Последние новости

GEOPROMINING GOLD-Ը ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Shabat.am խմբագրության ռեպորտաժում Սոթք գյուղի մի քանի բնակիչներ տարբեր կարծիքներ և պնդումներ ներկայացրեցին Սոթքի հանքի շահագործման բնապահպանական հետևանքների կապակցությամբ։ Պետք է նշել, որ այդ կարծիքները չեն ամրագրվել ոչ փաստերով, ոչ էլ փորձագիտական եզրակացություններով։

Նյութի կանխակալ վերաբերմունքը նկատելի էր մի ամբողջ տեղեկատվական տարափի մատուցմամբ, որը չի հաստատվել ոչ փաստերով, ոչ բնապահպանական կամ առողջապահական ոլորտի փորձագետների կողմից։

Ըստ էության ռեպորտաժի այդպիսի անբովանդակությունը կարող է միայն մեկ նպատակ հետապնդել՝ տարածել խուճապային տրամադրություններ տեղի բնակչության շրջանում, ինչպես նաև վնաս հասցնել Ընկերության հեղինակությանը, որը 13 տարի շարունակ բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները։

Անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ազդակիր համայնքներում /Գեղարքունիքի և Արարատի մարզերում /, ՀՀ օրենսդրության շրջանակում, ամենամսյա կարգով պատվիրում է օդի, ջրի և հողի մշտադիտարկումներ /մոնիտորինգներ/, որոնք իրականացվում են համապատասխան հավատարմագրված ընկերությունների կողմից։

Ամենամսյա մշտադիտարկումների բոլոր արդյունքները ուշադրության կենտրոնում են և հրապարակվում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։ Ավելին, ընթացիկ տարվանից Ընկերությունը նախաձեռնում է լայնամասշտաբ մշտադիտարկումների իրականացում ազդակիր համայնքներում, որի ընթացքում մշտադիտարկման կետերը կընտրվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ ի դեմս տեղի բնակչության ներկայացուցիչների։

Անհրաժեշտ է նշել նաև, որ 2019թ-ին Գեղամասար համայնքի Սոթք գյուղի բնակիչների պահանջով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը՝ Սոթք գյուղի խմելու ջրի որակի ստուգման պայմանագիր է կնքել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:

Ընկերությունը նաև հայտարարում է, որ 2018-2019 թվականներից սկսած համագործակցում է արտոնագրված բժշկական հաստատությունների հետ՝ ազդակիր համայնքների բնակիչների համար անվճար բժշկական հետազոտություններ կատարելու համար։

Անցկացված հետազոտությունների արդյունքներով, բժշկական հաստատությունները ներկայացրել են եզրակացություններ այն մասին, որ հայտնաբերված հիվանդությունները ոչ մի կերպ կապված չեն ընկերության ակտիվների գործունեության հետ։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագրգռված է լրատվամիջոցներում իր գործունեության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման և տարածման հարցում և ամեն կերպ խրախուսում է այդպիսի նախաձեռնությունները։ Միևնույն ժամանակ, Ընկերությունը չի պատրաստվում անտեսել կողմնակալ և սուբյեկտիվ ռեպորտաժները, որոնք խեղաթյուրում են Ընկերության գործունեության իրական պատկերը։

Ի պատասխան Shabat.am խմբագրության՝ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությանը պատկանող Սոթքի հանքի շահագործման վերաբերյալ տեսառեպորտաժի՝ Ընկերությունը հայտարարում է, որ ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի Հանրապետության հանդեպ պայմանագրով և իրավական ակտերով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև օգտվում է իրեն՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված իրավունքներից, որոնք են տնտեսական գործունեության ազատությունը և պատվի ու արժանապատվության պաշտպանությունը, այդ թվում և դատական կարգով։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Татевик АЙРАПЕТЯН: ЦЕЛЬ ПАШИНЯНА – УБЕДИТЬ АРМЯНСКУЮ ОБЩЕСТВЕННОСТЬ, ЧТО НУЖНО СДАТЬСЯ НА ВОЛЮ И МИЛОСТЬ СОСЕДНЕГО ДИКТАТОРСКОГО РЕЖИМА
    2025-07-05 10:14

    В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.

  • ЗАТУЛИН: ЗАДЕРЖАНИЕ РОССИЯН В БАКУ – ПОПЫТКА САМОУТВЕРДИТЬСЯ ЗА СЧЁТ РОССИИ
    2025-07-04 14:32

    Кризис в отношениях между Россией и Азербайджаном продолжает нарастать. Поводом для новой волны напряжённости стало задержание в Баку российских журналистов, представляющих агентство «Sputnik Азербайджан», - пишет в своем телеграм-канале первый заместитель председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин

  • CSI: МАКРОН ЗАЯВИЛ О ПОДДЕРЖКЕ ФРАНЦИЕЙ ДАВЛЕНИЯ НА АРМЯНСКУЮ АПОСТОЛЬСКУЮ ЦЕРКОВЬ
    2025-07-04 09:22

    Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию ​​и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».

  • АРДШИНБАНК ПОДВЁЛ ИТОГИ РОЗЫГРЫША ДЛЯ ДЕРЖАТЕЛЕЙ КАРТ MASTERCARD BUSINESS
    2025-07-03 14:57

    16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ․ ՄԵՆՔ ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
    2023-12-19 11:42

    Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։  

  • ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր 70-ԱՄՅԱԿԸ
    2023-07-14 19:03

    ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։

  • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ
    2022-12-23 15:56

    2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։

  • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴԸ ԵՐևԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
    2022-12-20 15:48

    Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ: