ՉԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, կամ՝ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՃԱՐՊԻԿ ԽՈՒՍԱՎԱՐՈՒՄԸ
Փաշինյանի կառավարության օրոք 6 տարվա ընթացքում գյուղատնտեսության վիճակը և, համապատասխանաբար, երկրի պարենային անվտանգության մակարդակը հասցվել են ողբալի վիճակի, բայց գործադիր իշխանությունը շարունակում է իր ապիկար ծրագրերի անվան տակ շռայլորեն ցիրուցան անել հարկատուների հավաքած միջոցները։ Ահավասիկ օգոստոսի 29-ին էլ կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի առաջարկով փոփոխություններ կատարվեցին լիզինգի խթանման և սպանդանոցային ցանցի ընդլայնման ծրագրերում…