ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Փաշինյանը «քցեց» Մոսկվային՝ անտեսելով հետևանքները… Հոկտեմբերի 29-ին իր կուսակցության 6-րդ համագումարի ամբիոնից Փաշինյանը խոսեց կարգավորման արևմտյան և մոսկովյան մոտեցումների մասին։ Նա հայտարարեց, որ դեռ սեպտեմբերին համաձայնություն է տվել ստորագրելու «ռուսական տարբերակը»։ Չնայած այս հայտարարությանը՝ ընդդիմությունն առավելագույն ջանքեր գործադրեց գլխավոր բանակցողին շուտափույթ փոխելու անհրաժեշտությունը ժողովրդին բացատրելու համար։