հարցը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Սա գործընթաց է, որը յուրաքանչյուր տարի ընթանում է ԱՄՆ վարչակազմի, Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջև՝ ԱՄՆ բյուջեի արտաքին հատկացումների շուրջ տարվող բանակցությունների առանցքում: Ամեն տարի այս բանակցությունների արդյունքում, որպես կանոն, ապահովվում է նաև օգնություն Արցախին։ Բնականաբար, մեր առաջնահերթությունն է նաև ապահովել Արցախում տարբեր հումանիտար ծրագրերի նախաձեռնումը և իրականացումը. ուստի դա էլ է մեր երկկողմ օրակարգի հարց տարբեր գործընկերների հետ:
-Այս պահին քանի՞ երկիր է վավերացրել Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված ՀԸԳ համաձայնագիրը, և կա՞ն արդյոք գործընթացի ավարտի ակնկալվող ժամկետներ:
-Ներկայումս ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտել և Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանն այդ մասին տեղեկացրել են 16 պետություններ՝ Հայաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Դանիա, Մալթա, Ռումինիա, Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիա, Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Կիպրոս։
Սակայն սխալ կլինի ասել, որ սա գործընթացի ամբողջական պատկերն է: Օրինակ՝ Շվեդիան ավարտել է համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն այդ մասին դեռևս չի տեղեկացրել Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանը: Մենք վավերացման գործընթացը համարում ենք լիովին ավարտված, երբ այն հրապարակվում է ԵՄ քարտուղարության պաշտոնական կայքէջում։
Կան երկրներ, որտեղ վավերացման գործընթացը, կարելի է ասել, հասել է վերջին փուլին: Այսպես՝ համաձայնագիրը վավերացվել է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից և ներկայացվել է Գերմանիայի նախագահի ստորագրմանը, որից հետո միայն Գերմանիան այդ մասին կտեղեկացնի ԵՄ Խորհրդին։
ՀԸԳՀ վավերացման գործընթացները ներպետական որոշ փուլեր են անցել ԵՄ գրեթե բոլոր երկրներում, և մենք ակնկալում ենք, որ գործընթացը նույն ակտիվությամբ կշարունակվի առաջիկա ամիսներին:
Սակայն միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ մենք լիովին օգտագործում ենք համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ ստեղծված հնարավորությունները: Ինչպես գիտեք, ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացյալ 20%-ը, որոնք հիմնականում այն հոդվածներն են, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակում, ուժի մեջ կմտնեն ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացումից հետո։ Ուստի արդեն իսկ ուժի մեջ գտնվող հատվածը ենթարկվում է 100-տոկոսանոց կիրարկման՝ համաձայն Հայաստանի և Եվրամիության միջև մշակված «ճանապարհային քարտեզի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-02 08:48
Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…
-
2022-03-14 20:29
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:
-
2021-09-20 20:21
Փաշինյանին քոթակեցին հերթական անգամ։ Այս անգամ հրապարակային ճիպոտահարման եղանակով դաստիարակչական այդ հաճելի առաքելությունը հանձն առավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ուղևորվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որտեղ մտադիր է հանդես գալ ճառով, Էրդողանը պատմեց լրագրողներին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է գաղտնի հանդիպման մասին: Էրդողանն ասաց, որ ինքը դեմ չէ հանդիպել և նույնիսկ բացել սահմանները, բայց դրա համար Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի, մասնավորապես՝ Ադրբեջանի համար միջանցք բացի դեպի Նախիջևան։ Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ լավություն չանել Փաշինյանին. հանդիպել և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ...
-
2021-07-08 18:57
Փաշինյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները միանգամայն հասկանալի են։ Թե ինչպես է պետության մի ղեկավարը հրապարակավ շնորհավորում բարեկամ այլ պետության ղեկավարին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Հաջողություններ, բարգավաճում մաղթում բարեկամ ժողովրդին: Հույս է հայտնում խորացնելու երկու երկրների հարաբերությունները։ Համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների։ Դե, մոտավորապես այսպես։