ՀՅԴ․ Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել. պետք է հաղթենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ: Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ»,-իր ուղերձում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը: