ՄԵԾ ՈՂՋՈՒՅՆ ԱՊԻԿԱՐՆԵՐԻՑ ՏԿԱՐՆԵՐԻՆ
ՀՀ ֆինանսների ժուլիկավուն նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով գալիք տարվա պետբյուջեն, գրեթե արցունքն աչքերին պատմում էր, թե բացի անվտանգության (պաշտպանություն և ռազմարդյունաբերական համալիր) և կրթության (դպրոցաշինություն) ոլորտներից, մնացած բոլոր ծախսերին կառավարությունը մոտեցել է խնայողաբար, հարկադրված շոշափելով նաև ամենամեծ սրբությունը՝ սեփական աշխատավարձերը։ Դե, նախ՝ սա հերթական սուտն է, քանի որ 2025 թվականին նախատեսվում է ոստիկանության և պետպահպանության ծախսերի զգալի ավելացում, և երկրորդ՝ «սեփական» աշխատավարձերի կրճատումը կվերաբերի միայն մարզպետարանների որոշ աշխատակիցների։ Ոչ ավելին…