Последние новости

Տնտեսություն

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2023 Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԸՍՏ EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ

2023-07-14 16:06
1493

Արդշինբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2023 թ. Գերազանցության մրցանակին՝ որպես «Լավագույն բանկը Հայաստանում»: Այս ճանաչումը վերահաստատում է Արդշինբանկի բացառիկ արդյունքները, նորարարական մոտեցումը և բանկային ոլորտում դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար բանկ և ֆինանսաբանկային ծառայությունների խոշորագույն մատակարար: Euromoney-ի ամենամյա մրցանակները տրվում են բանկային ոլորտում բարձր արդյունավետության և նորարարության համար՝ պարգևատրելով այն բանկերին, որոնք ցուցաբերում են զգալի աճ, հաճախորդամետություն և ունեն ռազմավարական տեսլական: