Փաշինյանի կառավարությունը, ըստ երևույթին, անասելի հպարտ է, որ պետբյուջեի և միջազգային դոնորների միջոցների հաշվին 75 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածներին: Ճիշտ է, եկող տարվա գարնանից աստիճանաբար կկասեցվի հենց Հայաստանի իշխանությունների ապաշնորհ գործողությունների պատճառով հողից, տներից ու ունեցվածքից զրկված մարդկանց նյութական աջակցության ծրագիրը։ Այս «ավետիսը» Փաշինյանի «շատ լավ է» խրախուսանքի ներքո, կառավարության վերջին նիստում ազդարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այնպիսի տպավորություն է, որ ուրացողները նպատակադրվել են իսպառ մոռացության գիրկն ուղարկել Արցախը և նրա մասին հիշողությունն անգամ ջնջել մեր ամենքիս մտքից…