«Հրապարակ». ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆՑՆՑՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, 20.00-ին, համաժամանակյա հանրահավաքներ կանցկացվեն Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում: Նախօրեին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կոչ արեց համախմբվել և «միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում»: