Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՀՈՒՅՍՆԵՐՍ ԴՆԵՆՔ ՄԵԶ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՇԱՀԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱ
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն էր, որ Թրամփի քաղաքականությունն առայժմ «անկանխատեսելի է» և պարզ չէ թե ինչպիսի տրանսֆորմացիաներ կապրի նաև ՆԱՏՕ-ն: