Последние новости

Հասարակություն

«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ Է

2023-05-20 13:32
481

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարբեր հարթակներում բանակցային գործընթացին զուգահեռ նաև ուշագրավ այլ քննարկումներ են ընթանում։ Մեր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրի շահագրգիռ կենտրոնները, հատկապես Արևմուտքում, հասկանալով, որ փաստաթղթի ստորագրումից հետո կարող է շատ լուրջ խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահելու հարցը, այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են այլընտրանքային, «պահեստային» տարբերակ ունենալու առումով։

  • «Հրապարակ». ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է. ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՆՑԿԱՑՎԻ

    2023-05-20 12:06
    469

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն են ակտիվացել` ի դեմս Սամվել Բաբայանի և Ռուբեն Վարդանյանի: Ընդ որում` Բաբայանը պահանջում է իրեն պետնախարար նշանակել: Մյուս կողմից, իշխանության ներսում` խորհրդարանում և կառավարությունում, հանգիստ չէ: Արցախի ԱԺ նախագահն էլ նախօրեին պահանջ է հնչեցրել` Արայիկ Հարությունյանը կա՛մ հրաժարական տա` գնա նոր ընտրությունների, կա՛մ վստահության հանրաքվե անցկացնի երկրում:

  • ՀԿԵ-Ն ԳԾԱՆՑՆԵՐԸ ՀԱԳԵՑՆՈՒՄ Է ՌԵՏԻՆԱԿՈՐԴԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔՈՎ

    2023-05-19 16:31
    662

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավարտել է Մասիս-Արտաշատ հատվածի գծանցի հիմնանորոգումը ՝ գծի վերին կառուցվածքի և ռետինակորդային պատվածքի վերատեղադրմամբ։ Գծանցների հիմնանորոգումը նպաստում է երկաթուղային գծանցներով ավտոտրանսպորտի հատման ժամանակ անվտանգության բարձրացմանը, իսկ ռետինակորդային պատվածքը մեծացնում է գծանցի հարմարավետությունը ավտոսիրողների և ուղևորների համար։

  • Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ՊԱՀԱՆՋ ԴՐՎԵՑ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-05-19 12:02
    677

    Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության համար անսպասելի էր խորհրդարանի նախագահի այսօրվա հայտարարությունը, որում նա նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկեց ստեղծել պետական պաշտպանության կոմիտե և ցանկություն հայտնեց, որ այդ կառույցը ղեկավարեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:  

  • ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԱԺ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

    2023-05-19 11:23
    524

    Հաջորդ շաբաթ մեկնարկող ՀՀ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նիստերի օրակարգում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված չէ։ «Հրապարակ» թերթը գրում է, որ պատգամավորները լսելու են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի ղեկավարների զեկույցները, ընտրելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, Վճռաբեկ դատարանի դատավորներ։

  • ՀԱՅՏՆՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    2023-05-18 19:25
    692

    Մայիսի 18-ին ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արագած-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող էՊ-2Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի մարդու:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԵՐԲ ՈՐ ՀԱՅԵԼԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀԵՏՔԱՇՈՒՄ ԼԻՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՊԵՏՔ Է ՀԱՅԱԹԱՓՎԵՆ

    2023-05-18 19:01
    685

    Երբ հայելային կարգով հետքաշում տեղի ունենա, այն հատվածը, որի մասին նշում են, նշանակում է, որ ՀՀ մի շարք բնակավայրեր պետք է հայաթափվեն, որովհետև դրանք գտնվում են սահմանագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՐԿՈՏԻԿՆԵՐԻ ՄԵԾ ԷՊԻԴԵՄԻԱ Է

    2023-05-18 15:03
    504

    «Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում նարկոտիկների մեծ էպիդեմիա է։ Արդեն նարկոտիկները տարածվում են դպրոցներում, համալսարաններում, անչափահասների, ուսանողների շրջանում»,- ԱԱԾ դիմաց «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով հրավիրված ասուլիսում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը։

  • Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՄՈԼԱԽԱՂԵՐ

    2023-05-18 14:59
    614

    Ներկայիս իշխանությանն անցնող տարիներին հաջողվել է աճ ապահովել միայն երկու ոլորտում՝ թմրանյութեր և մոլախաղեր։ Այս մասին հայտարարել է քաղաքական մենկաբան Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով Հայաստան 3 տոննա կոկաին հասցնելու փորձի հետ կապված սկանդալը։

  • Աշոտյանը՝ Աշոտին. ՄԻ ԾԱՆՐԱՑՐԱ ՔՈ՝ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԲԱՐԴ, ՀՈԳԵԿԱՆ ԱՊՐՈՒՄՆԵՐՈՎ ԼԻ ԿՅԱՆՔԸ

    2023-05-18 14:56
    620

    ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հրապարակավ դիմել է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին.