ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ «ՆԱԽԿԻՆՆԵՐՆ» ԵՆ. ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ԻՐ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ
Ի տարբերություն քաղաքակիրթ երկրների` Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը` իրավական կարգավորումները, կիրառվում են ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այլ ընդհանրապես բոլոր այն գույքային ունեցվածքի դեպքերում, որի օրինականությունը սեփականատերը չի կարողանում ապացուցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր - փաստաբան Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով նախկին պաշտոնյաների նկատմամբ այս հիմքով վերջերս մեծ թափով հարուցվող քրեական գործերին։