Последние новости

Տնտեսություն

EUROMONEY-Ն ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿ Է ՇՆՈՐՀԵԼ

2024-07-25 18:30
2508

Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «Գերազանցության մրցանակ»՝ որպես 2024 թ. լավագույն բանկը Հայաստանում։ 2011թ․ ի վեր Ամերիաբանկը 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՐԴԵՆ 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ SEASIDE STARTUP SUMMIT 2024-Ի STRONG PARTNER-Ն Է

    2024-07-23 14:52
    2690

    Արդշինբանկը նորից Seaside Startup Summit ճամբարային բիզնես ֆորումի կողքին է` որպես Strong Partner: Այս տարի այն անց է կացվում հուլիսի 21-ից 27-ը: Ֆորումի նպատակը ձեռներեցներին, ներդրողներին և սկսնակ գործարարներին մեկ վայրում միավորելն է՝ մեր տարածաշրջանի համար ստեղծելով արդյունավետ բիզնես միջավայր, աջակցելով տեղական ստարտափների զարգացմանը և ապահովելով կայուն համագործակցություն էկոհամակարգի մասնակիցների միջև: Ֆորումը նախատեսում է մրցանակային ֆոնդ, կրթական ծրագրեր, պանելային քննարկումներ և այլն: Համաձայն ձևավորված ավանդույթի՝ ֆորումին կմասնակցեն անկախ ներդրողներ և վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։

  • ՎԶԵԲ-Ն ՈՒ ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՅՈՒՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ

    2024-07-22 18:55
    1820

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առևտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին և առայժմ միակ նման համաձայնագիրն է։ Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առևտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին և առաջարկելու կայուն և տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։

  • ՀԱՐԿԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՆՈԽԱԶՆԵՐ ԳՏԱՆ, կամ՝ ԿԱՂԼԻԿ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ

    2024-07-18 08:49
    1750

    Փաշինյանի կառավարությունը, որը սովոր չէ իրեն՝ սիրելիին որևէ բանից զրկել, ֆինանսական միջոցների սուր պակասի է բախվել։ Արդեն չեն օգնում ո՛չ անմտորեն պոկած վիթխարի վարկերը, ո՛չ էլ լիմոնի պես քամած քաղաքացիների ու բիզնեսի վճարած հարկերը… ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առերևույթ առույգ տեսքով զեկուցում է, որ այս տարվա 1-ին կիսամյակում պետական բյուջեում հավաքվել է 7.6% -ով ավելի շատ հարկեր և տուրքեր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Իսկ այնուհետ, պատկերավոր ասած՝ «մանր տառատեսակով», համեստորեն հավելում է, որ դա գրեթե 9 տոկոսով պակաս է նախատեսված ցուցանիշից։ Դրամական արտահայտությամբ դա, ըստ որոշ տեղեկությունների, ավելի քան 100 մլրդ դրամի պակասուրդ է։

  • Աշոտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԾԻՐԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏՆ ԵՆ

    2024-07-17 11:18
    1341

    Արտահանված ծիրանի ծավալների վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալները ՀՀ կառավարության հերթական սուտն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հայտարարություն է արել գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

  • ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՆԹԱՇՅԱՆՑ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ GLOBAL BUSINESS FORUM-Ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-07-11 18:41
    1850

    Հուլիսի 1-ից 7-ը անց է կացվել աշխարհի ամենամեծ հայկանան բիզնես ցանցի՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի, ամենամյա Global Business Forum-ը։ Այս տարի ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են եկել բիզնես-ակումբի՝ աշխարհի 17 քաղաքաներում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչներն, ինչպես նաև մոտ 150 այլազգի գործարարներ։ Ֆորումին հրավիրված են եղել նաև մոտ 400 ոչ ակումբական բիզնեսմենները։  

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ ASIAN BANKING & FINANCE ԱՄՍԱԳՐԻ ՎԱՐԿԱԾՈՎ 2 ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

    2024-07-10 16:50
    1550

    Արդշինբանկը Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում՝ արժանանալով «Տարվա մանրածախ բանկ» և «Տարվա փրայվիթ բանկ» անվանակարգերին: Այսպես է գնահատել փորձագետների միջազգային հանձնաժողովն Արդշինբանկի գործունեությունը 2024 թվականի ընթացքում: Մրցանակները հանձնվել են բանկերին՝ նորարարության, իրենց գործին նվիրվածության և հաճախորդներին բացառիկ սպասարկում ապահովելու համար:

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ. ՓՈՐՁԱԳԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԷԿ-Ի ԹԵՄԱՆ

    2024-07-09 10:48
    1293

    Նոր ատոմակայանի կառուցման հարցում ամերիկյան կողմի հետ համագործակցելու հայտարարությունն ամենայն հավանականությամբ այն մասին է, որ հայաստանյան մասնագետներին պետք է հնարավորություն տրվի առավել մանրամասն ծանոթանալ ամերիկյան կողմի` նոր ատոմակայանի հետ կապված առաջարկին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման ենթադրություն է արել էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը։

  • Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ԵՄ ԳՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՏԻ ԿՈՐՈՒՍՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-07-04 10:17
    1490

    Կա քաղաքական ինտեգրացիա և տնտեսական ինտեգրացիա. Անդամակցությունը քաղաքական ինտեգրացիայի դասերից է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ անդամակցության ձգտումներին:  

  • Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԱՏՄ–ԻՐԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

    2024-06-25 10:51
    1802

    ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար` մեծացնելու հարևան երկրի հետ առևտուրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը։