Последние новости

Տնտեսություն

Կառլեն ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿԱԶԴԵՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

2022-03-12 09:48
1820

Ռուսաստանում տնտեսական խնդիրներն ու գործազրկության աճը բացասաբար արձագանք են ունենալու նաև Հայաստանի սոցիալ–տնտեսական վիճակի վրա։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման կանխատեսում արեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը` խոսելով Հայաստանի տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին։

  • Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ԻՆՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԵՐ ՊԵՏՔ Է ՔԱՂԵԼ ԷՍ ՃԳՆԱՃԱՄԻՑ

    2022-03-10 09:52
    1647

    Ինչ տնտեսական դասեր պետք է քաղել էս ճգնաճամից.

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵԼ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ

    2022-03-08 19:54
    1359

    Հայաստանում հացահատիկի (հացահատիկ, ալյուր, սերմացու, անասնակեր, այլ տեսակներ, այդ թվում պահուստ) տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը՝ շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը:

  • Դանիել ՇՏԵԼՏԵՐ․ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐ ԳՆԱՃ ԵՎ ՆՈՐ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ» ԱՌԱՋԱՑՆԵԼ ԵՄ-ՈՒՄ

    2022-03-07 16:03
    1611

    Պատժամիջոցները և ուկրաինական պատերազմը կարող են երկնիշ գնաճ առաջացնել ԵՄ-ում և պարենամթերքի պակաս ձևավորել Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում։ Գերմանական Focus պարբերականին տված հարցազրույցում ասել է մակրոէկոնոմիկայի շուրջ բանավիճային համաժողովների կազմակերպիչ, բիզնես-խորհրդատու, աշխարհի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի՝ Boston Consulting Group-ի նախկին տնօրեն Դանիել Շտելտերը։

  • ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՌԴ-ԻՑ ԲԻԶՆԵՍՆ «ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ» Է ՀԱՅԱՍՏԱ՞Ն

    2022-03-06 12:06
    1551

    Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հատուկ գործողության ֆոնին Հայաստանում աճում է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից անշարժ գույքի վարձակալության պահանջարկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատեր Վիգեն Չատինյանը նշեց, որ ՌԴ–ից առքուվաճառքի պահանջարկ չկա, իսկ վարձակալության առումով դիմելիությունը բավականին բարձր է։

  • «Ժողովուրդ». ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉՈՒՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2022-03-04 11:53
    1264

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են ապահովել տնտեսությանը:

  • ԱՆՆԱԽԱԴԵՊ ՌԻՍԿԻ ԳՈՏՈՒՄ

    2022-03-03 17:24
    1623

    Փետրվարի վերջին Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ իր հերթական զեկույցը, որը բնութագրում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ընթացիկ տարվա առաջին ամսում: Բառացիորեն բոլոր հիմնական բնութագրիչներով այս տարվա հունվարին աճ է գրանցվել նախորդ տարվա հունվարի համեմատ։ Ինքնագովազդի վրա սևեռված կառավարությունը, բնականաբար, հուսադրող միտումներ նշմարեց դրանում, թեև իրականում, եթե հաշվի առնենք գների տոտալ աճի ազդեցության գործոնը, ցանկացած լավատեսություն այս հարցում պետք է ցրվի վաղորդյան մշուշի պես։ Բայց հիմա խոսքն այդ մասին չէ։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԸՍՏ «GLOBAL FINANCE» ԱՄՍԱԳՐԻ

    2022-03-02 16:24
    1918

    «Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։

  • ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՀՀ

    2022-03-02 11:48
    1278

    Ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված հարյուրավոր ռուսական ընկերություններ արդեն դիմել են Հայաստան տեղափոխվելու համար։ Դրանցից մոտ մեկ տասնյակն արդեն Հայաստանում է, ևս մի քանի ընկերություններ ճանապարհին են։ Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

  • ԻՆՉՊԵՍ ԿԱԶԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ SWIFT-ԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՋԱՏՈՒՄԸ

    2022-02-28 10:35
    1304

    Համաշխարհային միջբանկային SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումը Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հնարավոր ազդեցությունները Հայաստանի վրա, ասաց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։