Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ․ ՍԴ-Ի ՈՐԵՎԷ ԿԱԶՄ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ «ԽԺՌԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հատուկ կարծիք է հայտնել, որը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում: