«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 200 ՀԱՅՏ Է ՍՏԱՑԵԼ
«Ամերիաբանկը» միացել է կառավարության վարկային բաղադրիչ ունեցող հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը և այսօրվա դրությամբ 200 հայտ է ստացել՝ ընդհանուր ավելի քան 12 միլիարդ դրամի: Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսում հայտնեց «Ամերիաբանկի» մանրածախ բանկային գործարքների գծով գործադիր տնօրեն Արման Բարսեղյանը։
Նրա խոսքերով՝ ներկայում արդեն հաստատվել են ավելի քան 4 միլիարդ դրամի հայտեր: «Չնայած այն բանին, որ միջոցառումների ծրագրերը սկսվել են ընդամենը մեկ շաբաթ առաջ, հետաքրքրությունը դրանց նկատմամբ մեծ է: Վստահ եմ, որ նախապատրաստական աշխատանքներից հետո հայտերի ներկայացման տեմպերը կմեծանան: Ծրագրերն իսկապես պահանջարկ ունեն, և դրանք կօգնեն մեզ հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները», - ասաց Բարսեղյանը: Նա ընդգծեցեց, որ բանկը մասնակցում է չորս ծրագրերի, որոնցից երեքը ունեն վարկային բաղադրիչ: Բարսեղյանը մանրամասն ներկայացրեց ծրագրերից յուրաքանչյուրի համար վարկեր տրամադրելու պայմաններն ու չափանիշները:
Բարսեղյանի խոսքերով՝ կառավարության միջոցառումների առաջին ծրագիրը նախատեսված է Հայաստանում գրանցված բոլոր տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռներեցների համար, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների և շահումով խաղերի կազմակերպիչների:
Վարկերը նախատեսվում են ծախսերի վեց ուղղություններ ֆինանսավորելու համար: Այսպես, վարկը կարող է օգտագործվել աշխատավարձերը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարների համար, բայց առավելագույնը երեք ամսվա ընթացքում։ Նաև վարկային միջոցները կարող են օգտագործվել հումքի և սարքավորումների ներկրման/ձեռքբերման համար, միակ պայմանն այն է, որ և՛ հումքը, և՛ սարքավորումները պետք է օգտագործվեն բացառապես Հայաստանի տարածքում արտադրանք տալու համար:
Միջոցները կարող են ուղղվել նաև կոմունալ ծախսերի վճարման, ինչպես նաև սննդամթերքի և դեղորայքի ներմուծման համար՝ դրանք պարտադիր երկրում իրացնելու պայմանով: Բարսեղյանը ընդգծեց, որ վարկային միջոցներ կարող են տրամադրվել նաև այդ ոլորտներից միանգամից մի քանիսի համար:
Ծրագրի հնարավորություններից օգտվելու համար ընկերությունը պետք է համապատասխանի մի քանի չափանիշների՝ առնվազն 1 տարվա գործունեություն, հարկային և վարկային լավ պատմություն: Սա նշանակում է, որ ընկերությունը վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենա վարկերի ժամկետանց վճարներ, ինչպես նաև չմարված հարկային պարտավորություններ՝ 2019 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Ներկայացնելով միջոցառումների առաջին ծրագրի շրջանակներում պետական աջակցության ձևը՝ Բարսեղյանը նշեց, որ օգնության երեք ձև է նախատեսված՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և սուբսիդավորում: «Համաֆինանսավորման դեպքում բանկը կհաստատի վարկի գումարը, իսկ կառավարությունը կհամաֆինանսավորի 20-50% զրոյական տոկոսադրույքով, դրանով իսկ կառավարությունը նվազեցնում է վարկի ընդհանուր պարտավորության արժեքը: Վերաֆինանսավորման դեպքում բանկը ստանձնում է վարկի ամբողջ գումարի ֆինանսավորումը, իսկ կառավարությունը վերաֆինանսավորում է գումարի 50-100% -ը՝ դրանով իսկ բանկերին հնարավորություն ընձեռելով իջեցնել տոկոսադրույքը: Իսկ սուբսիդավորման դեպքում վարկերի տոկոսները մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորվում են պետության կողմից», - տեղեկացրեց նա: Վարկերը հիմնականում կտրամադրվեն ազգային արժույթով, սակայն նաև բացառություններ են նախատեսված: «Կախված վարկառության նպատակներից, միջոցները կարող են նաև արտարժույթով տրամադրվել», - տեղեկացրեց նա: Վարկի առավելագույն գումարը 500 միլիոն դրամ է, առավելագույն ժամկետը ՝ 24 ամիս: Վարկերը կտրամադրվեն միայն անկանխիկ ձևով, շեշտեց նա:
Բարսեղյանի խոսքերով՝ հակաճգնաժամային երկրորդ ծրագիրը ուղղված է գյուղատնտեսական ոլորտին: Ծրագրով նախատեսված վարկառության նպատակները կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի: Վարկ կարող է տրվել գյուղացիական տնտեսությունների հնարավորությունների զարգացման և արդիականացման, ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, խաղողի և մրգատու այգիների հիմնման, հակակարկտային ցանցերի ձեռքբերման, գյուղատնտեսական հումքի ձեռքբերման, անասնաբուծության կարիքների ֆինանսավորման, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման համար:
Միջոցառումների երկրորդ ծրագրով առաջադրված պահանջները գրեթե նույնն են, ինչ առաջին ծրագրի դեպքում՝ լավ հարկային և վարկային պատմություն: «Առնվազն 1 տարվա գործունեության պահանջը այստեղ չկա», - ասաց նա: Այս ծրագրի համար պետական աջակցության ձևերը տրամադրվում են համաֆինանսավորման և սուբսիդիաների տեսքով: Վարկերի այս տեսակը տրվում է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Վարկի առավելագույն գումարը 1,8 միլիարդ դրամ է`12-96 ամիսով: «Ժամկետները ավելի շատ կախված են վարկի նպատակից», - ասաց նա:
Ինչպես հայտնեց Բարսեղյանը, միջոցառումների երրորդ ծրագրի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտներին օգնություն է ցուցաբերվում Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով: Այս ծրագրից կարող են օգտվել վերամշակող արդյունաբերության, հանրային սննդի, լոգիստիկայի, զբոսաշրջության, ծառայությունների, առողջապահության, նախադպրոցական կրթության, սպորտի, զվարճանքի և ժամանցի, շինարարության ոլորտում աշխատող ընկերությունները։ Վարկ կարող է վերցվել աշխատավարձերի, հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարման, հումքի ձեռքբերման, կոմունալ վճարների և վարձավճարների վճարման համար: Որպեսզի վարկ տրամադրվի, տնտեսվարող սուբյեկտները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝ տարեկան շրջանառությունը պետք է լինի 24-500 միլիոն դրամ, ունենան լավ հարկային և վարկային պատմություն: Վարկերը տրամադրվում են դրամով՝ 2019 թվականի շրջանառության 10%-ի չափով, առաջին երկու տարվա համար 36 ամիս ժամկետով, զրոյական տոկոսադրույքով, երրորդ տարվա համար տոկոսադրույքները կկազմեն 12%:
Ինչպես տեղեկացրեց Բարսեղյանը, վարկի հայտը կարող է ներկայացվել բանկի առցանց հարթակի միջոցով՝ sme.ameriabank.am: «Մեր հաճախորդները, ովքեր օգտվում են ինտերնետ-բանկ համակարգից, կարող են հայտն այդպեց ներկայացնել: Կարելի է նաև դիմում ուղարկել «Ամերիաբանկի» էլեկտրոնային փոստի հասցեին», - ասաց նա՝ հավելելով, որ բոլոր երեք տարբերակները առանց բանկ այցելելու հայտ ներկայացնելու հնարավորություն են ենթադրում: Հայտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև ներկայացնել հարկային հաշվետվություններ, տեղեկանք ՊԵԿ-ից՝ հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ, հնարավոր է նաև այլ փաստաթղթեր՝ բանկի պահանջով: Բարսեղյանը շեշտեց, որ «Ամերիաբանկի» թիմը ձգտում է առավելագույնս թեթևավնել ֆինանսական գնահատման ընթացակարգը՝ օպերատիվություն ապահովելու համար: «Մեր այն հաճախորդների դեպքում, որոնք վերջին տարում դիմել են վարկ ստանալու համար, կօգտագործվի առկա ֆինանսական գնահատականը և վերլուծությունը: Դրանց բացակայության դեպքում մենք կկողմնորոշվենք հարկային հաշվետվությունների ցուցանիշների վրա: Դե, իսկ մինչև 5 միլիոն դրամ վարկերի դեպքում հնարավոր կլինի օգտվել մեր սքորինգային համակարգից », - ընդգծեց Բարսեղյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-27 13:27
голосуем, куда направить 100 млн. драмов от Америабанка Будущее Армении - это то, во что мы готовы инвестировать. С этой благородной целью Америабанк в 2025 году выделит из бюджета корпоративной социальной ответственности и благотворительности 100 млн. драмов. Однако, куда направить эти деньги - решаете именно вы.
-
2024-11-27 12:35
В то время как на Южном Кавказе, в частности, вокруг Сюника, активно продолжается игра глобальной и региональной четверки (Россия, США, Иран, Турция), другой глобальный игрок - Китай делает в этой шахматной игре свои долгосрочные ходы, способные привести к глубоким последствиям на коммуникационной карте нашего региона. К такому выводу пришел вице-председатель РПА Армен АШОТЯН, напомнив, что ранее уже анализировал влияние решения о передаче грузинского порта Анаклия в ведение китайской стороны в контексте так называемого Зангезурского коридора. По его словам, Китай своей независимой логистической игрой полностью обнажает исключительно геополитический, пантюркистский характер этого коридора.
-
2024-11-27 09:46
Годы правления Сержа Саргсяна означились активными дипломатическими усилиями Армении, насыщенными внешнеполитическими повестками, повышениям внешнего имиджа Армении и защитой различных прав наших граждан за рубежом, а чем сегодня занят внешнеполитический блок правительства Никола Пашиняна, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян, добавив: «Мир стоит на пороге исторических перемен и событий, а внешняя политика Армении либо бездействует, либо кидается туда-сюда, как мячик для пинг-понга, становясь головной болью и излишним бременем для международных отношений». Публикацию полностью приводим ниже.
-
2024-11-26 16:23
"Переведите на карту Visa и выиграйте MacBook" Ардшинбанк предлагает держателям любых своих карт поучаствовать в акции и выиграть один из семи ноутбуков MacBook Air, совершив денежные переводы за пределы Армении на любую Visa карту в другой стране.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-11-27 13:32
քվեարկում ենք, թե որ ոլորտներին ուղղել 100 մլն դրամն Ամերիաբանկից Հայաստանի ապագան այն է, ինչի մեջ պատրաստ ենք ներդրում կատարել։ Այս վեհ նպատակի համար Ամերիաբանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական ծրագրերի բյուջեից կհատկացնի 100 մլն ՀՀ դրամ։ Սակայն դուք պետք է որոշեք, թե որ ոլորտներին է ուղղվելու այդ գումարը։
-
2024-11-20 19:13
Ամերիաբանկը մասնակցելու է «EngageArmenia2024» համաժողովին, որը կայանալու է 2024թ. նոյեմբերի 23-ին Դուբայում։ Համաժողովը Սփյուռքի մեր հայրենակիցների համար նախատեսված առաջարկների դինամիկ հարթակ է, ելույթների պանելային քննարկումների և նոր կապերի հաստատման հնարավորություններով։
-
2024-10-09 13:58
Ամերիաբանկը ներկայացնում է նոր առաջարկ․ բոլոր հաճախորդները, ովքեր մինչև դեկտեմբերի 24-ն օնլայն կբացեն բրոքերային հաշիվ MyInvest-ով, կմասնակցեն 1 հատ 1,000,000 և 2 հատ 500,000 ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային պորտֆելների խաղարկությանը։
-
2024-10-03 08:52
Ամերիաբանկը Mastercard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է նոր արշավ: Մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և կատարելով վճարումներ միջազգային օնլայն հարթակներում, հաճախորդները կստանան 1% հետվճար` առավելագույնն ամսական 10.000 դրամ։ Օրինակ, hաճախորդները կարող են գնումներ կատարել Sephora.com, Shein.com, Taobao.com, Ikea.com, Amazon.com, Ipsy.com, Iherb.com, Pinduoduo.com և այլ միջազգային հարթակներից, կամ ձեռք բերել ինքնաթիռի տոմսեր, ամրագրել հյուրանոց, վճարել բաժանորդագրությունների համար ու շատ ավելին: