Последние новости

ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ ԴԱՏԱՐԱՆ ՈՒ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ. ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ԴԻՄԱՑ

Օրենսդրական փոփոխությունների նպատակը ոչ թե նոր մեխանիզմներ ստեղծելն է, այլ ավելի շուտ սեփական մարդկանց նշանակելը՝ գրեթե կրկնակի բարձր աշխատավարձով. դե, և ընդհանրապես այդ «բարեփոխումը» բավական կասկածելի է և ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս: Այսպիսի բացասական կարծիքի են փորձագետները Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Դատական օրենսգրքում կատարվելիք օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնցով նախատեսվում է Հայաստանում ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ:

Քաղաքական քմահաճույք

Ըստ օրինագծի, Հակակոռուպցիոն դատարանն ու Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննելու են կոռուպցիոն բնույթի քրեական գործեր, ինչպես նաև «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված գործեր:

Հակակոռուպցիոն դատարանի կազմում կընդգրկվեն առնվազն 25 դատավորներ, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի գործեր, իսկ 5-ը մասնագիտացված կզբաղվեն ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործերի քննությամբ: Հակակոռուպցիոն Վերաքննիչ դատարանի կազմում կլինեն առնվազն 10 դատավորներ, որոնցից 6-ը կզբաղվեն կոռուպցիոն բնույթի գործերով, 4-ը ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով:

Առաջին հերթին մտավախություն է առաջացնում այն հարցը, թե ինչպե՞ս են տարբերակվելու գործերը. ինչ է, ըստ վերնագրի՞։ Չէ՞ որ կան բազմաթիվ հանցագործություններ, որոնք ակնհայտ կոռուպցիոն չեն, բայց իրենց ենթատեքստում կարող են պարունակել կոռուպցիոն հատկանիշներ։ Ակնհայտ է, որ մերօրյա բարեփոխիչներին հետաքրքրում են ոչ այնքան կոռուպցիոն բնույթի գործերը (դրանք այսօր էլ բավական հաջող քննվում են քրեական դատարանների կողմից), որքան այն գույքի բռնագանձումը, որոնց սեփականատերերը չեն կարող ապացուցել դրա ծագման օրինականությունը։ Այլ կերպ ասած, այստեղ ակնհայտ է քաղաքական ենթատեքստը։ Պատվերը, քմահաճույքը, ինչպես կամենաք... բայց որը շատ թանկ կնստի ժողովրդի, հարկատուների վրա։

Աֆղանստանի, Նեպալի, Քենիայի հետ նույն շարքում…

Խոստովանենք, խորշանք է առաջացնում նաև այն երկրների ցանկը, որտեղ այսօր գործում են հակակոռուպցիոն դատարաններ և որոնց շարքում կարող է հայտնվել Հայաստանը։

Այդ ցուցակը զգաստացնում է. Աֆղանստան, Բանգլադեշ, Բոտսվանա, Բուրունդի, Բուլղարիա, Կամերուն, Քենիա, Մադագասկար, Նեպալ, Շրի Լանկա, Պակիստան, Պաղեստին, Սենեգալ, Խորվաթիա, Ուգանդա, Ուկրաինա, Տանզանիա…

Մի անգամ մեզ արդեն դրել են այդ շարքում. անցած տարվա մայիսին, երբ մեզ մոտ էր եկել Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարանզան, որն օգնում է անցումային արդարադատության քաղաքականություն մշակել Նեպալում, Ինդոնեզիայում, Իրաքում, Պաղեստինում, Լիբերիայում, Գանայում, Քենիայում, որի պատկերացումներով՝ Հայաստանում տասը տարի շարունակ եղել է համատարած կոռուպցիա և մարդու իրավունքների մշտական խախտումներ... Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա դրան դեմ արտահայտվող փորձագետները նշել են. նման մեխանիզմներ ստեղծվում են այն երկրներում, որտեղ հասարակության իրավագիտակցությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա և բացակայում է վստահությունը պետական կառույցների նկատմամբ։

Այդ ինչո՞ւ հատուկ կարգավիճակ

Ինչո՞ւ է մեր Արդարադատության նախարարությունը որոշել, թե Հակակոռուպցիոն դատարանին անհրաժեշտ է հատկացնել առանձնահատուկ ուշադրություն, տալ ինչ-որ հատուկ կարգավիճակ։

Ելնելով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բարդությունից և հասարակական վտանգի բարձր աստիճանից, ասված է փաստաթղթի հիմնավորման մեջ: Հետաքրքիր է, իսկ, օրինակ, «Սասնա ծռեր» զինված խմբի գործը, որի անդամները մինչ օրս մերթընդմերթ սպառնում են «հեղափոխություն անել», ներկայացնո՞ւմ է արդյոք բարձր աստիճանի վտանգ, թե՞ դա նույնպես, ինչպես այսօր արդեն շատ բաներ, կախված է քաղաքական նպատակահարմարությունից։ Թեպետ, սա հռետորական հարց է։

Իսկ ինչո՞ւ պիտի, ասացեք խնդրեմ, հակակոռուպցիոն դատարանները, ինչպես նշված է հիմնավորման մեջ, «օգտվեն մարդկային, վարչական և նյութական բավարար ռեսուրսներից, ինչը կհանգեցնի գործերի առավել որակյալ, բազմակողմանի և արդյունավետ լուծմանը»։ «Բավարար» ասվածը, նկատեք, համաձայն օրինագծի, նշանակում է բազմապատիկ ավելի շատ միջոցներ։ Ինչ է, մյուս դատարանները (Ընդհանուր իրավասության, Վարչական, Սահմանադրական), գործերի որակյալ ու արդյունավետ լուծման կարիք չունե՞ն։

Մեկ Քր.օր. և մեկ ՔԴՕ բոլորի համար

Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծման օգտին Արդարադատության նախարարության ներկայացրած երեք փաստարկները՝ արդյունավետություն, ամբողջականություն և մասնագիտացում, պարզապես չեն դիմանում քննադատության։ Իբր, մասնագիտացված դատարանները բարձրացնում են գործերի քննության արդյունավետությունը, ձևավորում դատական պրակտիկա, քանի որ տարբեր ֆինանսական մեքենայություններն ու սխեմաները շատ ավելի բարդ են դատավորների համար, քան սովորական քրեական գործերը:

Ասացեք, մի՞թե հնարավոր է այդ աստիճան պրիմիտիվ կերպով փորձել հիմնավորել իշխանության քմահաճույքը կատարող, գրպանի դատարան ստեղծելու բուռն ցանկությունը։ Պարզվում է՝ հնարավոր է։ Պողոսները, հատկապես նրանք, ովքեր «ծարավի են արյան» և սպասում են, թե երբ է վերջապես իշխանությունը կատարելու ունևորներից խլելու և բաժանելու խոստումը, այդ փաստարկը կընդունեն մեծագույն հաճույքով։ Ոմանք դեռ չեն կռահում, որ խլելը՝ խլելու են և բաժանելու, միայն թե ոչ պողոսների միջև... Դա կասկածից վեր է, մանավանդ որ ո՛չ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, ո՛չ էլ որևէ ենթաօրենսդրական ակտեր չեն նախորոշում բռնագանձված գույքի հետագա ճակատագիրը։

Ինչ վերաբերում է դատական պրակտիկայի ձևավորմանը, գործերի բարդությանը և Արդարադատության նախարարության մյուս «փաստարկներին», ապա ամոթ չլինի հարցնել. իսկ ինչ է, «հակակոռուպցիոն» դատավորներն առաջնորդվելու են ինչ-որ առանձին դատավարական օրենսգրքով կամ այլ Քրեական օրենսգրքո՞վ։ Ըստ Արդարադատության նախարարության նույն այդ տրամաբանության, գուցե պետք է ստեղծել սպանությունները, գողությունները, մեքենայություններն ու այլ հանցատեսակները քննող առանձին մասնագիտացված դատարաննե՞ր։

Կրկին ամեն ինչ բարդում են ժողովրդի վրա

Ջանալով հիմնավորել մասնագիտացված դատարան ստեղծելու անհրաժեշտությունը, Արդարադատության նախարարությունը նշում է, թե այդ դատարանները կարդարացնեն որակյալ արդարադատության վերաբերյալ հանրության ակնկալիքները:

Այստեղ կա իր անորոշության, մշուշոտության տեսանկյունից կասկածելի միանգամից երկու ձևակերպում. «հանրային ակնկալիքներ» և «որակյալ արդարադատություն»: Արդարադատության նախարարությունում մոռանում են, որ ցանկացած գործ ունի երկու կողմ, և յուրաքանչյուրի հետևում կանգնած է նույն այդ որակյալ արդարադատությունն ակնկալող հանրությունը։ Եվ դատավարության կողմերից մեկը, որպես կանոն, մնում է չբավարարված... Չենք խոսում արդեն այն մասին, որ «հանրության ակնկալիքներ» ձևակերպմանը կարելի է հարմարեցնել ինչ ասես. նույնիսկ ՊՊԾ գունդը զավթած ու երեք ոստիկան սպանած սասնածռերականների համաներում, որոնք հոդվածի խստությամբ ոչ մի կերպ չեն ընկնում դրա տակ…

Աշխատավարձ, թե՞ պատվերավճար

Թե ինչու պիտի «հակակոռուպցիոն» դատավորները առանձին տեղ զբաղեցնեն հայրենի դատական համակարգում, բացարձակապես անհասկանալի է։

Նրանց նկատմամբ իշխանության այդչափ առանձնահատուկ վերաբերմունքն առավելևս անհասկանալի է, երբ տեսնում ես, որ քրեական իրավունքում մասնագիտացած դատավորները քննում են տարեկան մինչև ութ տասնյակ գործ։ Ինչ վերաբերում է քաղաքացիական հայցերին, ապա դրանց թիվը 2019 թվականին հասել է 123183-ի։ Որոնցից 46518-ը՝ Երևանում, այսինքն դատավորներից յուրաքանչյուրը 2019 թվականին քննել է 1162 գործ։

Ընդ որում «հակակոռուպցիոն» դատավորների ծանրաբեռնվածությունը, եթե ելնենք վիճակագրությունից (անցած տարվա մայիսի վերջի դրությամբ՝ կոռուպցիոն բնույթի ընդամենը 110 քրեական գործ 237 անձանց նկատմամբ), կկազմի տարեկան ընդամենը 4-5 գործ: Սակայն վերջիններիս Արդարադատության նախարարությունը «որպես գործունեության երաշխիք» առաջարկում է հատկացնել «այլ դատավորների համեմատ ավելի բարձր աշխատավարձ»։ Հետաքրքիր է, այդ ինչո՞ւ։ Ի՞նչ նկատառումով: Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Օրինակ, ՍԴ դատավորներին առաջարկվող օրինականացված կաշառքը՝ ցմահ բարձր կենսաթոշակի տեսքով, միայն թե նրանք հրաժարական տային։ Կամ 30 մլն դրամի չափով ահռելի պատվերավճարը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներից յուրաքանչյուրին, որպեսզի նրանք այսօր կոկորդ պատռեն երկրորդ նախագահի գործով դատավարության ժամանակ, թեև ներկայումս ընթացող դատի հետ նրանք ոչ մի կապ չունեն։

Ուրեմն ինչո՞ւ պիտի դատավորները, որոնք քննելու են տարեկան առավելագույնը մեկ տասնյակ գործ, ստանան մեր չափանիշներով վիթխարի աշխատավարձեր. ի դեպ, հավասարեցված պետության երկրորդ դեմքի՝ ԱԺ նախագահի աշխատավարձին։ Աշխատավարձեր, որոնք գրեթե կրկնակի գերազանցում են առաջին ատյանի, վարչական դատարանի մինչև կոկորդը ծանրաբեռնված դատավորների աշխատավարձը։ Ասենք, «հակակոռուպցիոն» դատավորների աշխատավարձերը զգալիորեն բարձր են բոլոր դատարանների՝ Վերաքննիչի և Վճռաբեկի, Սահմանադրականի դատավորների աշխատավարձերից։ Իսկ թե ինչու է հակակոռուպցիոն դատավորի օգնականի դրույքը գրեթե կրկնակի ավելի բարձր, օրինակ, ՍԴ դատավորի օգնականի աշխատավարձից, հայտնի է միայն օրինագծի հեղինակին. կառավարությանը՝ ի դեմս Արդարադատության նախարարության։

Գուցե նրա համար, որ «հակակոռուպցիոն» դատավորները հլու-հնազանդ ընդունե՞ն ներկայիս իշխանություններին անհրաժեշտ որոշումները գույքի բռնագանձման վերաբերյալ, որի ծագման օրինականությունը դրա սեփականատերը չի կարողանա ապացուցել։ Համաձայն այն օրենքի, որը, ի դեպ, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի գնահատմամբ, ոչ միայն անարդյունավետ , այլև կասկածելի է անմեղության կանխավարկածի տեսանկյունից, քանի որ չկա այնպիսի իրավական ակտ, որը կպարտավորեցնի գույքատիրոջը ունենալ և այդքան ժամանակ պահել այն ապացույցները, որ տվյալ գույքը ձեռք է բերվել բարեխիղճ ճանապարհով:

Ի դեպ, հնազանդ դատավորների և պահանջվող որոշումների մասին։ Այս առումով անչափ ուշագրավ է «հակակոռուպցիոն» դատավորների ընտրության կարգը, որն օրինագծով պարտադրվում է Բարձրագույն դատական խորհրդին. թեկնածուների ցուցակը կազմելու գործընթացում պետք է ներգրավվեն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող երեք փորձագետներ, որոնց կարծիքները քվեարկության ժամանակ պիտի հաշվի առնի ԲԴԽ-ն։

Մեծ ճոխություն՝ փոքրիկ Հայաստանի համար

Դե, և վերջում՝ այդ հակակոռուպցիոն «նորամուծությամբ» պայմանավորված ծախսերի մասին։ Դա ընդհանրապես մի առանձին երգ է։

2021-2023 թթ. աշխատավարձերի, կոմունալ, գրասենյակային և այլ ծախսերի ընդհանուր գումարը կկազմի 3 մլրդ 339 մլն 530 հազար դրամ: Նախնական հաշվարկներով՝ շենքի ծախսերը կարժենան 2 մլրդ 800 մլն դրամ, տեխնիկական հագեցվածությունը՝ 198 մլն դրամ, ևս 21 մլն կպահանջվի 2021-2023 թվականներին այդ դատարանները տրանսպորտով ապահովելու համար։ Գրեթե 6,5 մլրդ. և դա՝ ներկայիս մի կերպ կարկատած բյուջեի և շունչը փչող տնտեսության պայմաններո՛ւմ։ Համաձայնեք, փոքրիկ Հայաստանի համար դա չափազանց մեծ ճոխություն է, մանավանդ որ դեռ հայտնի չէ, թե որքանով դրանք կծառայեն իրենց նպատակին։

Առավելևս եթե նկատի առնենք, որ Քր.օր.-ն ու ՔԴՕ-ն և առկա բոլոր մեխանիզմները լիովին թույլ են տալիս հաջողությամբ պայքարել կոռուպցիայի դեմ. ինչպես ասում են, միայն թե ցանկություն լինի։ Բայց ինչե՜ր ասես, որ չես անի սեփական դատարան ունենալու քմահաճույքդ բավարարելու համար (մանավանդ հարկատուների գրպանի հաշվին), որը պատրաստ կլինի հարկ եղած դեպքում խլել ունեցվածքն ումից որ պետք է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Володя ОВАННИСЯН: В ПРАГЕ РЕСПУБЛИКА АРМЕНИЯ ОКОНЧАТЕЛЬНО ПОТЕРЯЕТ СВОИ ГРАНИЦЫ И СУВЕРЕНИТЕТ
      2022-10-06 15:27
      1132

      «Вчерашним своим выступлением в НС Пашинян осознанно убил последние зародыши общественного сознания в РА. И если после этого народ смолчал, значит, у нас нет народа, следует констатировать, что нам надо снова сформировать народ, если… такая возможность представится», - заявил в клубе «Зеркало» полковник запаса, кандидат исторических наук Володя Ованнисян, отметив, что на самом деле ситуация намного ужаснее, чем можно представить.

    • МЕДЛИТЬ НЕЛЬЗЯ – ВРЕМЯ РАБОТАЕТ ПРОТИВ НАС
      2022-10-04 08:19
      1976

      Тер-Петросян нашел удобный повод «слинять» «Почему кажется, что «болезненное решение» лишь то, в результате чего произойдет только что-то плохое, нет, рождение ребенка – болезненный процесс, но в результате этого происходит рождение»,- заявил в ходе недавней пресс-конференции Никол Пашинян, отвечая на вопрос о превалирующем сегодня у жителей страны чувстве неопределенности и на просьбу коротко сформулировать, что ожидает граждан РА и Арцаха.

    • КОГДА ДЕНЬГИ ВМЕСТО УКРЕПРАБОТ ИДУТ НА ПРЕМИИ
      2022-09-21 09:32
      1731

      Почему власть упорно не желает называть вещи своими именами? Например, что неделю назад Азербайджан вновь развязал широкомасштабную войну, атаковав по всей протяженности юго-восточной границы Республики Армения? Почему представители власти называют это как угодно – эскалацией, агрессией, пограничным инцидентом, - но только не войной? Этими вопросами сегодня задаются общественность, эксперты, политики. Ответ ясен: чтобы не признать, что власть провалилась практически по всем направлениям – от пресловутой повестки «эпохи мира» до восстановления армии, обустройства и укрепления увеличившейся после 44-дневной войны в разы протяженности границы с вражеским государством.

    • ТУРЕЦКОЕ ЛИЦО ВЛАСТИ
      2022-09-14 11:04
      1256

      Призыв гэдэшников сплотиться вокруг государственности Армении, озвученный в принятом ими вчера «Заявлении НС РА о вооруженном нападении Азербайджана», звучит, согласитесь, скорее как издевательство над политсилами, над народом, который два года назад, безоговорочно поверив в лозунг «Победим», уже сплачивался вокруг власти, 44 дня обманывавшей общественность и приведшей к капитуляции за спиной того же народа. Из уст представителей власти такой призыв выглядит как оксюморон, ибо правящая в Армении сила и государственность, как показали последние 4 года, вещи ну никак не совместимые. Сколько бы рюкзаки и их лидер ни повторяли, что у них, мол, есть воля к защите государственности, суверенитета, независимости страны…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ