«Ժողովուրդ». ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍԱՓՈՂՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դարձել է Նիկոլ Փաշինյանի խոսափողն Արցախում կամ արցախցիների համար: Արդեն տևական ժամանակ է՝ Փաշինյանի քարոզչական թեզերն է առաջ տանում ու փորձում արցախցիներին համոզել, թե պետք է օգտվել Աղդամի ճանապարհից, բեռներ տեղափոխել այդ ճանապարհով, ավելին՝ երկխոսել Ադրբեջանի հետ՝ պատճառաբանելով, թե միայն այդպես վերջնական «խաղաղություն կհաստատվի»: