Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԵՐՈՎ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը և դրա «պրոյեկցիան» Հարավային Կովկասի ու Հայաստանի վրա սպառնալիք են ՀՀ կենսական շահերի համար, և դրա հիմնական պատասխանատվությունը կրում է հայկական ղեկավարությունը, որի «շնորհիվ» Արևմուտքը գրեթե պատմական հնարավորություն է ստացել թուլացնելու Ռուսաստանի դիրքերը և կազմաքանդելու բուն Հայաստանի անվտանգային համակարգը։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը այսպես է գնահատում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումների շարքը, մասնավորապես ՝ ՀԱՊԿ–ի օգնությունից հրաժարվելը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նախաձեռնած ռազմական միջոցառումներին մասնակցելը և այլն: