Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՄՈՏԵՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏԸ»
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարծես թե շտկվում է: Այստեղ անսպասելի ոչինչ չկա։ Բոլոր համաճարակներն էլ վաղ թե ուշ անցնում են, հավերժական չեն։ Եթե հաշվի առնենք, որ կորոնավիրուսը Հայաստանում մոլեգնում է, ըստ պաշտոնական տվյալների, մարտ ամսից, ապա արդեն ժամանակն է, որ կովիդը նամուսով հեռանա։
Բայց եթե կորոնավիրուսի առումով երեվում է լույսը թունելի վերջում, ապա այլ գործընթացների մասին նույնը ասել հնարավոր չէ: Հանրապետությունը տենդագին ցնցվում է մերթ այստեղ, մերթ այնտեղ առաջացող խնդիրներից, ընդ որում քաղաքական տարբեր խմբերի փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտը ոչ մի կերպ չի թուլանում. ավելին, սնուցվում է քաղաքական նոր էլիտայի ագրեսիվ արտահայտություններով ու քայլերով։ Եվ անհասկանալի է, թե վերջ ունենալո՞ւ է արդյոք այդ գործընթացը, թե՞ վերջն ավելի շուտ է գալու։ Ներող անորակ բառախաղի և հոռետեսթյան համար։ Վերջերս իր հոռետեսությամբ Facebook-ում կիսվեց նաև Բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ-ի հայտնի թիմի անդամ Արմեն Գրիգորյանը։ Այնպես որ եթե նույնիսկ ուրախներին ու հնարամիտներին է դավաճանում լավատեսությունը, ապա մեզ առավելևս ներելի է։
Իր գրառման մեջ Արմեն Գրիգորյանը զուգահեռներ է անցկացնում Հայաստանում ներկայումս տեղի ունեցող ամենի և այն իրավիճակի միջև, որը հանգեցրեց Հայաստանի Առաջին Հանրապետության կործանմանը 1920 թվականին։ Նա նշում է, որ այն ժամանակ, ինչպեսև հիմա, երկրում կար թույլ, ապաշնորհ, շատախոս ու ապիկար իշխանություն, Իսկ Թուրքիան, ինչպեսև այսօր, երազում էր Մեծ Թուրանի մասին։ Իսկ Սարդարապատի ճակատամարտում մեզ հաջողվեց հաղթել, մեծամասամբ ցարական բանակի հայազգի սպաների և գեներալների շնորհիվ։ Ճիշտ է, նկատում է Գրիգորյանը, հիմա մենք շատ ավելի լավ ենք պատրաստված։
Իհարկե՝ շատ ավելի լավ։ Առաջին Հանրապետությունը ստեղծվեց Ցեղասպանությունից հետո, ոչնչից։ Մերը, ժամանակակիցը՝ Խորհրդային Հայաստանի հիմքի վրա, այն տարիներին ստեղծված արդյունաբերական, մտավոր, մշակութային, մարզական ներուժի, որով հպարտանում ենք առ այսօր: Այդ ամենից շատ բան, իհարկե, կորցրեցինք խառնակ 90-ականներին, բայց այնուամենայնիվ՝ ոչ ամբողջությամբ…
Դե, և իհարկե՝ բանակը։ Բանակ, որը ստեղծվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մղված մարտերում, որի կայացման գործում իրենց ավանդն են ներդրել ինչպես Խորհրդային բանակի սպաներն ու գեներալները, այնպես էլ 90-ականների և 2000-ականների Հայաստանի ու Արցախի առաջնորդները։ Բանակ, որը ստեղծվել է հերոսների շնորհիվ, որոնցից շատերը հեռացան կյանքից, և ի հեճուկս դասալիքների, որոնց զգալի մասն այսօր իշխանության լծակներ ունի և թելադրում է անցյալի հանդեպ ատելության հենց այն օրակարգը, որը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի և Արցախի համար, քան հնարավոր ու անհնար բոլոր համաճարակները՝ միասին վերցրած։
Իսկ տեղի ունեցավ դա, մեկ անգամ եվս արձանագրենք, տեղական և օտարերկրյա տարբեր քաղաքական ու մերձքաղաքական հոսանքների համատեղ ջանքերի և բազմաթիվ գործոնների համընկնման արդյունքում, ինչի «շնորհիվ» 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական էլիտաների փոփոխություն։ Ավա՜ղ, նոր էլիտայի հիմնական տարբերիչ հատկանիշներն են դիլետանտիզմը, ցինիզմն ու դեմագոգիան։
Բայց վերադառնանք Արմեն Գրիգորյանին և մեջբերենք Բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ-ի նշանավոր թիմի անսասան լավատեսին. «Լավագույն բանը, որ տեղի է ունեցել մեզ հետ վերջին 30 տարիներին, դա մեր բանակն է։ Վատթարագույնը, որ կարող է տեղի ունենալ մեզ հետ, բութ խաղաղասիրությունն է և մեր բնական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ պառակտվելու փորձերը»։ Եվ այնուհետ. «Տրամաբանությունն ու ներզգացողությունը հուշում են, որ մոտենում է պատմության հերթական շրջադարձային կետը։ Այդ կետում է որոշվելու, թե ժողովուրդներից որը և ինչպես է շարունակելու ապրել, իսկ որը արժանի չէ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 08:58
Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …
-
2025-07-29 10:40
Хокку Жаркий вечер. О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.
-
2025-07-29 09:39
Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…
-
2025-07-29 09:27
Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности. О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
2022-04-02 08:48
Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ: