ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎՏԱՆԳ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ. ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԱՂԴԱՄԻՑ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԵՌՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է մեզ համար. դա կլինի և հումանիտար, և քաղաքական, և անվտանգային առումներով. որևէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն ռաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով: