Последние новости

Հասարակություն

«Փաստ». ՍԱՐՍԱՓԱՀԱՐ ՔՊԱԿԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ

2024-03-02 12:36
418

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քպականների հետ կապված մի քանի «պայթուցիկային» պատմություններ եղան: Նախ՝ քպական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է: Հետո ռումբ հայտնաբերվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակներից մեկի մոտ, իսկ փետրվարի 26-ին՝ ՔՊ-ի՝ Արաբկիրում գտնվող գրասենյակի մոտ: